Պարանա (նահանգ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պարանա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Բրազիլիա | ||||
Ներքին բաժանում | Վարչական կառուցվածք | ||||
Հիմնադրված է | 1889 թ. | ||||
Մակերես | 199 314,9 կմ² | ||||
ԲԾՄ | 672 մետր | ||||
Բնակչություն | ▲11 444 380 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և America/Sao_Paulo?[2] | ||||
Պաշտոնական կայք | pr.gov.br | ||||
| |||||
Պարանա (պորտ.՝ Paraná), նահանգ Բրազիլիայի հարավում։ Հյուսիսում սահմանակից է Մատու Գրոսու դու Սուլ և Սան Պաուլու նահանգներին, հարավում՝ Սանտա Կատարինա նահանգին և Արգենտինային, արևմուտքում՝ Պարագվային, նահանգի արևելյան ափը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը[3][4]։ Վարչական կենտրոնը Կուրիտիբա քաղաքն է։
Պարանան Բրազիլիայի 3 նահանգներից մեկն է, որոնց տարածքը Հարավային տրոպիկից ներքև է տեղակայված[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածքն իրենից ներկայացնում է լեռնային սարավանդ, որի բարձրությունը 200-1000 մետր է, ոռոգումն իրականացվում է Պարանա գետի և իր վտակների ջրերով։ Ափամերձ շրջանում սարավանդն աստիճանաբար իջնում է, այս շրջանում սարավանդը գրեթե մաբողջությամբ ծածկված է կամպոսներով, պտղատու մարգագետիններով, որտեղ գերակշռում են շքածառերը[5]։
Նահանգի գետերը՝ Պարանան, Իգուասուն, Պարանապանեման, օժտված են հզոր հիդրոէներգետիկ հնարավորություններով։
Պարանայի մայրաքաղաքը՝ Կուրիտիբա քաղաքը, գլխավոր ճարտարապետական նախագծման շնորհիվ ժամանակակից տեսք ունի, չնայած ունի նաև ավանգարդիզմի տարրեր[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հիմնումից ի վեր՝ Պարանա նահանգը հայտնի է հայտնի է բնակչության էթնիկ բազմազանությամբ, ինչի շնորհիվ ստացել է «Բոլոր ժողովուրդների հող» անվանումը։ Պարանայի տարածքում ապրում է ավելի քան 30 ժողովուրդ[3]։ Նահանգի կառավարությունը երկար ժամանակ նպատակադրված խթանում էր միգրացիոն ալիքը. նահանգ՝ մշտական բնակության հրավիրվեցին գերմանացիները, իտալացիները, հոլանդացիները, լիբանանցիները, հրեաները, ճապոնացիները, ուկրաինացիները և լեհերը։
Առաջին լեհ ներգաղթյալները Պարանա ժամանեցին 1869 թվականին՝ խմբերով։ 1890 թվականից սկսվեց լեհերի մեծ հոսքը։ 1930-ական թվականներին նահանգում արդեն բնակություն էր հաստատել 150 000 լեհ, ինչն այդ ժամանակ կազմում էր բնակչության 18 %-ը։
Լեհաստանի շրջանների ներգաղթյալներն ավելի հաճախ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, ապրում էին լեհական համյանքներում՝ պահպանելով իրենց ազգային ավանդույթները։ 1934 թվականին լեհական «Ծովային և գաղութային լիգա» կազմակերպությունը Պարանայում հող գնեց և լեհ ներգաղթյալների համար այնտեղ ավան հիմնեց՝ անավնելով Ծովային իշխանություն։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ նահանգի բնակչությունը կազմում է.
% -ը պետության բնակչության նկատմամբ |
---|
Վարչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական առումով նահանգը բաժանված է 10 փոքր շրջանների և 39 մեծ շրջանների։ Նահանգում կա 399 մունիցիպալիտետ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարենպաստ կլիմայական պայմանների և պտղատու հողերի շնորհիվ տնտսության զարգացման առաջին օղակը անասնաբուծությունն է։ 19-րդ դարի 2-րդ կեսին Պարանայում սկսեց զարգանալ հողագործությունը՝ սկզբում թեյի մշակմամբ, իսկ հետո նաև՝ սուրճի լայնածավալ պլանտացիաներ հիմնելով։
Այսօր Պարանան մտնում է Բրազիլիայի 5 ամենահարուստ նահանգների կազմի մեջ։ Նահանգում ծաղկում են ապրում անասնաբուծությունը, մասնավորապես՝ ոչխարաբուծությունը, ինչպես նաև՝ էկոտուրիզմը։ 2001 թվականից նահանգի արդյունաբերական արտադրության մեջ տարեցտարի նկատվում են աճող ցուցանիշներ։ Տնտեսական աճի հիմնական բաղդրիչը ավտոտրանսպորտի արտադրությունն է։ Տնտեսության աճին նպաստող կարևորագույն ոլորտներ են նաև գրատպությունը և մամուլը, հաստոցաշինությունը և բնափայտի մշակումը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://censo2022.ibge.gov.br/panorama/
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Штат Парана на сайте russobras.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Штат Парана в энциклопедии «Вокруг света».
- ↑ «Парана, штат Бразилии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|