Նիկոլ Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Փաշինյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
մայիսի 8, 2018[1] - ներկա
Նախորդող Կարեն Կարապետյան[2]
Դրոշ
Դրոշ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ
Դրոշ
Դրոշ
հոկտեմբերի 29, 2022 - ներկա
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
ապրիլի 2, 2017 - մայիսի 8, 2018
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
մայիսի 6, 2012 - ապրիլի 2, 2017
 
Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1995)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, գրող, ակտիվիստ և միջազգային ֆորումի մասնակից
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 1, 1975(1975-06-01)[3][4] (48 տարեկան)
Ծննդավայր Իջևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին Աննա Հակոբյան
 
Կայք՝ primeminister.am
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պիուս IX-ի շքանշան

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975(1975-06-01)[3][4], Իջևան, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ[5][6], Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[7]։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում[8]։ Նա Հայաստանի միակ ղեկավարն է, ում պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում[9][10][11][12][13][14] և միակ ղեկավարը, որը Արցախը պաշտոնապես ճանաչել Է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[15][16][17][18]։ Նրա պաշտոնավարման շրջանում պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվել է Արցախը[19][20][21], իսկ Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանից ավելի քան 150 կմ2 տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից[22]։

1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[23] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց[24] է տալիս ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին Հայաստանի վարչապետ ընտրվելու պարագայում։

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը՝ որպես հեղափոխական շարժման ղեկավար առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի 16-րդ վարչապետ[25]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիների կյանք, ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում[26]։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ)[27] գյուղից։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում[27]։ 1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին[27]։ Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին[28]։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով[29][30]։

Ուսանողական տարիների իմ ամենավառ հիշողությունն այն է, երբ առաջին անգամ մտա համալսարանի շենք՝ իմ գործերը հանձնելու։ Քանի որ ծնվել և մեծացել էի Իջևանում, ինձ համար ամենավառ տպավորությունն այդ միջավայրն էր՝ այդ շենքը, բարձր, մեծ դռները, պատուհանները, այն մարդիկ, ուսանողները, որոնց համար համալսարանում գտնվելը շատ սովորական, առօրյա բան էր։ Այդ տպավորությունն ինչ-որ իմաստով նախ վախեցնում է, հետո՝ ուղղակի մարում։ Վախեցնում է՝ արդյո՞ք քեզ կհաջողվի այնպիսի միջավայրում հայտնվել, որ այնտեղ մտնելը քեզ համար ևս սովորական լինի։ Առաջին տպավորությունն այդ խնդրի կոնկրետությունն է եղել. ես խնդիր ունեի հայտնվել այդ միջավայրում, և ես ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծել եմ, իսկ հաջորդ տպավորությունը շատ արագ հիասթափությունն էր։
- Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի քննադատական կեցվածքը ձևավորվել է դեռևս համալսարանական տարիներից։ Իր իսկ հավաստմամբ նա չի կարողացել անարձագանք թողնել իր աչքի առաջ տեղի ունեցող ապօրինություններն ու խարդախությունները։ Երևանի պետական համալսարանում ուսանելու հինգերորդ տարում Նիկոլ Փաշինյանը քննադատական հոդված է գրում ԵՊՀ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ ծավալած գործունեության վերաբերյալ։ Արդյունքում 1995 թվականին ընդունված կառավարական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է Երևանի պետական համալսարանից[28][31]։

Շուտով տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը համալսարանի պրոռեկտորներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կայքում գրել է այն մասին, որ այդ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ներկայացված հանգամանքներն են (ցածր առաջադիմություն, բացակայություններ), այլ քննադատական հոդվածը[32]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստարկ հանդիսացող ստուգման գրքույկը իրադարձությունների ընթացքում չի գտնվել, իսկ որոշ ժամանակ անց գտնվելուց հետո վերստին ապացուցել է Նիկոլ Փաշինյանի բացարձակ առաջադիմության մասին։ ԵՊՀ տնօրինությունը ուսանող Նիկոլին առաջարկել է վերականգնման դիմում գրել, որը, սակայն, մերժվել է ապագա երկրի ղեկավարի կողմից[32]։

