1995 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե նորանկախ Հայաստանում, որը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 5-ին[1]։ Հանրաքվեի էր դրվել Հայաստանի Սահմանադրության առաջին տարբերակը, որին կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 70,3 %-ը։ Հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 55,6 %-ը[2]։ Նույն օրը տեղի էին ունեցել նաև Ազգային ժողովի ընտրություններ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են[3]։ Սահմանադրության 1995 թվականի առաջին տարբերակը գործել է 10 տարի և փոփոխության է ենթարկվել 2005 թվականին։