Արևելաչինական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևելաչինական ծով
Mar de China Oriental - BM WMS 2004.jpg
Տեսակսահմանային ծով
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան, Flag of Japan.svg Ճապոնիա, Flag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն և Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Խորություն2719 մետր
Մակերես1 249 000 կմ²[1] և 750 000 կմ²[2]
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան, Flag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն, Flag of South Korea.svg Հարավային Կորեա և Flag of Japan.svg Ճապոնիա
Լիճ հոսող գետJiao River?, Min River?, Ou River?, Յանցզի, Sendai River (Kyushu)?, Asato River?, Genka River?, Hija River?, Jisso River?, Kokuba River?, Manose River?, Q11432150?, Q11514564?, Q11638072?, Tabaru River? և Urauchi River?

Արևելաչինական ծով, Դունհայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի և Թայվան, Ռյուկյու ու Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հզր․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հզ կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։

Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավարևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 31 CC BY-SA icon 80x15.png