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Սոչիում, մայիսի 14, 2018:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում։ Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994-1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»։ Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-1999 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում։

Հայկական ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շարունակությունը։ Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների հետևանքով։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին ու մարտահրավերներին, իրականացրել է հետաքննություններ ՀՀ իշխանության ներկայացուցիչների քաղաքական գործունեության մասին, բարձրաձայնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է հարձակումների։ Այդպիսի դեպքերից է 2004 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակումը, երբ ժամը 20:40-ին պայթեցվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետևում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարողացել հայտնաբերել հարձակման հեղինակներին։

Մինչև 2008 թվականին Երևանում տեղի ունեցած մարտի 1-ի իրադարձությունները թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-ից 2011 թվականներին նրան ժամանակավորապես փոխարինել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը, Ֆրանսիայի հրապարակ, Ապրիլի 13, 2018

1998 թվականին Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր։ 2006 թվականին մասնակցել է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը։

2007 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը քաղաքական թատերաբեմ առաջին անգամ մուտք է գործել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նա ղեկավարում էր «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» դաշինքը։ Այս կուսակցությւոնները համապատասխանաբար ղեկավարում էին Պետրոս Մակեյանը և Միքայել Հայրապետյանը։ Այս դշաինքի հիմնական նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իմպիչմենտ էր, բայց նաև վարչապետ Սերժ Սարգսյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հեռացումն էր իշխանությունից։ Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրենց առաջին հանրահավաքին մասնակցում էր մոտ 1,000 հոգի։ Հանրահավաքների ժամանակ Փաշինյանը հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով։

2007 թվականի մայիսի 9-ին՝ ընտրություններից 3 օր առաջ, Իմպիչմենտ դաշինքը Հանրապետություն և Նոր Ժամանակներ կուսակցությունների հետ քայլերթ կազմակերպեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք պահանջելու Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակում, քանի որ իրենց կարծիքով նա քաղբանտարկյալ է։ Այն բերեց ցախումների, որտեղ ոստիկանները մաակներով ծեծեցն ցուցարարներին։ Նրանք օգտագործեցին նաև արցունքաբեր գազ ամբոխը ցրելու համար։ Իմպիչմենտ դաշինքը ստացավ 17,475 ձայն, կամ ձայների 1.28%-ը, իսկ դաշինքների համար անցողիկ շեմը 7%-ն էր։

2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

Մարտի 1-ի զանգվածային անկարգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալում և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. մարտի 2-ին, ձերբակալությունից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից[33]։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում[34]։

2010 թվականի ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին զրկվել են մանդատից[35], 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրություններ, որին մասնակցեց նաև ձերբակալության մեջ գտնվոց Նիկոլ Փաշինյանը՝ հավաքելով 4650 ձայն՝ զբվաղեցնելով երկրորդ տեղը[36]։ Պատգամավոր ընտրվեց ԱՄԿ անդամ Արա Սիմոնյանը։

2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ Նա նաև առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում՝ մրցակցելով Սամվել Ալեքսանյանի դեմ, սակայն պարտվում է Ալեքսանյանին՝ ստանալով 9,437 ձայն, իսկ Սամվել Ալեքսանյանը ստանում է 19,808 ձայն։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2015 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության առաջին վարչության անդամ՝ ստանալով 205 ձայն[37]

2016 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության երկրորդ վարչության անդամ՝ ստանալով 138 ձայն[38]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության երրորդ վարչության անդամ[7][39][40][41][42][43]։

Թավշյա հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում, ապրիլի 19

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության[44]։ Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից։ Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից[45]։

Նիկոլ Փաշինյանի վարչապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ դառնալու գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով ընտրվեց Հայաստանի 16-րդ վարչապետ։ Նրան Ազգային ժողովում սատարում էին Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախօրոք հայտարարած 10 ձայնով։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Նրա հրաժարականից հետո հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որին առաջադրվել էր միայն Նիկոլ Փաշինյանը և չընտրվեց՝ ստանալով ընդամենը 1 կողմ ձայն։

Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց[46]։ Ըստ Հայաստանի սահմանադրությամբ, եթե վարչապետի երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհդարանական ընտրություններ։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանկան ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70% և 88 մանդատ։ Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ[47]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։

Կապիտուլացիոն համաձայնագրի կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին Արցախի Հանրապետության իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[48]։ Համաձայնագրից դուրս հանձնվեցին նաև Հադրութի շրջանի, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի՝ Սյունիքի մարզին հարակից տարածքները, որոնք չէին գրավվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Թաղերի և Խծաբերդի գրավումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դեկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների

2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլացիոն համաձայնագրի կնքումից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը բռնազավթում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որոնք մտնում էին նախկին ԼՂԻՄ տարածքի մեջ և ըստ պայմանագրով պետք է մնային հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո[49]։ Ադրբեջանցիները Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը բռնազավթելիս գերևարում են նաև ավելի քան 60 հայ զինծառայող[50][51][52]։

Կապիտուլիացոն համաձայնագրի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ կապիտուլիացիոն համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին Արցախի մոտ 75%-ը, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, որի հետևանքով վտանգվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մազերը։

Թշնամին, 2021 թվականի մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի հարավ արևելյան հատվածից մոտ 3,5 կմ և օկուպացրել Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքները։ Տեղում բանակցություններ են վարել տեղաբնիկները, ԶՈՒ ներկայացուցիչները, քիչ հետո արդեն ռուս խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուսատամ Մուրադովը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել։

Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[53][54]։

Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[54][55]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ[54][56]։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքւմ ադրբեջանցիները գերեվարել են 6 Հայաստանի զինված ուժերի զինծառայողի[57]։

Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[58]։

2021 թվականի օգոստոսի 13-ին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդեցին սահմանային հրետանային ռմբակոծությունների մասին։ Հայկական ՊՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում կրակ են բացելհայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, միաժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի ու Գադաբայի շրջանների ուղղությամբ[59]։

2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ևս երկու հայ զինվոր սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Վահան Թաթոսյանը զոհվեց դիպուկահարի կրակոցից․ ժամը 09:50-ին, Երասխում, այն ժամանակ երբ Արման Հակոբյանը սպանվեց Գեղարքունիքում ժամը 18:10-ին[60][61]։

2021 թվականի օգոստոսի 17-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ևս մեկ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում[62]։

2021 թվականի օգոստոսի 27-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Կութ գյուղը․ «Տարեցներն ու երեխաները կրակոցների ժամանակ գտնվել են բակում։ Այդ ժամանակ տանը նույնպես երեխաներ կային։ Օգոստոսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով խաղաղ բնակչությանը», հաղորդեց Արման Թաթոյանը[63][64]։

Սյունիքի մարզում գտնվող Մեծ Իշխանասար լեռն ու հարակից տարածքները, որտեղ տեղի են ունեցել նոյեմբերի 16-ի բախումները։

2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արևելյան տեղամասերից մեկում։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել այդ մարտական դիրքերից[65]։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքում (նոյեմբեր 16, 2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 6 զոհված զինծառայող, 12 գերևարված զինծառայող, բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, մի քանի մարտական դիրքերի կորուստ, իսկ ադրբեջանական կողմից զոհվել է[66][67][68][69][70]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական մարտական դիրքերի, ռազմական օբյեկտների, բնակավայրերի և այլ ենթակառուցվածքների նկատմամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է 207 զոհ[71], ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր[71]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[72], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[73][74]։

