Արաբա-իսրայելական պատերազմ (1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արաբա-իսրայելական պատերազմ (այլ կիրառումներ)
Արաբա-Իսրայելական պատերազմ (1973)
Israeli Tanks Cross the Suez Canal - Flickr - Israel Defense Forces.jpg
իսրայելական զորքն անցնում է Սուեզի ջրանցքը
Թվական Հոկտեմբերի 6-25, 1973
Վայր Իսրայել, Սինայի թերակղզի, Գոլանի բարձունքներ
Պատճառ արաբա-իսրայելական հակամարտություն
Արդյունք Իսրայելի հաղթանակ[9], կրակի դադարեցում,
ՄԱԿ Անվտանգության խորհրդի 338 հռչակագիր
Հակառակորդներ
Իսրայել Իսրայել Սիրիա Սիրիա
Եգիպտոս Եգիպտոս
Հրամանատարներ
Իսրայել Գոլդա Մեյեր Սիրիա Հաֆեզ ալ-Ասադ
Եգիպտոս Անվար Սադաթ

Արաբա-իսրայելական պատերազմ, Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ[10], 1973 թվականին Պաղեստինում և նրա հարակից շրջաններում Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի ունեցած հերթական՝ թվով չորրորդ պատերազմ։

Պատերազմին մասնակցում էր մի կողմից՝ Իսրայելը, մյուս կողմից՝ Եգիպտոսը և Սիրիան: Վերջիններին աջակցում էին 6 պետություններ՝ Իրաքը, Հորդանանը, Ալժիրը, Կուբան, Մարոկկոն և Թունիսը: Իսրայելը զորքերի թիվը հասնում էր 400, Եգիպտոսինը՝ ավելի քան 700, Սիրիայինը՝ 150 հազար զինվորի։ Արաբական կողմից Իսրայելի դեմ պայքարող միացյալ զորքերի թիվը հասնում էր 100 հազարի։ Իսրայելը ռազմական տեխնիկայի քանակով արաբներին զիջում էր 2-3 անգամ։

Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Եգիպտական ճակատում նա վերահաստատեց իր իրավունքները Սինայի թերակղզու վրա, իսկ Սիրիայի դեպքում Իսրայելի հաղթանակը մասնակի էր. Գոլանի բարձունքներից սիրիական զորքերը կարողացան ազատագրել միայն նրա մայրաքաղաք ալ-Կունեյտրան և իր շրջակայքը[11]:

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցօրյա պատերազմն Իսրայելի համար ունեցավ բարեհաջող ավարտ։ Պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը, Սինայի թերակղզին, Գազան և Գոլանի բարձունքները: ՄԱԿ1967 թվականի հունիսի 22-ին ընդունեց 242-րդ բանաձևը, որում նշվում էր պատերազմից հետո ստեղծված իրադրությունից դուրս գալու եղանակը։ Այդ բանաձևում, որը մինչ օրս էլ չի իրագործվել, ասվում էր, որ Իսրայելը պետք է դուրս գա գրավված տարածքներից, որն էլ հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն հաստատել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի հանձնարարությամբ նշանակվեց Հատուկ ներկայացուցիչ, ով պետք է կապեր հաստատեր կողմերի հետ և հասներ նրանց միջև համաձայնության կայացմանը։

Մոսկվայում Շվեդիայի լիազոր դեսպան Գունար Յարինգը հենց դարձավ այդ ներկայացուցիչը, ով 1967 թվականի դեկտեմբերին ժամանեց Մերձավոր Արևելք և բանակցություններ սկսեց Իսրայելի, Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի հետ։ 1968 թվականի մարտին Յարինգը Գլխավոր քարտուղարին հայտնեց իր չորսամսյա առաքելության ձախողման մասին, կապված կողմերի հակազդեցության հետ, և վերադարձավ Նյու Յորք: Փաստորեն վեցօրյա պատերազմից հետո Մերձավոր Արևելքում ստեղծվեց հետևյալ իրավիճակը՝ ոչ խաղախություն, ոչ պատերազմ։ Դրա արդյունքում 1968-1970 թվականներին կողմերի մեջ ընթանում էր «պատերազմ ուժերը հյուծելու համար»: Կողմերի միջև սահմանային բախումները մնում էին չափի մեջ և չէին վերածվում լուրջ բախման։ Նասերի գլխավոր նպատակն էր անընդհատ հարձակումների միջոցով ստիպել Իսրայելին կենտրոնացնել մեծ քանակությամբ մարդկային ուժեր սահմանում, ինչը մեծապես կվնասեր Իսրայելի տնտեսությանը։ Դիրքային պատերազմում հաջողության հասնելու Եգիպտոսի շանսերն ավելի մեծ էին, որտեղ մարդկային ցանկացած կորուստ բացի տնտեսական ոլորտում հետևանքներից ծանր հետևանք էր թողնում նաև հասարակության վրա, ում մոտ դեռ թարմ էին Հոլոքոստի մասին հիշողությունները։

