Ռազմական հեղաշրջում Եգիպտոսում (2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմական հեղաշրջում Եգիպտոսում
Մաս Արաբական գարուն
Anti Morsi protest march at 28th June 2013.jpg
Հանրահավաք ընդդեմ Մուրսիի, 2013 թվականի հունիսի 28:
Ամսաթիվ2013 թվականի հուլիսի 3
ՎայրԿահիրե, Եգիպտոս Եգիպտոս
ՊատճառԵգիպտական հեղափոխություն (2011)
ՆպատակՄուրսիի վարչակազմի տապալում
ԱրդյունքՀեղաշրջումը հաջողվեց
  • Մուհամմեդ Մուրսին պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից
  • Սահմանադրությունը դադարեցրեց իր գործունեությունը, հայտնվեց անցումային ծրագիր
  • Ադլի Մանսուրը դարձավ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
  • Մուսուլման եղբայրներ կազմակերպության անդամների ու ղեկավարների ձերբակալություն
  • Մուրսիի կողմնակիցների կողմից կազմակերպված ցույցերի դաժան ցրում ոստիկանության ու զինված ուժերի կողմից
  • Մահմեդական եղբայրներ կազմակերպության պատկանող բոլոր ԶԼՄ-ների փակում
  • Շուրա խորհրդի լուծարում
  • Ռազմական հակամարտություն Եգիպտոսի հարավային շրջանում
  • Մուրսիի կողմնակիցների կողմից կազմակերպվող 11 ամսյա ցույցեր
  • Եգիպտոսի անդամակցումը Աֆրիկյան Միությանը ժամանակավորապես կասեցվեց
  • Նոր նախագահական ընտրություններ
  • Մուրսին, Մուսուլման եղբայրներ կազմակերպության անդամներն ու ղեկավարները տարբեր մեղադրանքներով ազատազրկվեցին
  • Մուսուլման եղբայրներ կազմակերպության հալածանքներ
  • Կոտորած Ռաբաայում
Հակամարտող կողմեր

Եգիպտոս Եգիպտոսի կառավարություն
Մուսուլման եղբայրներ

Արդարության ու ազատության կուսակցություն

Եգիպտոս Եգիպտոսի զինված ուժեր
Եգիպտոս Եգիպտոսի ոստիկանություն

Մուրսիի աջակից ընդդիմացող ցուցարարներ
Ղեկավարներ

Մուհամմեդ Մուրսի(Նախագահ, Զինված ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատար)
Հեշամ Քանդիլ (Վարչապետ)
Սաադ ալ Քաթաթնի (ԱԱԿ-ի ներկայացուցիչ)
Մուհամմեդ Բադի (Մուսուլման եղբայրների ղեկավար)

Խայտեր ալ Շատեր (Մուսուլման եղբայրների փոխնախագահ)

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի(Զորքերի հրամանատար, պաշտպանություն նախարար, ժամանակավոր վարչապետ)
Շեդխի Սոբխի(Գլխավոր շտաբի ղեկավար)

Մոհամմեդ Իբրահիմ Մուստաֆա(Ներքին գործերի նախարար)
Կորուստներ
Զոհեր90[3]
Վիրավորներ3,000[1][2]

2013 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսի պաշտպանության նախարար՝ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարեց նախագահ՝ Մուհամմեդ Մուրսիի վարչակազմի հեղաշրջման[4] ու սահմանադրության գործունեության կասեցման մասին[5]: Մուրսիին տնային կալանք նշանակվեց, իսկ հետո իրեն առաջադրված բազմաթիվ մեղադրանքների պատճառով պաշտոնապես կալանքի տակ վերցվեց[6][7]: Կահիրեում ձերբակալվեց Մուսուլման եղբայրներ կուսակցության ավելի քան 300 անդամ[8]: Հունիս-հուլիսին ցույցեր անցկացվեցին ընդդեմ երկրի նախագահի: Մուրսիի կողմնակիցների ու իր հակառակորդների միջև բախումները հանգեցրեցին տասնյակ զոհերի[9][10]: Ռազմական հեղաշրջմանն իր աջակցությունը հայտնեց Ղպտի ուղղափառ եկեղեցու ղեկավարն (Թադևոս II)[11]։ ու լիբերալ ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Մոհամմեդ ալ Բարադեին[12]:

