Հայաստանի արտաքին քաղաքականություն
![]() |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
![]() |
![]() ![]() |
|
Կապված թեմաներ |
Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարբերվում է կոմպլեմենտարիզմով։ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները ինչպես Իրանի և Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի երկրների և ԱՄՆ-ի հետ[1][2]։ Սակայն Հայաստանի դիրքորոշումը Արցախի հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ դարձավ լարված հարաբերությունների առաջացման պատճառ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ[3], ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։
Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965 թվականից, երբ Ուրուգվայը առաջինը ճանաչեց այն։

ԱՄՆ (2019, 2021)
Ավստրիա (2015)
Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև)[4][5])
Հայաստան
Բելգիա[6]
Բուլղարիա (2015)
Բոլիվիա (2014)
Բրազիլիա (2015)
Վատիկան[7]
Վենեսուելա[8]
Գերմանիա[9][10]
Հունաստան[11]
Իտալիա[12]
Կանադա (1996[13], 2002[14], 2004[15])
Կիպրոս[16]
Լիբանան[17]
Լիտվա[18]
Լյուքսեմբուրգ (2015)
Նիդերլանդներ[19]
Լեհաստան[20]
Պորտուգալիա (2019)
Ռուսաստան[21]
Չեխիա (2015)
Սլովակիա[22]
Սիրիա (2015)
Ուրուգվայ (1965[23], 2004[24])
Ֆրանսիա (1998[25], 2000[26], 2001[27], 2006[28][29])
Չիլի[30]
Շվեյցարիա - Շվեյցարիայի ազգային խորհուրդ (խորհրդարանի ստորին պալատ)
Շվեդիա[31][32][33][34]
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ շրջանները և նահանգները՝
- Բրազիլիա՝
Սան Պաուլու,
Սեարա և
և Պարանա նահանգները[35]
- Մեծ Բրիտանիա՝
Հյուսիսային Իռլանդիա,
Ուելս[36],
Շոտլանդիա
- Իսպանիա՝
Բասկերի երկիր,
Կատալոնիա, Կաղապար:Դրոշավորում/Բալեարյան կղզիներ[37][38][39]
- ԱՄՆ՝ 50 նահանգներից 43-ը[40] պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել են հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Սկսած 1970-ական թվականներից՝ ամեն տարի ԱՄՆ նախագահները ապրիլի 24-ին հանդես են գալիս ելույթով՝ ուղղված ամերիկաբնակ հայերին։
- Ուկրաինա՝
Ղրիմ, Ղրիմի Բարձրագույն ռադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[41]
Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական անդամը։ 2008 թ սեպտեմբերին Հայաստանն ընդունել է կազմակերպության նախագահությունը[42]։
- Հայաստանը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, սակայն մասնակցում է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին և անդամակցում է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդին։
Երկկողմ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը բռնազավթել է իր տարածքի 14 %-ը (Արցախի Հանրապետության տարածքը)։ Վերջիններիս միջև գնում են բանակցություններ Արցախի կարգավիճակի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բաքվում հաճախ են կրկնում, որ եթե բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը պատրաստ է իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները վերադարձնել ռազմական ճանապարհով[43][44][45][46]։ Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին խոսում են նաև խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ[47]։
2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Երեք երկրների նախագահները համաձայնվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ։
Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է մեկուսացնելու Հայաստանը տարածաշրջանային նախագծերից։ 2006 թվականին արաբալեզու Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վարում է Հայաստանը էներգետիկ և տրանսպորտային փակուղու մեջ մտցնելու քաղաքականություն[48]։
Ադրբեջանը հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ունեն հայկական ծագում[49][50]։
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Պաշտոնապես հարաբերությունները սկսել են | նշումներ |
---|---|---|
![]() |
1993-02-18 | Տես Հայաստան-Ալբանիա հարաբերություններ |
![]() |
2003-11-18 | Տես Հայաստան-Անդորրա հարաբերություններ
|
![]() |
1992-02-19 | Տես Հայ-ավստրիական հարաբերություններ
|
![]() |
1992-03-10 | Տես Հայաստան-Բելգիա հարաբերություններ
|
![]() |
1992-06-12 | Տես Հայաստան-Բելառուս հարաբերություններ
|
![]() |
1997-07-29 | Տես Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հարաբերություններ
|
![]() |
1992-01-18 | Տես Հայաստան-Բուլղարիա հարաբերություններ
|
![]() |
1992-01 | Տես Հայ-գերմանական հարաբերություններ
|
![]() |
1992-01-14 | Տես Հայաստան-Դանիա հարաբերություններ
|
![]() |
1992-02-24 | Տես Հայ-ֆրանսիական հարաբերություններ
|
![]() |
1992-01-30 | Տես Հայ-նիդերլանդական հարաբերություններ
|
![]() |
1992-02-26 | Տես Հայ-լեհական հարաբերություններ
|
![]() |
1992-07-10 | Տես Հայ-Շվեդիա հարաբերություններ
|
Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերեությունները խզվեցին[52]։ Խզման պատճառը ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Վերջինս Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես Իլհամ Ալիևի հրամանագրով Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և պարգևատրվել մի շարք մրցանակներով[53]։
Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, ինչպես նաև մեկն է այն պետություններից, որոնք պետականորեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունիսին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը այցելեց Հայաստան։ Նրա խոսքերով.