Սահմանները՝ նախքան վեցօրյա պատերազմը

Պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ Եգիպտոսը այնքան էլ մեծ առավելություն չունի։ Չնայած որ Վեցօրյա պատերազմից հետո ԽՍՀՄ օգնությամբ այն վերականգնել էր իր ռազմական հիմնական կորուստները, այդուհանդերձ օդային պաշտպանությունը թույլ էր, ինչի հետևանքով 1970 թվականի փետրվարին Իսրայելի օդային հարձակման ժամանակ պայթեցվել էր մետաղաձուլական գործարանը։ Եգիպտոսի տնտեսությունը շատ էր տուժել նաև Սուեզում գտնվող նավթամշակման գործարանների ավերումից[12]: Ուստի Նասերը ստիպված էր արդյունավետ հակահրթիռային պաշտպանություն ստեղծելու խնդրանքով դիմել ԽՍՀՄ-ին։

Միջազգային հանրության ներկայացուցիչներ սկսեցին Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված քայլեր նախաձեռնել։ Այսպես, 1968 թվականին ԽՍՀՄ-ը առաջարկեց 242-րդ բանաձևի իրագործման իր ծրագիրը։ Ֆրանսիան, համաձայն լինելով ԽՍՀՄ առաջարկի հետ, իր կողմից հանդես եկավ ՄԱԿ-ի հետ համատեղ իր, ԱՄՆ, ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների ժողով գումարելու առաջարկությամբ։ Արդյունքում, 1969 թվականի ապրիլի 3-ին Նյու Յորքում սկսվեցին չորս գերտերություների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները։ Բոլորը միաձայն պաշտպանեցին ՄԱԿ-ի 242րդ բանաձևը և Յարինգի առաքելությունը։ Այդուհանդերձ ԱՄՆ-ն գտնում էր, որ ի վիճակի է միայնակ կարող է լուծել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման խնդիրը։ 1970 թվականի ամռանը հայտնվեց «Ռոջերսի նախագիծը», որի համաձայն Իսրայելը պետք է իրականացնի 242րդ բանաձևի բոլոր պահանջները՝ խթանելով Մերձավոր Արևելքում իրադրության կայունացմանը։ Եգիպտոսը պատրաստակամ էր դադարեցնել կրակը, և արտգործնախարարը տվեց իր համաձայնությունը ԱՄՆ նախագծին, սակայն Իսրայելը չընդունեց Ռոջերսի նախագիծը։

Այդուհանդերձ շուրջ երկու տարի տևած պատերազմն այնքան էր հյուծել կողմերին, որ 1970 թվականի օգոստոսի 7-ին ուժի մեջ մտավ կրակի դադարեցման համաձայնությունը։ Երբ 1971 թվականին Յարինգը հատուկ հուշագրում կոչ արեց կողմերին ընդունել 242-րդ բանաձևը, Իսրայելը կտրուկ հրաժարվեց։ Յարինգի առաքելությունը և Նյույորքյան խորհրդակցությունները չորս գերտերությունների մտան փակուղի։

1973 թ. պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 Six Day War - conquest of Sinai 7-8 June.jpg
1967 Six Day War - The Jordan salient.jpg

Շուտով արաբները, որոնք վեցօրյա պատերազմում մեծ կորուստներ էին տվել, փորձ կատարեցին վերադարձնել կորցրած դիրքերը։ 1973 թվականի հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի և Սիրիայի նախաձեռնությամբ ծագեց Հոկտեմբերյան կամ Ահեղ Դատաստանի օրվա պատերազմը։ Դեռևս 1973 թվականի հունվարից Եգիպտոսն ու Սիրիան սկսել էն մշակել համատեղ գործողությունների բավական մանրամասն նախագիծ, միջոցառումներ էին ձեռնարկվել մյուս արաբական երկրների հետ համագործակցության համար և հատկապես Իրաքի հետ, ով միշտ հավատարիմ էր համաարաբական սկզբունքներին։

