Հայ-ամերիկյան հարաբերություններ
![]() ![]() | |
![]() | |
ԱՄՆ | Հայաստան |
Հայ-ամերիկյան հարաբերություններ (անգլ.՝ Armenia–United States relations), արտաքին, դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Միացյալ նահանգները Հայաստանը անկախ է ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 7-ին։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն է Ռիչարդ Միլսը[1]։
Արցախա-Ադրբեջանական ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։
Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
![]() |
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար[2]։ | ![]() |

Դեսպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ նահանգները 1992 թվականի փետրվարին Երևանում դեսպանություն է հիմնել։ 2011 թվականից մինչև 2015 թվականը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանը Ջոն Հեֆֆերնն էր[3]։
Նույն թվականի մարտին Վաշինգտոնում բացվեց ՀՀ-ի դեսպանությունը։ 2005 թվականից մինչև 2014 թվականը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է Թաթուլ Մարգարյանը։ 2014 թվականի հուլիսի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Սարգսյանը[3]։
2014 թվականի դեկտեմբերի 16-ին Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը[3]։
2016 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան է դառնում Գրիգոր Հովհաննիսյան[3]։
Հյուպատոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հիմնվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ 2013 թվականի օգոստոսից Լոս Անջելես քաղաքի Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Սերգեյ Սարկիսովը[3]։
Հայոց ցեղասպանության ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ նահանգները, որպես մի ամբողջություն, դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը (ինչպես նաև Միացյալ Թագավորությունը)։ Սակայն ԱՄՆ-ի մի շարք տարածքային ինքնակառավարման մարմիններ ընդունել են այն.
ԱՄՆ, ստորև նշված են այն տարածքային ինքնակառավարման մարմինները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը[4][5]
- Ալյասկա
- Արիզոնա
- Արկանզաս
- Արևմտյան Վիրջինիա[6]
- Կալիֆոռնիա
- Կոլորադո
- Կոնեկտիկուտ
- Դելավեր
- Ֆլորիդա
- Ջորջիա
- Այդահո
- Իլինոյս
- Կանզաս
- Կենտուկի
- Լուիզիանա
- Մեն
- Մերիլենդ
- Մասաչուսեթս
- Միչիգան
- Մինեսոտա
- Միսսուրի
- Նեբրասկա
- Նևադա
- Նյու Հեմփշիր
- Նյու Ջերսի
- Նյու Մեքսիկո
- Նյու Յորք
- Հյուսիսային Կարոլինա
- Հյուսիսային Դակոտա
- Օհայո
- Օկլահոմա
- Օրեգոն
- Փենսիլվանիա
- Ռոդ Այլենդ
- Հարավային Կարոլինա
- Հավայան կղզիներ
- Թենեսի
- Տեխաս
- Յուտա
- Վերմոնտ
- Վիրջինիա
- Վաշինգտոն
- Վիսկոնսին
- Հարավային Դակոտա
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և ԱՄՆ Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2019թ.[7][8]։։ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը[9]։
Հայերը ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից։ Այժմ նրանց թիվը հանում է 1.5 միլիոն-ից մինչև 2 միլիոն-ի։ ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆոռնիան է, որը հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»։
Դեսպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան
- Վաշինգտոն ԿՇ (դեսպանատուն)
- Լոս Անջելես (Գլխավոր հյուպատոսություն)
- ԱՄՆ
- Երևան (դեսպանատուն)
-
Հայաստանի Վաշինգտոն, D.C. դեսպանատուն
-
Միացյալ Նահանգների դեսպանություն Երևանում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ-ամերիկյան տարեցների միություն (ԱՄՆ)
- Հայ-ամերիկյան առողջության կենտրոն
- ԱՄՆ դեսպանատուն (Երևան)
- Հայոց ցեղասպանության ճանաչում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ U.S. Relations With Armenia, Ամերիկայի ԱԳՆ պաշտոնական կայք
- ↑ «Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ՀՀ ԱԳՆ, Երկկողմ հարաբերություններ. ԱՄՆ-Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «#ArmGenocide100 | Տարածքային ինքնակառավարման մարմիններ». ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Gala TV. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ United States House of Representatives Resolution 296, հոկտեմբեր 29, 2019
- ↑ United States Senate Resolution 150, դեկտեմբեր 12, 2019
- ↑ Joseph R. Biden Statement by President Joe Biden on Armenian Remembrance Day, ապրիլի 24, 2021
|