![]() |
«Հայ-հունական հարաբերությունները դրականապես զարգանում են պաշտպանության, կրթության, ինչպես նաև մի շարք ոլորտներում[54]»
|
Հունաստանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերներն է և ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ում։ Ամեն տարի մի քանի հայ սպաներ վերապատրաստություն են անցնում Հունաստանում, Հայաստանն էլ ռազմական և բժշկական աջակցություն է ցուցաբերում։
2003 թվականին երկու պետությունները ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության համաձայնագիր, որի համաձայն նախատեսվում է ավելացնել Աթենքի ռազմական և ռազմաբժշկական ակադեմիաներում սովորող և վերապատրաստում անցնող զինվորների սպաների թիվը։
Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև դեպի ծովը ելք չունենալու պատճառով, Վրաստանը Հայաստանի համար բավականին մեծ դեր է խաղում ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթուղի, որով էլ արտահանվում է հայկական ապրանքների մեծ մասը։ 2009 թվականին Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը չորրորդ տեղում էր (Վրաստանի արտահանած ապրանքների 7,9%-ը)։ Հայաստանը Վրաստան է արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա։
Եվրամիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը հայտարարել է իր մտադրությունները կապված եվրոպական ինտեգրման[55], ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցության հետ։ Հայաստանը 2004 թվականից մասնակցում է «Եվրոպական Հարևանության Քաղաքականություն» և 2009 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրերին։
Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը և Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն միմյանց մոտ չունեն դեսպանատներ։ Փոխարենը, Իսրայելի դեսպանը Հայաստանում գտնվում է Թբիլիսի (Վրաստան), և Երևան է գալիս երկու ամիսը մեկ, իսկ Հայաստանի դեսպանը Իսրայելում գտնվում է Ֆրանսիայում։ Հայաստանը ունի հյուպատոսություն Իսրայելում։
Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Նույն օրը ստորագրվեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը։ 1992 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը[56]։
ԼՂՀ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պակիստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի վերջին ամենանշանավոր արտաքին քաղաքականության հաջողությունը եղել է օգոստոսի 29-ին, երբ Ռուսաստանի հետ ստորագրեցին բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, որով Մոսկվան պարտավորվում է պաշտպանել Հայաստանին, երրորդ կողմի հարձակման դեպքում։Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության պաշտպանության խաղացողներից մեկը, և այն Հայաստանի պատմական դաշնակիցն է։ Այս պայմանագիրը թեպետ հանդես է գալիս որպես պատասխան Ալիեևի ԱՄՆ մեկնելուն, այնուամենայնիվ պայմանագիրը հավանաբար վաղուց էր զարգացել։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում Երևանը թեև ողջունում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքը, բայց Հայաստանը չի ցանկանում ապավինել միայն Մոսկվային, ոչ էլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի Անդրկովկասյան հարցերի առճակատման մասը։
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի՝ Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում աջակցության պատճառով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ
- Դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ Հայաստանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Armenian Foreign Policy Between Russia, Iran And U.S.»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7
- ↑ «Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային հիմունքներ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «ARMENIA PLANNING TO OPEN DIPLOMATIC REPRESENTATIONS IN BRAZIL, LITHUANIA, FINLAND AND JAPAN»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7
- ↑ Argentina Senate Declaration, March 31, 2004
- ↑ Argentina Law, January 15, 2007
- ↑ Belgium Senate Resolution, March 26, 1998
- ↑ Vatican City Communiqué, November 10, 2000
- ↑ Venezuela National Assembly Resolution, July 14,2005
- ↑ Официальный сайт Бундестаг
- ↑ Germany Parliament Resolution, June 15, 2005
