Հայ-եգիպտական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-եգիպտական հարաբերություններ
Հայաստան և Եգիպտոս

Հայաստան

Եգիպտոս

Հայ-եգիպտական հարաբերություններ, Հայաստանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններ։ Եգիպտոսը եղել է արաբական աշխարհի առաջին երկրներից մեկը, որը 1991 թվականին ճանաչել է Հայաստանի անկախությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դեսպանատունը Կահիրեում

Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախացում ձեռք բերելուց հետո Եգիպտոսը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկն էր, 1992 թվականին ստորագրվել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը։ Երևանում Եգիպտոսի դեսպանատունը բացվել է 1993 թվականի մայիսին, իսկ Կահիրեում Հայաստանի դեսպանությունը բացվել է 1992 թվականի մարտին։

Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններում ամենանշանակալի պահն այն է, որ հայերը գնահատում են Եգիպտոսի չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև այն, որ Եգիպտոսն ընդունում է Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց դեմ տեղի ունեցած սպանություններից փախչող հայերին և նրանց ինտեգրումը եգիպտական հասարակությանը[1]։

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանին և Եգիպտոսին հաջողվել է լավ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական համագործակցություն հաստատել։ Եգիպտոսը եղել է արաբական աշխարհի առաջին երկրներից մեկը, որը 1991 թվականին ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Հայաստանը և Եգիպտոսը ստորագրել են ավելի քան 40 երկկողմ իրավական փաստաթուղթ, երկու պետությունների կողմից տասնյակ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ կատարել են փոխադարձ այցելություններ, տեղի են ունեցել մշակութային և հասարակական կարևոր միջոցառումներ, համատեղ ջանքերով մշակվել են տնտեսական համագործակցության նախագծեր[2][3]։

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ամերիկահայկական «Asbarez» թերթի՝ 2013 թվականի վերջին՝ թուրք-եգիպտական աճող լարվածության ֆոնին, որը հաջորդել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությանը նույն տարվա հուլիսի սկզբին, բազմաթիվ եգիպտական խմբագրական հոդվածներ են գրվել, որոնք դատապարտում են Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այս թեման քննարկվել է եգիպտական հայտնի «Ալ Սուրա Ալ Կամիլա» հեռուստատեսային թոք-շոուում, որի հեղինակն էր Լիլիան Դաուդը[4]։

Եգիպտոսի խորհրդարանի անկախ անդամ Մուստաֆա Բաքրին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով բանաձև է ներկայացրել։ «Ո՞վ սպանեց հայերին» արաբալեզու վավերագրական ֆիլմը թողարկվել է Եգիպտոսում և ցուցադրվել Հելիոպոլիսի գրադարանում[5]։

2019 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ հարյուր տարի առաջ՝ «ցեղասպանությունից հետո», Եգիպտոսն ընդունել է հայ փախստականներին[6]։ Մեկնաբանությունները ողջունվել են Եգիպտոսի հայ համայնքի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ministry of foreign Affairs - Brief History». Mfa.gov.eg. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Azad-Hye. «Azad-Hye Middle East Armenian Portal (Armenia's Independence celebrations in Egypt)». Azad-hye.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Egypt to continue maintaining its balanced stance on Karabakh conflict – intervi». News.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Millions Watch Popular Egyptian Talk Show on the Armenian Genocide». Asbarez.com. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «'Who Killed the Armenians?': Egyptian Filmmakers Tackle the Genocide». Armenian National Committee of America (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Egypt implicitly recognizes Armenian Genocide». EgyptToday. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]