Արցախահայության էթնիկ զտումներ և Արցախի Հանրապետության լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Փաշինյանի մասնակցությունը տարբեր ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո ավագանին չընտրեց որևէ թեկնածու որպես քաղաքապետ։ Եվ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Առաքելություն կուսակցության հետ ձևավորեց «Իմ քայլը» դաշինքը, և Հայկ Մարությանը առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն աջակցեց ամբողջ քարոզարշավի ընթացքում, և մասնակցեց հանրահավաքներին։ Վերջին հանրահավաքին նա նշեց, որ ընրտելով «Իմ քայլը» դաշինքին ժողովուրդը քվեարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին[75]։ Ընտրությունների 81% ձայն հավաքելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհդարանը պետք է հնարավորինս շուտ ցրվի և տեղի ունենա արտահերթ խոհրդարանական ընտրություններ[76]։

2018 թվականի հոկտեմբեր 21-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ տեղի ունեցան 4 խոշոր քաղաքների՝ Արմավիրի, Վաղարշապատի, Կապանի և Հրազդանի քաղաքապետի ընտրություններ։ Բոլոր քաղաքներում առաջադրվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Բացառությամբ Հրազդան քաղաքի մնացած երեք քաղաքներում կուսակցությունը պաշտպանեց կուսակցական թեկնածուներին։ Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը այցելեց Արմավիր քաղաք Դավիթ Խուդաթյանի քարոզարշավին[77],, իսկ հոկտմեբերի 18-ին մասնակցեց Դիանա Գասպարյանի քարոզարշավին Էջմիածին քաղաքում Փաշինյանն էջմիածինցիների կոչ արեց ընտրել նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետին; Քարոզարշաբի վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սյունիքի մարզ, իսկ երեկոյան մասնակցեց Կապանի հրապարակում քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի քարոզարշավին[78]։ Բացառությամբ Կապան քաղաքի, մնացած երեք քաղաներում քաղաքապետ ընտրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները։ Կապան քաղաքում կուսակցության պարտությունը Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես հեղափոխության հաղթանակ[79]

Աժ արտահերթ ընտրություններ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Այս ողջ ընթացքում ես և կառավարության անդամները շարունակելու ենք իրականացնել մեր լիազորությունները։ Ես շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի լիազորը։ Շատերը մտավախություն ունեն՝ իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի։

Ժողովրդի կամքի առաջ չի կարող կանգնել ոչ մի ուժ։ Ինչքան էլ հակասություններ ունենանք ԱԺ մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք հակազգային հակապետական որևէ քայլերի կդիմեն։ Մեր ժողովուրդն ու պետությունը կարմիր գիծ են թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի համար, նրանք այդ կարմիր գիծը երբեք չեն անցնի»[80] (կրճատ)։

Նրա հրաժարականից հետո հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետւ ընտրություններ, որին առաջադրվել էր միայն Նիկոլ Փաշինյանը և չընտրվեց՝ ստանալով ընդամենը 1 կողմ ձայն։ Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց[46]։ Ըստ Հայաստանի սահմանադրությամբ, եթե վարչապետի երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհդարանական ընտրություններ։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանկան ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70% և 88 մանդատ։ Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ[47]։

Սահմանադրական հանրաքվե 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 6-ի Ազգային ժողովի որոշմամբ նշանակվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախկին դատավորների լիազորությունների դադարեցում։ Նիկոլ Փաշինյանը այս առիթով գրել է բանաստեղծություն[81], որի բառերով հետագայում Հայկ Ստվերը երգ ձայնագրեց[82]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է քաղաքական ուղղվածությամբ մի շարք ստեղծագործությունների հեղինակ։

Երկրի հակառակ կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի խոսքով ինքը «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրել է, երբ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման համար գտնվում էր հետախուզման մեջ։ Ըստ գրքի խմբագրի՝ այն գաղափարական առումով «թավշյա հեղափոխության» նախապես գրված ծրագիրն է[83]։

Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ դրա միջոցով ինքն ասում է այն ամենը, ինչը, վարչապետ լինելով այժմ չի կարող ասել[84]։

