Հայ-ամերիկյան առողջության կենտրոն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (ՀԱԱԿ, անգլ.՝ Armenian American Wellness Center), Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն Հայաստանում։ Ծրագրի նպատակն է խթանել կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և ճշգրիտ հայտնաբերմանը, կանանց համար ապահովել առաջնային առողջապահական ծառայություններ Հայաստանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերափոխվել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ)։ Մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում[1]։
Կենտրոնի նպատակն է պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, իրականացնել կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչության կրթական ծրագրերի միջոցով[2]։
Կենտրոնում գործում են հետևյալ բաժինները՝
- Ռադիոլոգիա (ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություն)
- Գինեկոլոգիա
- Ոսկրային հյուսվածքի խտության որոշում (դենսիտոմետրիա)
- Ուրոլոգիա
- Վիրահատարան
- Ատամնաբուժարան
- Լաբորատորիա
Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը վեց հարկանի շինություն է, որը կառուցվել է ՀՀ Կառավարության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և ԱՄՆ բարերարների օգնությամբ։ Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի հեղինակն ամերիկահայ բարերար Վարդգես Բալյանն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-04-ին։ Վերցված է 2021-12-22
- ↑ «Կրծքագեղձի հիվանդություններն ավելացել են. Մամոգրաֆիայի կենտրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2016-03-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2021-12-04 at the Wayback Machine.
- Պաշտոնական կայքը (անգլերեն)
- Հայ-ամերիկյան առողջության կենտրոն armeniatv.am