Երևանի ավագանու ընտրություններ 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի ավագանու ընտրություններ 2018
Հայաստան
Սեպտեմբերի 23, 2018[1]

Տեսակ ընտրություններ

Պաշտոն Երևանի քաղաքապետ

Նախորդ Երևանի ավագանու ընտրություններ 2017

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2022

Երևանի ավագանու ընտրություններ 2018, Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով[1][2]։ Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է[3]։ Ընտրությունների արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններին մասնակցել են 12 քաղաքական սուբյեկտ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք[4]։ Ավագանու 65 տեղի համար հայտ էին ներկայացրել 979 թեկնածու[5]։

Դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած դաշինքների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները․

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած կուսակցությունների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները.

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների վերջնական արդյունքները (Սեպտեմբերի 30, 12:00)
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ +/- Ավագանիում (%)
1. «Իմ քայլը» դաշինք 294 092 81,06 % 57 Green Arrow Up Darker.svg 57 87,69 %
2. ԲՀԿ 25 218 6,95 % 5 Green Arrow Up Darker.svg 5 7,69 %
3. «Լույս» դաշինք 18 114 4,99 % 3 Green Arrow Up Darker.svg 3 4,61 %
4. ՀՅԴ 5882 1,62 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
5. «Երկիր ծիրանի» 5059 1,39 % 0 decrease 5 0 %
6. «Օրինաց երկիր» 3947 1,09 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
7. «Երևանցիներ» դաշինք 2986 0,82 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
8. «Ժառանգություն» կուսակցություն 2709 0,75 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
9. «Երևանի հանրություն» դաշինք 2502 0,69 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
10. «Ժողովրդական ուղի» կուսակցություն 799 0,22 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
11. Ռեֆորմիստների կուսակցություն 792 0,22 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
12. «Հայք» կուսակցություն 692 0,19 % 0 Straight Line Steady.svg 0 0 %
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 475


Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար):

Նախընտրական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]