Գիրքը պարբերաբար ընդգրկվել է տարբեր գրախանութների ամենավաճառվող գրքերի տասնյակում[6]։ Գիրքն արվեստի և քաղաքական շրջանակներում բավականին մեծ քննարկումների առիթ է դարձել, հնչել են ինչպես գովեստի, այնպես էլ սուր քննադատության խոսքեր։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև գրել է «Չար տնակի հեքիաթը» ստեղծագործությունը[85]։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ (հարցակոխ#8) նշել է, որ իր կյանքի անձնական նպատակը քաղաքական գործունեությունը բարեհաջող ավարտելն և ստեղծագործական աշխատանքով զբաղվելն է։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի գործունեությունը քննադատել են տարբեր քաղաքական, պետական և հասարակական գործիչներ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան համարել է ազգակործան պատուհաս[86][87]։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի դեմ քաղաքական պայքար է սկսել 2021 թվականի խորհրդանական ընտրություններում։ Տարբեր ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անվանել են «կապիտուլյանտ»[88]։

Նրա հրաժարականն են պահանջել նաև Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը[89], Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը[90]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Կառավարությունից հերքում են, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել», արխիվացված։
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  6. 6,0 6,1 «Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը. Վարչապետի ուղերձը ժողովրդին՝ ամբողջական». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  7. 7,0 7,1 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. https://armenpress.am/arm/news/932770. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «Azerbaijan and Armenia agree full ceasefire in Nagorno-Karabakh».
  10. «Armenia, Azerbaijan and Russia sign Nagorno-Karabakh peace deal».
  11. «Նիկոլ Փաշինեանը ստորագրել է կապիտուլացիայի մասին համաձայնագիր» հոդված alikonline.ir լրատվական կայքում, (արխիվացված 27․11․2021թ․
  12. «Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին» հոդված politik.am լրատվական կայքում։
  13. «Հոգեհանգստյան արարողություն և լռության րոպե՝ Հայաստանում և Արցախում» հոդված panorama.am լրատվական կայքում, (արխիվացված 27․11․2021թ․
  14. «Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին» հոդված news.am լրատվական կայքում։
  15. ««86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե ճանաչո՞ւմ է Արցախը որպես Ադրբեջանի մաս», (արխիվացված 22․05․2023 թվականին)։
  16. «86,6 հազար կմ² տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը». Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
  17. «Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
  18. «Գրանադայում ընդունված հռչակագրով Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». www.tert.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  19. «Արցախում հայ գրեթե չի մնացել. ՀՀ արտգործնախարար». Aliq Media Armenia. 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. ARTSAKH.news (2023 թ․ սեպտեմբերի 25). ««Պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ կհայաթափվի». Դ. Ղահրամանյան». ARTSAKH.news. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. Tatev. «Արցախը հազարամյակներ շարունակ և մինչև վերջերս եղել է հայաբնակ․ Աշոտ Մելքոնյան». yerevan.today. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 150 քառակուսի կմ տարածք․ ՀՀ ԱԳՆ
  23. «Մարտի 1-ի 10-ը զոհերը | Epress.am». Epress.am. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  24. «Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույցը ՌԲԿ հեռուստաալիքին | Mamul.info». Mamul.info. 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  25. «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  26. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողով, parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  27. 27,0 27,1 27,2 «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունը». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  28. 28,0 28,1 «Նիկոլ Փաշինյան կենսագրություն». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  29. «Գրում է Նիկոլի համակուրսեցին․ Գայանե Փայտյանը». hraparak.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  30. «Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները. գրում եմ, որպես նրա համակուրսեցի. Գայանե Փայտյան - WNews.am». WNews.am (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.(չաշխատող հղում)
  31. Mediamax. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական շարժումը՝ բոլոր լրատվամիջոցների թոփ թեմա». Maxmonitor.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  32. 32,0 32,1 «Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»». mediamax.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  33. «ՆԻԿՈԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  34. «asekose.am - Երբ ասեկոսեն դառնում է հավաստի». asekose.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
  36. «ԱԺ մեծամասնական ընտրություններ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  37. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել
  38. Ընտրվեց ՔՊ կուսակցության վարչության նոր կազմը (տեսանյութ)
  39. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  40. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  41. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  42. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  43. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  44. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
