Կարմիր ծով (արաբ․՝ البحر الأحمر Bahr el-Ahmar, եբրայերեն՝ ים סוף Yam Suf, ֆր.՝ mer Rouge, անգլ.՝ Red sea), Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]։ ԵվրոպայիցԱսիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով։
Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35 °C, իսկ ձմռան ամիսներին՝ 30C°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ-Էլ-Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ՝ Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65-4,3 %: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55 °C-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։
Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը[3]։
1 Մի շարք հանգամանքներով պատկանում են ծովերի շարքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 334)։