Նախագահի պաշտոնակատար դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Ադլի Մանսուրը[13][14]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի բնակիչների ընտրազանգվածը շատ անմիատարր է: Նախագահ Մուրսին որոշեց կատարել շարիաթի օրենքների հիման վրա կազմված սահմանադրական բարեփոխումներ: Ընդդիմությունն այն որակեց պոպուլիստական քայլ, որի հետևանքով վտանգի տակ էր դրվում զինվորականների դրությունն ու երկրի տնտեսությունը:

2012 թվականի հունիսի 14-ին սահմանադրական խորհուրդը որոշեց լուծարել նորընտիր խորհրդարանը: Այս որոշման պատճառ դարձավ այն, որ խորհրդարանի 2/3-ը չէր աջակցում սահմանադրական բարեփոխումներին[15]։ Մուրսին՝ մերժելով ռազմական խորհրդի ու սահմանադրական դատարանի խորհուրդները, թույլ տվեց լուծարված խորհրդարանին նորից ժողով գումարել[16], այն հիմնավորմամբ, որ ներկայացուցիչների մեծամասնությունը իսլամիստներ են[17]: Ավելի ուշ Մուրսին համաձայնվեց լուծարել խորհրդարանը[18]։ Մուրսիի ու զինվորականների միջև տարաձայնություններն ավելի լարեցին երկրում իրավիճակը:

Նախագահ Մուհամմեդ Մուրսին (աջ) ու Գնդապետ Ալ-Սիսին (ձախ) ԱՄՆ պաշտպանության քարտուղար՝ Չաք Հեգելի հետ հանդիպմանը, 2013 թվականի Ապրիլի 24: Ալ-Սիսին, Մուրսիի կողմից Մուբարաքի դարաշրջանի ավարտից հետո, նշանակված առաջին պաշտպանության նախարարն էր[19],ով ավելի ուշ հեղաշրջեց Մուրսիի վարչակազմը:

Հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 5-ին Կահիրեում զինվորականները կրակ բացեցին ռազմական բռնապետության դեմ բողոքող ու հեղաշրջված նախագահին աջակցող ցուցարարների վրա[20][21]: Ալ Արաբիա ալիքի տվյալներով, հրաձգության արդյունքում զոհվեց 3 մարդ[22]: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս եկան Ալեքսանդրիայի ու Ասյութի փողոցներ, պահանջելով Մուրսիին վերդարձնել նախագահի պաշտոնն ու չեղարկել ժամանակավոր կառավարությունը[23]: Իշխանությունները Կարմիր ծովի առողջարանային գոտում արտակարգ դրություն մտցրեցին[24]:

Գնդապետ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի, 2013 թվական

Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների պատճառով ամբողջ երկրում զոհվեց ամենաքիչը 46 մարդ: Հրապարակված տեսահոլովակներում երևում է, թե ինչպես են երիտասարդներին Ալեքսանդրիայի Սիջի Ջաբեր թաղամասի կտուրներից նետում ներքև[25]: Ինչպես հաղորդեց Al Arabiya ալիքը, նրանցից մեկը մահացել է: Եգիպտացի ակտիվիստները պնդում են, որ երիտասարդությունը տոնում էր Մուրսիի վտարումը, որը զայրույթ էր առաջացրել Մուսուլման եղբայրների կողմնակիցների մոտ[26]:

Դրա հետ մեկտեղ, Մուսուլման եղբայրները հայտարարեցին, որ միտք չունեն ռազմական դիմադրություն ցույց տալ ռազմական խունտային[27]:

2013 թվականի հուլիսի 5-ին երկրի ժամանակավոր նախագահ՝ Ադլի Մանսուրը հայտարարեց Եգիպտոսի խորհրդարանի լուծարման մասին[28] ու փակեց Գազայի հատվածի հետ սահմանը[29]: Մանսուրը նշանակեց մի քանի խորհրդականներ ու հանձարարեց գնդապետ՝ Մուհամմեդ Ահմադ Ֆարիդին գլխավորել հետախուզական գործակալությունը: Այս որոշումները ընդունվեցին եգիպտական զինվորականների կողմից մշակված քաղաքական ճգնաժամը լուծելու ճանապարհային քարտեզի շրջանակներում[30]:

