Ճապոնացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճապոնացիից)
Jump to navigation Jump to search
Japanese People.jpg
Ճապոնացիներ

Ճապոնացիներ (ճապ.՝ 日本人 - նիհոնջին), ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը (99%-ից ավելին)։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն։

Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն։ Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը։ Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։ Ճապոնացիների մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու արշիպելագի բնակիչները։

Ճապոնացիները որպես ցեղախումբ ձևավորվել են մթա 1-ին հազարամյակի կեսին,Թայվան հարավից ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ 4-րդ դարի առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվել է ճապոնական ազգությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիները կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցել են եվրոպական ազգերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 68 CC-BY-SA-icon-80x15.png