Հայ-լիտվական հարաբերություններ
![]() | |
![]() Հայաստան |
![]() Լիտվա |
Հայ-լիտվական հարաբերություններ (լիտ.՝ Armėnų-lietuvių santykiai), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների միջև։
Հայաստանի և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերի 21-ին[1]։ Հայաստանը և Լիտվան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Լիտվայի արտաքին հարաբերությունները ամրապնդվել են Խորհրդային Միության տարիներին։
Երևանում գործում է Լիտվայի, իսկ Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատուն։ Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Լիտվայի վիզայի համար Լիտվայի դեսպանատուն Հայաստանում։
2011 թվականի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
2013 թվականի հունիսի 7-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։ 2005 թվականի նոյեմբերին Լևոն Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
Ներկայումս Լիտվայի Հանրապետությունը միակ բերձբալթյան երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լիտվա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2016-09-10
|