Հեղաշրջված նախագահ՝ Մուրսիի աջակիցները Դամիետայում, 2013 թվականի հուլիսի 5

Հուլիսի 8-ին ոստիկանությունը ցրեց հեղաշրջված նախագահի կողմնակիցների ցույցը: Միաժամանակ Մուրսիի տասնյակ հազարավոր հակառակորդներ հավաքվեցին Թահրիր հրապարակում, որպեսզի ապացուցեն, որ երկրում հեղաշրջում կատարած բանակը, կարող է հենվել ժողովրդի լայնամաշտաբ աջակցության վրա: Իսլամիստները, փորձեցին ներխուժել հանրապետական գվարդիայի շտաբ, որտեղ կալանավորված էր Մուհամմեդ Մուրսին: Այդ բախումների արդյունքում զոհվեց մեկ գվարդիական զինվոր, մոտ 40-ը վիրավորվեցին:[31]:

Հուլիսի 9-ին Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց լիբերալ ուղղության տնտեսագետ՝ Հազեմ ալ Բեբլաուին, ով նախկինում զբաղեցրել էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ նշանակվեց լիբերալ ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Մուհամմեդ ալ Բարադեին[32]:

Հուլիսի 26-ին դատախազության հետաքննության արդյունքում Մուրսին պաշտոնապես կալանքի տակ վերցվեց: Նա մեղադրվեց բանտի այրման ու բանտային հաշվետվությունների ոչնչացման (խոսքը 2011 թվականին Հոսնի Մուբարակի դեմ ընթացող ցույցերից հետո Մուրսիի բանտից փախուստի մասին է), Պաղեստինական՝ Համաս շարժման հետ համագործակցության ոստիկանական բաժինների ու զինվորականների վրա հարձակման, մի քանի բանտարկյալների սպանության, դիտավորյալ ոստիկանների ու զինվորների սպանության, ինչպես նաև մի քանի ոստիկանների ու զինվորների գերեվարելու մեջ: Եգիպտոսի բանակը Մուսուլման եղբայրների կողմանակիցներին տվեց 48 ժամ, քաղաքական ճգնաժամի լուծման համար ստեղծված ճանապարհային քարտեզին միանալու համար: Համաձայն ճանապարհային քարտեզի կես տրվա ընթացքում նախատեսվում էր կազմակերպել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: [7]

Մուրսիի աջակիցները Կահիրեյում տեղի ունեցած մասսայական սպանություններից հետո, 2013 թվականի հուլիսի 27

Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի վերջին Եգիպտոսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հաղթող ճանաչվեց Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 8-ին Կահիրեյում[33]:

Հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 14-ի առավոտյան ժամը՝ 7:00 Եգիպտոսի անվտանգության ուժերը սկսեցին շարժվել դեպի Կահիրե, որտեղ գտնվում էին ցուցարարների երկու ճամբարները: Եգիպտական ՆԳՆ-ի տվյալներով, ամենասկզբից ծրագիրը կայանում էր նրանում, որ աստիճանաբար դադարեցվեին ցույցերը՝ կտրելով մատակարարման գիծն ու ապահովելով այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգ հեռացումը: Սակայն առավոտյան ժամը 8-ին իրավիճակը սրվեց: Անվտանգության ուժերը ամբոխը ցրելու համար սկսեցին օգտագործել զինտեխնիկա, բուլդոզերներ, ռազմական փամփուշտներ ու արցունքաբեր գազ: Բազմաթիվ ցուցարարներ գնդակահարվեցին, ամենաքիչը մեկը կենդանի այրվեց: Դիպուկահարները կրակում էին նրանց վրա, ովքեր փորձում էին փախչել ճամբարից: Համացանցում, լրատվական միջոցներում հայտնված բազմաթիվ լուսանկարներից, պարզ է դառնում, որ ճամբարի ջարդից հետո այնտեղ հայտնաբերվել են զենքեր, այդ թվում՝ ավտոմատ հրացաններ ու հազարավոր փամփուշտներ:

