Հայ-շվեյցարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-շվեյցարական հարաբերություններ
Հայաստան և Շվեյցարիա

Հայաստան

Շվեյցարիա

Հայ-շվեյցարական հարաբերությունները միջազգային հարաբերություններն են Հայաստանի և Շվեյցարիայի միջև։

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիան պաշտոնապես ընդունել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 23-ին։ Երկու երկրները պահպանում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, քանի որ վերջինս հանդիսանում է նաև Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը։

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը իր առաքելությունը սկսել է 2011 թվականին։ Դեսպանատան շենքը գտնվում է Ժնև քաղաքում։ Հայաստանի դեսպանը համարվում է Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչ։

Շվեյցարիայի Համադաշնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 2003 թվականին և ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք[1]։

Շվեյցարիայի տարածքում ապրում են շուրջ 5000 ծագումով հայ կամ հայ ընտանիքներ։ Հայաստանը և հայերը բազմիցս ստանում են մարդասիրական օգնություն Շվեյցարիայից։ Դրա վառ օրինակներից է 1988 թվականի երկրաշարժը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]