Մինաս Ժերայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նահանգ
Մինաս Ժերայս
Minas Gerais
Դրոշ Զինանշան
Bandeiranovaporteirinha.jpg Brasao Minas Gerais.png

Serrania Minas Gerais.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1889 թ.
Մակերես586 528,29 կմ²
ԲԾՄ1193 մետր
Բնակչություն13 680 000 մարդ (1980)
Ժամային գոտիUTC−3
Պաշտոնական կայքmg.gov.br
##Մինաս Ժերայս (Բրազիլիա)
Red pog.png

Մինաս Ժերայս (Minas Gerais), նահանգ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Տարածությունը 582, 6 հզ կմ2 է, բնակչությունը՝ 13, 68 միլիոն (1980)։ Վարչական կենտրոնը՝ Բելու Հորիզոնտի։ Տնտեսապես զարգացած և խիտ բնակեցված նահանգներից է։ Տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն է, սև և գունավոր մետալուրգիան։

Մինաս Ժերայսում է կենտրոնացած երկրի ոսկու և ալմաստի հանույթի 80—90%-ը, երկաթի հանքաքարի, բոքսիտների և գրաֆիտի հանույթի մոտ 100%-ը։ Արտադրվում է պողպատի մոտ 40% -ը, մետաղական ցինկի 50% -ը, ալյումինի ավելի քան 60%-ը, երկաթի հալվածքի 75% -ը, նիկելի 100%-ը։ Զարգացած է մետաղամշակման և մեքենաշինական, նավթաքիմիական, ցեմենտի, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են սուրճ, շաքարեղեգ, ծխախոտ, ցիտրուսային, հատիկային և այլ կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png