Մուրսիի կողմնակից՝ Մուսուլման եղբայրների անդամների մարմինները

Իրադարձությունների մասին հաղորդումից հետո Կահիրեյում բազմաթիվ մարդիկ դուրս եկան փողոց: Ամբողջ երկրում առաջ եկավ բռնությունների նոր ալիք: Գիզայում կատաղած ամբոխը հարձակվեց ոստիկանական բաժանմունքների վրա: Եգիպտոսի ՆԳՆ-ի հաղորդմամբ այդ ընթացքում հարձակման ենթարկվեց 21 բաժանմունք: Եգիպտոսի հարավում ամբողջովին այրվեցին այնտեղ գտնվող յոթ ղպտիական եկեղեցիներ: Արդյունքում քրիստոնյա ակտիվիստները մեղադրեցին Մուրսիի կողմնակիցներին «Եգիպտոսում ապրող ղպտիների դեմ պատերազմելու մեջ: Կառավարության տվյալներով, Մուսուլման Եղբայրների կողմնակիցները հարձակվեցին մի քանի գավառներում գտնվող կառավարական շտաբ-բնականների վրա: Ժամանակավոր կառավարությունը մեկ ամիս ժամանակով արտակարգ դրություն հայտարարեց: Բացի այդ հեղափոխականների գործողությունները նպաստեցին եգիպտական ստորին խավի մոտ Մուսուլման Եղբայրների ժողովրդականության աճին[34]:

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Կահիրեում հրաձգություն տեղի ունեցան հեղաշրջված նախագահի կողմնակիցների ու զինվորականների միջև[35]:

Տնտեսական դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 11-ին մթերման նախկին նախարար՝ Բասեմ Ուդան Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ Եգիպտոսում ցորենի պաշարները ամենաշատը կարող են հերիքել մինչև երկու ամիս: Պահեստներում մնացել է ընդամենը 500 հազար տոննա, որը պետք է ապահովի երկրի 84 միլիոն բնակիչների կարիքները[36]։ Ի դեպ իրավիճակը շտկելու համար ֆինանսական օգնություն տրամադրեց՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Քուվեյթը[37]:

Զոհերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 16-ին բանակի ու Մուսուլման Եղբայրների աջակից ցուցարարների միջև բախումների արդյուքնում զոհերի թիվը կազմել է 638 մարդ, իսկ վիրավորների թիվը՝ 2000 մարդ (Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով): Մուսուլման եղբայրները պնդում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է՝ սպանվել է մոտ 3000-ը, իսկ վիրավորների թիվը՝ 10 հազար մարդուց շատ:

Միջազգային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան աջակցեց Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջմանը: Արքա՝ Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը շնորհավորեց Ադլի Մանսուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ[38]:

Սիրիա Սիրիա
Սիրիայի նախագահ՝ Բաշշար ալ-Ասադը Եգիպտոսի նախկին նախագահ՝ Մուհամմեդ Մուրսիի հեղաշրջումը անվանեց «քաղաքական իսլամի գաղափարախոսության կործանում»: «Եգիպտոսում տեղի ունեցավ այն բանի հեղաշրջումը, որը անվանվում է քաղաքական իսլամ: Նրանք, ովքեր օգտագործում են կրոնը քաղաքական կամ այս կամ այն խմբավորման նպատակներով, կհեղաշրջվեն որտեղ էլ իրենք գտնվեն»[39]:

Թուրքիա Թուրքիա
Թուրքիայի վարչապետ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց Եվրոպական միությանը[40] նրա համար, որ ԵՄ-ի իշխանությունները չքննադատեցին Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումն ու այն չանվանեցին ռազմական հեղաշրջում[41]:

Պաղեստինյան ազգային վարչություն Պաղեստինյան ազգային վարչություն
Համասի առաջնորդներից մեկը՝ Իսմաիլ Հանիան, անհանգստություն հայտնեց Եգիպտոսի տարածքային ամբողջության պատճառով, ինչպես նաև վստահացրեց, որ Եգիպտոստը ամեն պահի կաջակցի Համասին ու պաղեստինական դիմադրությանը: Ֆաթահի առաջնորդները կոչ արեցին Գազայի բնակիչներին հետևել Եգիպտոսի օրինակին ու հեղաշրջել Համասի կառավարությունը[42]:

