Հայ-ուրուգվայական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ուրուգվայական հարաբերություններ
Հայաստան և Ուրուգվայ

Հայաստան

Ուրուգվայ

Հայ-ուրուգվայական հարաբերությունները միջազգային հարաբերություններն են Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի միջև:

Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Հայաստանը հավատարմագրել է դեսպանին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում[1], իսկ Ուրուգվայը ունի հավատարմագրված դեսպանություն Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում[2]: Սակայն Երևանում գործում է Ուրուգվայի պատվո հյուպատոսություն, իսկ Մոնտեվիդեոյում` Հայաստանի[3]:

Երկու երկրներն էլ համարվում են Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամներ:

Մշակույթ և համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել 19-րդ դարից։ 1835 թվականին հիշվում է առաջին ներգաղթողը Խուան Ակուստին Աքսարյանը:

2003 թվականին ուրագվահայության թիվը մոտ 15 հազար է։ Հայերի հիմնական մասը գբաղվում է մանր առևտրով և արհեստներով։

Կան մի քանի խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծաքանակ առևտրով գբաղվողներ և այլն), որակյալ մասնագետներ (իրավաբաններ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ), պետական ծառայողներ (1960-ական թվականներին երեք հայեր եղել են Մոնտեվիդեոյի քաղաքային խորհրդի, երկուսը երկրի դատական իշխանության անդամ), ինչպես նաև մշակույթի գործիչներ։

1939 թվականին Ուրուգվայում հիմնադրվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»[4]։

1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972 թվականին ծովեզրյա մի պողոտա՝ Ռամբլա-Արմենիա։ «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում։

1987 թվականին Ուրուգվայի կառավարաթյունը սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ։

Ակտիվ է նաև Ուրուգվայի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png