- ↑ Greece (Hellenic Republic) Parliament Resolution, April 25, 1996
- ↑ Italy Chamber of Deputies Resolution, November 16, 2000
- ↑ Canada House of Commons Resolution, April 23, 1996
- ↑ Canada Senate Resolution, June 13, 2002
- ↑ Canada House of Commons Resolution, April 21, 2004
- ↑ Cyprus House of Representatives Resolution, April 29, 1982
- ↑ Lebanon Chamber of Deputies Resolution, April 3, 1997
- ↑ Lithuania Assembly Resolution, December 15, 2005
- ↑ Netherlands Parliament Resolution, December 21, 2004
- ↑ Poland Parliament Resolution, April 19, 2005
- ↑ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի դաշնային ժողովի հայտարարությունը «1915-1922թթ. Հայոց ցեղասպանության դատապարտում»
- ↑ Slovakia Resolution, November 30, 2004
- ↑ Uruguay Senate and House of Representatives Resolution, April 20, 1965
- ↑ Uruguay Law, March 26, 2004
- ↑ France National Assembly Law, May 28, 1998
- ↑ France Senate Law, November 7, 2000
- ↑ France Law, January 29, 2001
- ↑ [«Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 (ֆր.)»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7 Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 (ֆր.)]
- ↑ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է օրինագիծը, որի համաձայն 1915-17 Օսմանյան կայսրության տարիների Հայոց ցեղասպանության ժխտումը հայտարարվում է քրեական հանցագործություն
- ↑ Րիա Նովոստի. 20:19 06/06/2007. Չիլիի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի փաստաթուղթ
- ↑ «Թուրքիան հետ է կանչում Ստոկհոլմի իր դեսպանին` Շվեդիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչելու պատճառով։»։ Эхо Москвы։ 11 марта 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13–ին
- ↑ Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- ↑ Շվեդիան ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։
- ↑ BBC Russian — Շվեդիան ճանաչել է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը
- ↑ [1], [2]
- ↑ «Ուելսի առաջին նախարարը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10
- ↑ Բասկերի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- ↑ «Կատալոնիայի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10
- ↑ Բալեարյան կղզիների խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- ↑ Հայկական Ազգային Ինստիտուտ, Armenian National Institute, Inc., [3]
- ↑ CRIMEAN PARLIAMENT REFUSED TO CANCEL THE DECISION TO RECOGNIZE ARMENIAN GENOCIDE, PanARMENIAN.Net (June 25, 2005)
- ↑ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2008թ․ Հայաստանի ԱԳ նախարարության հաշվետվությունը
- ↑ «Լուրեր, treli.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7
- ↑ Московский Комсомолец
- ↑ Новости — Армения
- ↑ «Լուրեր, km.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7
- ↑ Պատերազմը Արցախում կարող է կրկնվել
- ↑ Իլհամ Ալիև. Ադրբեջանը Հայաստանին մտցրել է փակուղու մեջ
- ↑ Azerbaijan Country Page. NCSJ: Advocates on Behalf of Jews in Russia, Ukraine, the Baltic States & Eurasia. Archived 2009-03-08 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ "Azerbaijan Wins 2011 Eurovision Song Contest". Ianyan Magazine - Independent Armenian Publication. Archived 2011-11-13 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 8
- ↑ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները. Սերժ Սարգսյան
- ↑ «Ոճրագործ Սաֆարովն ազատ է արձակվել`Հարավային Կովկասը Եվրոպայից կտրելու նպատակով»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 8
- ↑ Հայաստանը և Հունաստանը ամրապնդում են հարաբերությունները
- ↑ Матевосян Гамлет (2003-07-28)։ «Армения последовательна в своей политике интеграции в европейские структуры — Кочарян»։ քաղաքականություն (ռուսերեն) (Երևան: «Րիա Նովոստի»)։ Վերցված է 2011 թ․ հունվարի 10։ ««Հայաստանը հետևողական է եվրոպական կառույցներին անդամակցելու քաղաքականությանը», - երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերը Քոչարյանը Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Հեյկի Թալվինտեին։»
- ↑ «Հայաստանի արտաքին գործերի նախարարություն»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19