Աֆրիկյան Միություն
Աֆրիկյան միությունը մինչև Եգիպտոսում սահմանադրական կարգի վերականգնումը, դադարեցրեց երկրի անդամակցությունը կազմակերպությանը[43]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական հեղափոխություն (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Health Ministry: 52 dead since unrest began»։ Egypt Independent։ Վերցված է 6 July 2013 
  2. «31 Egyptians killed in clashes»։ World Bulletin։ 6 July 2013։ Վերցված է 6 July 2013 
  3. «90 Egyptians killed in week's clashes»։ World Bulletin։ 6 July 2013։ Վերցված է 6 July 2013 
  4. Армия Египта уведомила Мурси, что он больше не является президентом
  5. «Египетская армия сместила Мухаммеда Мурси и приостановила действие Конституции»։ Russia Today։ 3 июля 2013։ Վերցված է 2013-07-03 
  6. «Аль-Ватан»: аль-Сиси предлагал Мурси уйти, но тот ответил, что США не допустят путча
  7. 7,0 7,1 Экс-президент Египта Мурси арестован на 15 суток — его официально обвинили во многих преступлениях
  8. Мурси отстранен и арестован
  9. «Millions flood Egypt's streets to demand Mursi quit»։ Reuters։ 30 June 2013 
  10. «Millions flood Egypt streets to demand Morsi ouster»։ AFP։ 30 June 2013 
  11. Коптский Патриарх поддержал египетское протестное движение «Тамарод», призвавшее президента уйти в отставку
  12. В Египте произошел военный переворот, президент Мурси арестован
  13. Временным президентом Египта стал председатель Высшего конституционного суда
  14. В Египте назвали имя временного главы страны
  15. Egyptin perustuslakituomioistuin haluaa hajottaa parlamentin HS 14.6.2012
  16. Egyptin uusi presidentti kutsui hajotetun parlamentin koolle Yle uutiset ulkomaat 8.7.2012
  17. Kertaalleen jo hajotettu Egyptin parlamentti kokoontui istuntoon Aamulehti uutiset ulkomaat 10.7.2012
  18. Egyptin presidentti suostui hajottamaan parlamentin Venäjän ääni 12.07.2012
  19. «Profile: Egypt armed forces chief Abdul Fattah al-Sisi»։ BBC News։ 3 July 2013։ Վերցված է 5 July 2013 
  20. В Каире военные открыли огонь по сторонникам Мурси
  21. Переворот в Египте. Мурси арестован, его сторонники готовятся к бою
  22. Три человека погибли, десятки ранены в столкновениях армии и сторонников Мурси
  23. В Египте во время демонстраций убиты сторонники Мурси
  24. Армия Египта ввела режим ЧС в курортной зоне Шарм-эш-Шейх
  25. «Children threw the roof, Egypt .»։ Վերցված է 2013-07-07 
  26. «Видеодокумент: египетские исламисты сбрасывают двух подростков с крыши»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին։ Վերցված է 2013-07-07 
  27. «Братья-мусульмане» не намерены вести вооруженную борьбу против нового режима в Египте
  28. Временный глава Египта распустил парламент
  29. Египет закрыл на неопределенное время границу с сектором Газа
  30. «Новый президент Египта распустил парламент»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին։ Վերցված է 2013-07-09 
  31. «Кровавое утро Каира»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին։ Վերցված է 2013-07-08 
  32. «В Египте есть премьер-министр»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին։ Վերցված է 2013-07-09 
  33. Избранный президент Египта ас-Сиси принес присягу главы государства — Максим Макарычев — Российская газета
  34. Блестящее поражение Братьев-Мусульман. Полит.ру 19.08.2013.
  35. В Каире началась перестрелка сторонников Мурси с полицией
  36. «Египет: заканчиваются запасы, начинается голод»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-04-ին։ Վերցված է 2013-07-12 
  37. Египетский переворот 2013 года: опыт эконометрического анализа
  38. Саудовский король Абдалла поддержал новых правителей Египта
  39. Ъ-Новости — Президент Сирии назвал свержение Мурси в Египте «крушением идеи исламизма»
  40. http://newsru.co.il/mideast/05jul2013/erdogan8012.html
  41. Эрдоган поддержал Мурси и осудил Запад за лицемерие
  42. СМИ: внезапное падение Мурси напугало ХАМАС
  43. Африканский Союз приостановил членство Египта