Հայ-հունգարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-հունգարական հարաբերություններ
Հունգարիա և Հայաստան

Հունգարիա

Հայաստան

Հայ-հունգարական հարաբերությունները վերաբերում են Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերություններին։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո երկու երկրներն էլ գտնվում էին կոմունիստական տիրապետության տակ, քանի որ ինչպես Հունգարիան (Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), այնպես էլ Հայաստանը (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) մտնում էին Խորհրդային Միության կազմի մեջ։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Սառը պատերազմի վերջում՝ հիմնականում 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

Հունգարիայում ապրում է մոտ 15 000 հայ։

Դիվանագիտական հարաբերությունների խզում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ինչը տեղի է ունեցել 7 միլիոն դոլարի չափով կաշառքի դիմաց[1][2][3]։ Ադրբեջան վերադառնալուց հետո Սաֆարովին շնորհվել է ներում։ Սպանված սպայի հարազատները դատի են տվել Հունգարիային և Ադրբեջանին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 (ապրելու իրավունք) և 14 (խտրականության արգելում) հոդվածների խախտման համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործով պատասխանող է ճանաչել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին[4]։

Երևանում ցուցարարները լոլիկներ են նետել Հունգարիայի պատվավոր հյուպատոսության շենքի վրա և պատռել Հունգարիայի դրոշը։ Միացյալ Նահանգները նույնպես քննադատել է Սաֆարովին ազատ արձակելու որոշումը[5]։ 2013 թվականի ապրիլին Հայաստանի արտգործ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն Բուդապեշտը ինքը պետք է քայլեր ձեռնարկի»[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]