Համբարձում Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբարձում Մաթևոսյան
Դրոշ
Հայաստանի Արմավիրի մարզպետ
 2018 թվականի հոկտեմբերի 16-ից
 
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1992(1992-11-18) (27 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Հայաստան

Համբարձում Մաթևոսյան (նոյեմբերի 18, 1992 թվական, Գյումրի), հայ պետական քաղաքական գործիչ, Հայաստանի Արմավիրի մարզպետ[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը: 2009-2012 թվականներին սովորել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում: 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում:

Աշատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջում՝ որպես միջազգային ուսանողական բաժնի համակարգող:

2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու:

2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական:

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական[2]:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ[3][4][5]։

Վերապատրաստումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին եղել է Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին:

2012-2013 թվականներին եղել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքի Երիտասարդական թեմի ատենապետը:

2013 թվականին անցել է մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում:

2013 թվականին մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում անցկացված «Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման» դասընթացներին:

2013-2015 թվականներին հանդիսացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:

2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:

2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:

2015-2016 թվականներին աշխատանքային վերապատրաստում է անցել «World Chicago» կազմակերպությունում:

2018 թվականին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Կրթության կազմակերպման հարցեր» թեմայով վերապատրաստում է անցել Իռլանդիայի Հանրապետությունում[6]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]