Օկինավա, Ռյուկյու կղզեխմբի ամենամեծ կղզին, Ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ²։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, արքայախնձոր, շաքարեղեգ, բանան։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։