  45. Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
  46. 46,0 46,1 Նիկոլ Փաշինյանը չընտրվեց․ ԱԺ-ն կցրվի, դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ ընտրություն
  47. 47,0 47,1 Վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը եկել է Ազգային ժողով
  48. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը (09.11.2020)
  49. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  50. «Երեկվա գերիների մեծ մասը Շիրակի մարզից են․ այժմ Շիրակում աննախադեպ ակցիաներ են ընթանում». Politik.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  51. «Բաքուն հաստատել է Խծաբերդից վեց տասնյակ զինվորականների գերեվարումը, ըստ Մուրադովի՝ նրանց վտանգ չի սպառնում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  52. «Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին. Արցախի նախագահ». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  53. «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ». CIVILNET. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  54. 54,0 54,1 54,2 «Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան / Իրադարձություն». 2021 թ․ հունիսի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  55. Ադրբեջանցի մոտ 30 զինվորներ երեկ հատել են սահմանը և ներխուժել Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի տարածք
  56. Atoyan, Edita. «Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. Վիրավորներ կան. Hraparak.am». irakanum.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  57. «Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  58. ««Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  59. «Armenia claims shelling in direction of Gegarkunik». kavkaz-uzel.eu. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  60. «Armenian serviceman killed by Azerbaijani sniper fire». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  61. «Armenian soldier killed in fresh Azerbaijani provocation». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  62. Узел, Кавказский. «Armenian soldier wounded in a shootout at border with Azerbaijan». Caucasian Knot. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  63. «Azerbaijani Troops Fire on Civilians in Gegharkunik's Kut Village». Hetq.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  64. «Shelling from Azerbaijan damaged wall of one of residential buildings in Kut village». news.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  65. «Նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ ԱԽ». CIVILNET. 2021 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  66. «Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
  67. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունը 2021 թվականի նոյեմբերի 16-ի բախումների կապակցությամբ, (արխիվացված 04․12․2021թ․
  68. «Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
  69. Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/, (արխիվացված 16․12․2021թ․
  70. «Four Armenian soldiers confirmed wounded in fresh Azerbaijani attack – Defense Ministry». Panorama. 2021 թ․ նոյեմբերի 16.
  71. 71,0 71,1 «Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  72. հոդված «5-րդ ալիք» հեռուստաընկերության կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  73. «7 հոգի ենք, սրա-նրա տանն ենք ապրում. Սոթքի բնակչի տունը, տրանսպորտային միջոցները հրետակոծվել են» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  74. «Սոթքից մինչև Գորիս հրթիռակոծությունը շարունակվում է․ կիրառվում են ԱԹՍ-ներ․ ՊՆ խոսնակ» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  75. Փաշինյան․ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քվեարկում եք ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին»
  76. «Պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Փաշինյան
  77. Փաշինյանը մասնակցում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի քարոզարշավին
  78. «Սյունիքը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի»․ Փաշինյան
  79. Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտված թեկնածուների մասին
  80. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
  81. «Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  82. ՄԱՄՈՒԼ.am. «Երգի պրեմիերա. Հայկ Ստվեր՝ «Ասում եմ այո» (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  83. «Նիկոլի գրքի հակառակ կողմը», (արխիվացված 08․09․2021թ․
  84. ««Ինքս էլ սկսում եմ բոզանալ». Փաշինյանի պիղծ էությունը՝ իր գրքի տեսքով», (արխիվացված 08․09․2021թ․
  85. «Չար տնակի հեքիաթը. Նիկոլ Փաշինյանը երեխաների համար իր գրած հեքիաթն է կարդում».
  86. ««Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»․ Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  87. ««Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան...». A1Plus. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  88. Admin. «Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «դիզելի գործ»-ի քննությունը շարունակվել է». www.kentron.tv. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  89. admina (2020 թ․ նոյեմբերի 16). «Նիկոլ Փաշինյանի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  90. «Կաթողիկոսը հորդորում է Փաշինյանին հրաժարական տալ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նիկոլ Փաշինյան հոդվածին