Երևանի ավագանու ընտրություններ (2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի ավագանու ընտրություններ (2009)
Հայաստան
Մայիսի 31, 2009

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2013
Երևանի քաղաքապետարան

Երևանի ավագանու ընտրություններ 2009, Երևան քաղաքի ավագանու 1-ին ընտրությունները, որը կայացել է 2009 թվականի մայիսի 31-ին[1]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Օրինաց Երկիր Կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն,Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը և Ժովողվրդական կուսակցությունը։[2] Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գագիկ Բեգլարյաննն էր, ցուցակի երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն էր, երրորդում՝ Հրաչ Պողոսյանըը։[3]

Համարն ընտրաթերթիկում Անվանումը Անդամներ Քաղաքապետի թեկնածուն
1 Ժողովրդական կուսակցություն Տիգրան Կարապետյան
2 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Հարություն Քուշկյան
3 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն Մովսես Շահվերդյան
4 Հայ ազգային կոնգրես Լևոն Տեր-Պետրոսյան
5 ՀՅԴ Արծվիկ Մինասյան
6 Հայաստանի հանրապետական կուսակցություն Գագիկ Բեգլարյան
7 ՕԵԿ Հեղինե Բիշարյան

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների վերջնական արդյունքները
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն 186 630 47,43 % 35
2. Բարգավաճ Հայաստան կուսակցություն 89 131 22,05 % 17
3. ՀԱԿ 69 140 17,57 % 13
4. ՕԵԿ 20 106 5,11 % 0
5. ՀՅԴ 18 094 4,6 % 0
6. ԺԿ 8479 2,15 % 0
7. ՀԱՍԿ 1936 0,49 % 0
Անվավեր 10 439
Ընդհանուր 100%
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 474

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների շեմը (7%):


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]