Բաղկացած է կղզիների 6 խմբից (Օսումի, Տոկարա, Ամամի, Օկինավա, Միյակո և Յաեյամա, վերջին երկուսը հաճախ միացնում են Սակիսիմա անվան տակ)` ընդգրկելով 98 կղզի։ Տարածությունը մոտ 4,8 հազար կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1,2 միլիոն (1977)։ Առավել խոշոր են Օկինավա և Ամամիոսիմա կղզիները։
Ռելիեֆում տիրապետում են սարավանդները, ցածրադիր լեռներն ու առափնյա դարավանդները։ Առավելագույն բարձրությունը 1935 մետր է (Յակու կղզում)։ Հյուսիսային լեռներից 29°-ից հարավ` ափերի երկայնքով, տեղ-տեղ ձգվում են կորալային խութերի շերտեր։ Կան ֆոսֆորիտների և քարածխի հանքավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։