Էլ Մանսուրա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Էլ Մանսուրա | |||
| արաբ․՝ المنصورة | |||
| |||
| 31°3′0″N 31°23′0″E / 31.05000°N 31.38333°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Դակահլիա | ||
| Հիմնադրված է | 1219 թ. | ||
| Առաջին հիշատակում | 1219 | ||
| Մակերես | 371 կմ² | ||
| ԲԾՄ | 15±1[1] մ | ||
| Բնակչություն | 450 000 մարդ (2008) | ||
| Ժամային գոտի | UTC+2 | ||
| Պաշտոնական կայք | dakahliya.gov.eg | ||
|
| |||

Էլ Մանսուրա (արաբ․՝ المنصورة), քաղաք Եգիպտոսում։ Գտնվում է Նեղոսի դելտայի արևելյան մասում՝ Կահիրեյից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դակահլիա նահանգապետության վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 450 000 մարդ։ Նեղոս գետի հակառակ ափին գտնվում է Տալխա քաղաքը, որի հետ կազմում են մետրոպոլիա։ Էլ Մանսուրան վարչականորեն բաժանվում է երկու խոշոր շրջանի՝ Արևելյան Մանսուր և Արևմտյան Մանսուր։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբերեն Մանսուրա նշանակում է «հաղթող կին»։ Քաղաքը այսպես է կոչվել ի պատիվ Մանսուրի ճակատամարտում եգիպտացիների տարած հաղթանակի ընդդեմ Լյուդովիկոս IX-ի խաչակրաց յոթերորդ արշավանքի ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Մանսուրա քաղաքը հիմնադրվել է 1219 թվականին Սալահ ալ-Դինի եղբոր՝ Աբուբաքր Մալիք Ալ-Ադիլ I-ի կողմից, որ այյուբյանների դինաստիայից էր։
1887 թվականին կազմվել է քաղաքի առաջին քարտեզը։
1914-1918 թվականներին քաղաքում ապաստան են գտել լիբանանյան ազգային հերոս Ամին Բաշիր Ժմայելը[2], նրա եղբայրը և որդին՝ Պերը[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և երիտթուրքերի անկումից հետո նրանք վերադարձել են Լիբանան։
1973 թվականի հոկտեմբերին չորրորդ Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Էլ Մանսուրայում տեղի է ունեցել խոշոր օդային ճակատամարտ։ 160 իսրայելական ինքնաթիռներ գրոհել են Եգիպտոսի օդային բազայի վրա, բայց գրավվել են եգիպտական ավիացիայի կողմից։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Մանսուրա քաղաքի տնտեսությունը հիմնված է առևտրի, գյուղատնտեսության, իսկ վերջերս նաև բնական գազի վրա։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.geonames.org/360761/
- ↑ Հայտնի է որպես «Աբու Ալի»։
- ↑ «Քաթայիբ» կուսակցության ապագա հիմնադիրը։
- ↑ «Официальный сайт Университета Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Стадион Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Մանսուրա» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||
