Մուհամմեդ Մուրսի
Մուհամմեդ Մուրսի արաբ․՝ مُحمَّد مُرسي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1951[1] |
Ծննդավայր | El-Adwah, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | հունիսի 17, 2019[2][3][4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Tora Prison, Կահիրե[5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | արաբ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1982) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Zagazig University? և Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) |
Ամուսին | Naglaa Mahmoud? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Egypt? և Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար |
Քաղաքական կուսակցություն | Freedom and Justice Party? |
Պարգևներ և մրցանակներ | Նեղոսի շքանշան Եգիպտոսի Հանրապետության շքանշան և Order of Merit? |
Երեխաներ | Abdullah Morsi? |
Ստորագրություն![]() | |
Mohamed Morsi Վիքիպահեստում |
Մուհամմեդ Մուրսի Իսա Ալ-Այյաթ[7] (արաբ․՝ محمد مرسى عيسى العياط, օգոստոսի 8, 1951[1], El-Adwah, Եգիպտոսի թագավորություն - հունիսի 17, 2019[2][3][4], Tora Prison, Կահիրե[5][6]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ: 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը եղել է Եգիպտոսի նախագահը (թվով 5-րդ նախագահն է): Հանդիսանում է Ազատություն և արդարություն կուսակցության նախագահը, որը հաստատվել է միջազգային պանիսլամիզմի կազմակերպություն Մուսուլման եղբայրների կողմից 2011 թվականի ապրիլի 30-ին՝ Եգիպտական հեղափոխությունից հետո[8]: 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Եգիպտոսի պատմության առաջին ժողովրդավարական կարգով ընտրված նախագահն է, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի մինչև այն պահը, երբ 2013 թվականի հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նրա ռեժիմը տապալվեց: Նրա ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նոր իշխանությունները նրան մեղադրեցին քաղաքական ռեպրեսիաներ հրահրող Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ[9][10], հետագայում կազմակերպությունը համարվեց ահաբեկչական[11]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմեդ Մուրսին ավարտել է Կահիրեի համալսարանը ինժեների մասնագիտությամբ, նա նաև մասնագետ է հրթիռային զենքի ոլորտում՝ բակալավրի աստիճանը նա ստացել է 1975 թվականին, իսկ մագիստրոսի աստիճանը ստացել է 1978 թվականին: 1982 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանում նա ստացել է հրթիռաշինության դոկտորի աստիճան, սրից հետո 1985 թվականին նույն համալսարանում եղել է ավագ դասախոս: 1985 թվականին Մուրսին վերադառնում է Եգիպտոս, որտեղ դասավանդում է Զակազիկ քաղաքի համալսարանում[12]:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրսին որպես անկախ թեկնածու եղել է 2000-ից 2005 թվականների խորհրդարանի անդամ, նա մասնակցում էր որպես անկախ թեկնածու, որովհետև Հոսնի Մուբարաքի ռեժիմի կառվարման ժամանակ Մուսուլման եղբայրների անդամներին արգելված էր զբաղեցնել պետական պաշտոններ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նա հանդիսանում էր Մուսուլման եղբայրների ղեկավարներից մեկը, մինչև այն պահը երբ 2011 թվականին ստեղծվեց Ազատություն և արդարություն կուսակցությունը: Մուհամմեդ Մուրսին դարձավ այդ կուսակցության առաջնորդը:
Այն բանից հետո երբ Խայրաթ Էլ-Շատերը դուրս եկավ 2012 թվականի նախագահական ընտրությունների պայքարից Մուրսին դարձավ Մուսուլման եղբայրների միակ թեկնածուն[13]:
Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրությունների 1-ին փուլի արդյունքում առանձնացան երկու առաջատարներ: Նրանք էին՝ իսլամիստ Մուհամմեդ Մուրսին և Հոսնի Մուբարաքի կողմնակից՝ կառավարության ղեկավար, ավիացիայի գենեռալ Ահմեդ Շաֆիկը: Երկու թեկնածուներն էլ հավաքեցին ավելի քան 5,5 միլիոն ձայն, սակայն Մուրսին հավաքեց ձայների 24,78 %-ը[14], գլխավոր հակառոկորդից առաջ անցնելով ավելի քան 200 հազար քվեով, քանակական առումով նա հավաքեց 5 մլն 765 հազար քվե[15]: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Համդին Սաբբախին: Արաբական Պետությունների Լիգայի նախկին քարտուղար Ամր Մուսան հայտնվեց 5-րդ հորիզոնականում: Ընտրություններին մասնակցեց բնակչության 46,42 %-ը: Այս կերպ Մուրսին առաջին փուլում հավաքեց ընտրության իրավունք ունեցող եգիպտացիների 11,5 % քվե:
2012 թվականի հունիսի 16-ին և 17-ին կայացավ ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում հաղթեց Մուրսին: 2012 թվականի հունիսի 24-ին նա ֆորմալ առումով դուրս եկավ իր Ազատություն և արդարություն կուսակցությունից:
2012 թվականի հունիսի 30-ին նա Գերագույն սահմանադրական դատարանի անդամների ներկայությամբ նախագահի երդում տվեց[16]:
Գործունեությունը որպես երկրի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հուլիսի 11-ին Մուրսին կատարել է իր առաջին արտերկրյա այցը, որը եղավ սաուդական Ջիդդան, որտեղ նա համաձայնություն ձեռք բերեց եգիպտական տնտեսությունում սաուդյան ներդրումները ավելացնելու մասին[17]:
2012 թվականի նոյեմբերին Մուրսին աջակցեց որպեսզի Գազայի գոտում ավարտված Ամպամած սյուն գործողությունից հետո հրադադարի հաստատմանը:
2012 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրել է սահմանադրական հռչակագիր, որը զրկել է դատարաններին խորհրդարանի վերին պալատը և սահմանադրական վեհաժողովը ցրելու իրավունքից, նաև հռչակագիրը թույլ էր տալիս նախագահին հրապարակել «ցանկացած որոշում, որը ուղղված է ի պաշտպանություն հեղփոխության», որոնք չեն կարող վիչարկվել դատարանում: Մուրսիի գործողությունները դժգոհությունների ալիք բարձրացրին երկրում: Ընդդիմությունը Մուրսիին մեղադրեց իշխանությունը յուրացնելու և բռնապետություն հաստատելու մեջ[18]:
Տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքների արդյունքում նրան 2013 թվականի հունիսի 30-ին արգելվեց լքել երկիրը[19], ավելի ուշ բանակը հայտարարեց, որ նա այլևս չի հանդիսանում նախագահ[20]: Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես հանձնվեց Գերագույն սահմանադարական դատարանի ղեկավարին՝ սահմանադրության գործունեությունը դադարեցվեց[21]: Հուլիսի 4-ին Մուրսին կալանավորվեց:
Հուլիսի 26-ին Մուրսին դատախազության կողմից անց կացվող հետաքնության շրջանակներում պաշտոնապես կալանավորվում է: Նա մեղադրվում էր բանտից փախուստի դիմելու և բանտային փաստաթղթերի ոչնչացման (2011 թվականին Հոսնի Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ Մուրսիին կալանավորել էին, իսկ նա դիմել էր փախուստի), պաղեստինյան «Համաս» շարժման հետ համագործակցելու, որպեսզի երկրում իրականացվեն ագրեսիվ գործողություններ և կազմակերպվեն հարձակումներ ոստիականական, ռազմական օբյեկների վրա, բանտարկյալների, ոստիկանների և զինվորականների սպանության մեջ[22]:
2015 թվականի ապրիլի 21-ին Կահիրեի քրեական դատարանը Մուհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրների» ևս 12 առաջնորդների դատապարտեց հատուկ ռեժիմով 20 տարվա ազատազրկման: Բացի այդ նախկին նախագահը ներգրավված է նաև երկու այլ քրեական գործերում՝ պետական դավաճանություն և լրտեսություն, նաև նրան մեղադրում էին Մուբարաքի պաշտոնանկության ժամանակաշրջանում «Մուսուլման եղբայրների» առաջնորդների բանտից փախուստի կազմակերպման մեջ[23]:
2015 թվականի մայիսի 16-ին Մուրսին և 16 այլ իսլամիստներ դատապարտվեցին մահապատժի[24][25]:
