Նեղոսի դելտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեղոսի գետի և դելտայի արբանյակային պատկերը

Նեղոսի դելտա (արաբ․՝ دلتا النيل‎‎‎‎), աշխարհի խոշորագույն գետերից մեկի՝ Նեղոսի, դելտան, որը ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով 240 կմ՝ Ալեքսանդրիայից մինչև եգիպտական Պորտ Սաիդ նավահանգիստ։ Նեղոսի դելտան ընդհանուր հաշվով զբաղեցնում է մոտ 24 հազար քառ․ կմ տարածք։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեից փոքր ինչ ներքև՝ ծովի թափվելու վայրից 160 կմ հարավ Նեղոսը բաժանվում է մի քանի ճյուղերի։ Նեղոսի դելտա եզրույթն առաջին անգամ իրենց խոսքում կիրառել են հին հույն աշխարհագրագետները։ Նրանք նշել են, որ Նեղոսի դելտան ունի եռանկյունաձև տեսք, այն նմանեցնելով հունական այբուբենի «դելտա» (հին հուն․՝ Δ) տառի հետ։ Հենց այստեղից էլ առաջացել է Նեղոսի դելտա եզրույթը։

Ներկայումս Նեղոսի դելտայի շրջակայքում բնակվում է ամբողջ Եգիպտոսի Արաբական Հանրապետության բնակչության կեսը՝ մոտ 80 միլիոն մարդ։ Դելտայի ափին կառուցված են մի շարք խոշոր քաղաքներ, որոնք ունեն բնակչության բարձր խտության ցուցանիշ[1]։ Նեղոսի դելտայի շրջակայքում բնակչության միջին խտության ցուցանիշը գերազանցում է 1000 մարդ մեկ քառակուսի կիլիոմետրի վրա։

Նեղոսի դելտայի ափին գտնվող ամենամեծ և ամենահայտնի քաղաքն Ալեքսանդրիան է, որը նաև Եգիպտոսի խոշորագույն նավահանգիստն է։ Այստեղ են գտնվում նաև ժամանակակից Եգիպտոսի մի շարք վարչատարածքային միավորներ։

Դեռևս հնագույն ժամանակներից՝ Հին Եգիպտոսի պետական միավորման գոյության օրոք, այն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն։ Բացի Ալեքսանդրիայից և Կահիրեից, դելտայի շրջակայքում եղել են նաև մի շարք հնագույն քաղաքներ, որոնց մի մասը հիմա գոյություն չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի քաղաքների վիճակագրական տվյալներ, Քաղաքներ Նեղոսի դելտայի շուրջը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]