Զակազիկ, Էզ-Զակազիկ (արաբ․՝ الزقازيق), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայի արևելյան մասում, Շարքիա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք (76 կմ երկաթուղով)։ Զակազիկը համարվում է բամբակի և հացահատիկի առևտրի կենտրոնը Եգիպտոսում։
Զակազիկում է ծնվել գնդապետ Արաբի փաշան, որը 1882 թ. ապստամբություն է բարձրացրել բրիտանական իշխանության դեմ։
Զակազիկի համալսարանը Եգիպտոսի ամենախոշոր համալսարաններից մեկն է։ Զակազիկում կա նաև Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մասնաճյուղը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 7)։