2016 թվականի հունիսի 18-ին միջազգային հանրության ճնշման տակ դատարանը չեղարկեց նախկին նախագահի մահապատիժը, որից հետո դատարանը Մուհամմեդ Մուրսիին դատապարտեց ցմահ ազատազրկման[26]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականի նոյեմբերի 30-ին Մուրսին ամուսնացել է Մահմուդ Նաջլյայի հետ: Նրանք ունեն հինգ երեխա:
Նախագահի ավագ որդին՝ Ահմեդ Մուրսին աշխատում է որպես բժիշկ Սաուդյան Արաբիայում: Շիման՝ նրա միակ դուստրը ընդունվել է Զակազիկի համալսարան: Դստեր ամուսինը՝ Աբդուռահման Ֆահմին նույն համալսարանի բժշկության ֆակուլտետի դասավանդողն է: Նրանք ունեն երեք երեխա: Մուրսիի չորրորդ որդին՝ Օմար Մուրսին առևտրի ֆակուլտետի վերջին կուրսում: Հինգերերոդ որդին՝ Աբդուլլան սովորում է ավագ դպրոցում[27]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mohamed_Morsi
- ↑ 2,0 2,1 2,2 Meghalt a bíróságon az előző egyiptomi elnök, Mohamed Murszi — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.bbc.com/news/world-middle-east-48668941
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.reuters.com/article/us-egypt-mursi-idUSKCN1TS0QX
- ↑ Вести. Ru: Президентом Египта стал исламист Мухаммед Мурси
- ↑ "شورى الإخوان" يسمي د. مرسي رئيسًا لـ"الحرية والعدالة". إخوان اون لاين، 2011-4-30. وصل لهذا المسار في 1 مايو 2011.
- ↑ McCrummen Stephanie (սեպտեմբերի 24, 2013)։ «Egyptian minister postpones dissolution of the Muslim Brotherhood»։ The Washington Post։ Վերցված է սեպտեմբերի 24, 2013
- ↑ Lars Inge Staveland (սեպտեմբերի 23, 2013)։ «Egypt forbyr all aktivitet fra det muslimske brorskap – Aftenposten»։ Aftenposten.no։ Վերցված է հունվարի 18, 2014
- ↑ «Синьхуа»: «Аналитический обзор: Негативные последствия включения „Братьев-мусульман“ в число террористических организаций». 27.12.2013
- ↑ «Interview with Mohamed Morsi»։ Al-Jazeera։ հունվարի 29, 2012
- ↑ «Egypt Brotherhood candidate: army wants to retain power»։ Al-Akhbar։ Wednesday, April 18, 2012
- ↑ Relive Mursi’s, Shafiq’s long road to the runoff round — Presidential elections news — Presidential elections 2012 — Ahram Online
- ↑ ИТАР-ТАСС (28 МАЯ 2012)։ «За пост президента Египта продолжат борьбу кандидат от "Братьев-мусульман" Мохаммед Морси и экс-премьер Ахмед Шафик»
- ↑ Мохаммед Мурси принёс присягу президента Египта
- ↑ Косач Г.Г. Эволюция внешней политики Саудовской Аравии после "арабской весны" // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского. - 2015. - № 3. - С. 52
- ↑ Мурси объяснил расширение своих полномочий нуждами демократии
- ↑ Президенту Египта запрещен выезд из страны
- ↑ Армия Египта уведомила Мурси, что он больше не является президентом
- ↑ «Египетская армия сместила Мухаммеда Мурси и приостановила действие Конституции»։ Russia Today։ 3 июля 2013։ Վերցված է 2013-07-03
- ↑ Экс-президент Египта Мурси арестован на 15 суток — его официально обвинили во многих преступлениях
- ↑ Мурси приговорен к 20 годам тюрьмы по делу о провокации насилия у президентского дворца // ТАСС
- ↑ «Экс-президента Египта приговорили к смертной казни» (ռուսերեն)։ Украинская правда։ 16 мая 2015։ Վերցված է 2015-05-16
- ↑ Amnesty International назвала судебный процесс над Мухаммедом Мурси фарсом
- ↑ «В Египте приговорили экс-президента Мурси к пожизненному заключению» (ru-RU)։ Interfax.ru։ 2016-06-18։ Վերցված է 2016-06-18
- ↑ اليوم السابع | عائلة مرسى تؤكد: سنعيش حياة طبيعية كأى مواطن مصرى.. الزوجة ترفض لقب السيدة الأولى وتستكمل أنشطتها الخيرية بعيدًا عن السياسة.. والابن الأصغر لوالده: سنثور عليك إ …
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|