Օկինավա կղզի
Օկինավա
ճապ.՝ 沖縄本島 | ||
![]() | ||
Երկիր | Ճապոնիա | |
Կղզեխումբ | Ռյուկյու | |
Ջրատարածություն | Արևելաչինական ծով | |
Մակերես | 1207 կմ2 | |
Բնակչություն (2009) | 1384762 մարդ | |
Բնակչության խտությունը | 1147,276 մարդ/կմ2 | |
![]() | ||
Օկինավա (ճապ.՝ 沖縄本島), Ճապոնական Ռյուկյու արշիպելագի ամենամեծ կղզին, տեղակայված Կյուսյու և Թայվան կղզիների մեջտեղում։ Կղզու մակերեսը 1207 կմ² է։ Համարվում է Օկինավայի պրեֆեկտուրայի ամենամեծ կղզին։ Գլխավոր քաղաքը Նահան է (314 067 մարդ)։ Նահայից մայրուղին տանում է Սյուրի՝ հին թագավորների նստավայրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում Օկինավայում գոյություն ուներ Ռյուկյու թագավորությունը, որը սկսվեց ենթարկվել ճապոնացիներին 1879 թվականին։ Կղզու ամբողջ մակերեսով տարածված են «գուսուկու» ամրոցների ավերակները, որոնք համարվում են Համաշխարհային ժառանգության հուշարձանները։
1945 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Օկինավայի համար կռվում այն գրավվեց ամերիկյան զորքերի կողմից։ Կղզում ստեղծվել էր ամերիկյան ռազմական բազա, որը համարվում էր գլխավոր ռազմավարական օբյեկտը և վերահսկում էր բոլոր մոտուցումները Ճապոնիային։ Պատերազմից հետո կղզին գտնվում էր ամերիկյան ղեկավարության տակ մինչև 1972 թվականը։ 1972 թվականին Օկինավայում տեղակայվում են ամերիկյան զորքերը, հատկապես Kadena ավիաբազայում, տարածքի մոտ 18%-ում։ ԱՄՆ-ի զինված ուժերի առկայությունը Ճապոնիայի բնակիչների մոտ դժգոհություններ առաջացրեց, որոնք ուժեղացան հատկապես ամերիկացի զինվորների կողմից 12 տարեկան աղջկան բռնաբարելուց հետո (1995 թ)[1]։
Օկինավան օկինավա-տե մարտարվեստի հայրենիքն է, որը սկիզբ է հանդիսացել կարատեի շատ ուղղությունների համար։
Հայտնի Օկինավացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մացումուրա Սոկոն, մարտարվեստների վարպետ, օկինավական կարատեի հիմնադիրներից մեկը։
- Ֆունակոսի Գիտին, մարտարվեստի վարպետ, Սետոկան ուղղության հիմնադիրը։
- Չոջուն Միյագի, մարտարվեստի վարպետ, Գոձյու-րյու ուղղության հիմնադիրը։
- Գաքտ, երգիչ, երաժիշտ, դերասան։
- Ամուրո Նամիե (ծնվ. 1977 թ սեպտեմբերի 20), հայտնի ճապոնական փոփ և հիփ-հոփ ժանրերի աստղ։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկինավա-ռեկորդակիր երկար ապրողների քանակով։ Տղամարդկանց միջին տարիքը այստեղ 88 տարեկանն է, իսկ կանանցը՝ 92 տարեկան. 10-15 տարի ավել, քան մնացած ճապոնացիներինը։
Տեղական հոգիներից մեկը՝ կիձիմունա (キジムナー), հանդիպում է ճանապարհային նշանների վրա, նախատեսված տուրիստների համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|