Սուեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սուեզ
السويس
Iss016e019375.jpg
Կոորդինատներ: 29°58′0″ հս․ լ. 32°33′0″ ավ. ե. / 29.96667° հս․. լ. 32.55000° ավ. ե. / 29.96667; 32.55000
Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Մակերես 250 400 000±0 square metre
ԲԾՄ 11±1 մետր
Բնակչություն 478․553 մարդ (2008)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
##Սուեզ (Եգիպտոս)
Red pog.png

Քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Սուեզի ջրանցքի մոտ։ Սուեզ մուհաֆազի(նահանագի) վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով ունի 478,5 հազար բնակչություն։ Կարևոր տրանսպորտա-առևտրային կենտրոն է Սուեզի ջրանցքի մոտ։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Կան նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկություններ։ Սուեզի մոտ, մ.թ.ա. մոտ 2-րդ հազարամյակում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող նավարկելի ջրանցքը։