Պատերազմի նախօրեին Եգիպտոսի համար լուրջ խնդիր էր դարձել օդային պաշտպանության հարցը։ Բանն այն է, որ 1970 թվականին Նասերի մահից հետո նախագահության եկած Սադաթը վարում էր ԽՍՀՄ-ից հեռանալու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն։ Դրա շրջանակներում 1972 թվականին ուժը կորցրած համարվեցին բոլոր եգիպտա-խորհրդային պայմանագրերը և 20 հազար խորհրդային մասնագետներ հեռացան Եգիպտոսից։ Դա վատ անդրադարձավ օդային ուժերի վրա։ Պետք է նշել, որ հենց խորհրդային մասնագետների օրոք ստեղծված հակաօդային պաշտպանությունը Եգիպտոսին հնարավորություն տվեց խուսափել մեծ կորուստներից։

Ուժեր և միջոցներ Իսրայել Արաբական պետություններ Հարաբերակցություն
Անձնակազմ, մարդիկ 415 000 1 162 000 1:2,7
Բրիգադներ 33 63 1:1,9
հետևակ 18 25 1:1,4
մեխանիկական 3 15 1:5
տանկային 10 20 1:2
օդային 2 3 1:1,5
Տանկեր 1700 3550 1:2,1
Թնդանոթներ ու Ականանետներ 2520 5585 1:2,2
Հակատանկային հրթիռներ 240 932 1:3,9
Ռազմական օդանավեր 561 1011 1:1,8
Ուղղաթիռներ 84 197 1:2,3
Զենիթային հրթիռներ 20 186 1:9,3
Ռազմանավեր 38 125 1:3,3

Տարվում էին մի շարք ռազմական և քաղաքական միջոցառումներ, հակառակորդին շեղելու համար։ Նասերը մի քանի անգամ նշել էր որ պատրաստվում է հոկտեմբերին մասնակցել ՄԱԿ-ի նիստերին։ Հայտարարվել էր նաև ռազմական նախարարի արտասահման ուղևորության մասին։ 1972 թվականից սկսած 22 անգամ բանակի կանչ էր եղել, և 23-րդը, որը հենց դարձավ պատերազմի կանչը, իսրայելցիների կողմից դիտվել էր որպես հասարակ կանչ։

  • 14:00 Օդ են բարձրանում 200 եգիպտական ինթնաթիռ։ Հրետանին կրակ է բացում մինային դաշտերի և սահմանազատող լարերի վրա։
  • 14:05 Եգիպտական հետևակը անցնում է Սուեզի ջրանցքը։ Առաջ են անցնում ինժեներական ու հետախուզական զորքերը։
  • 14:20 Եգիպտական հրետանու հիմնական ուժերը կրակ են բացում Բար-Լևայի ուղղությամբ՝ նավահանգիստների երկայնքով։
  • 14:30-14:45 Եգիպտական հետևակը առաջ է անցնում, իսրայելական հրետանին փորձում է խոչընդոտել, սակայն չի կարողանում. նա դիմակայում է մյուս զորքերին
  • 14:45 Ափ է տեղափոխվում հետևակի երկրորդ մասը, և այսպես՝ մաս առ մաս՝ 15 րոպե հաճախականությամբ
  • 15:00 Եգիպտացիները գրավում են Բար-Լևայի առաջին ֆորտը, վերցում ռազմագերիներ։ Իսրայելական օդուժը անցնում է հարձակման
  • 15:30 Առաջ են անցնում ինժեներական զորքերը
  • 16:30 Սկսվում է կամուրջների ու խրամատների պատրաստումը
  • 17:30 12-րդ հարձակում, գրավվում է 8 կմ երկարությամբ և 3.5-4 կմ լայնությամբ տարածք
  • 17:50 Եգիպտացիները Սինայի թերակղզու կենտրոնում ուժեր են իջեցնում
  • 18:30 Ավազային պատնեշ-սահմանը ճեղքվում է
  • 20:30 Առաջին կամուրջով սկսվում է եգիպտական զրահատեխնիկայի տեղափոխումը
  • 01:00 780 տանկ և 300 այլ ռազմական միավոր նետվում են ջրանցք

Հոկտեմբերի 6-ին Եգիպտոսը և Սիրիան միաժամանակ հարձակվեցին իսրայելական դիրքերի վրա։ Եգիպտական բանակին հաջողվեց անսպասելի հարձակում իրականացնել։ Իսրայելը պատրաստ չէր դիմակայելու հակառակորդին։ Արդեն հոկտեմբերի 7-ին եգիպտացիները գրավեցին Արևելյան Կանտառան՝ Սինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Իսրայելցիների հակահարվածները սկզբի օրերին թույլ էին և առանց դժվարության կասեցվում էին եգիպտացիների կողմից։ Բայց աստիճանաբար եգիպտական բանակը սկսեց նվազեցնել ակտիվությունը, և հոկտեմբերի 10-ին սկսվեց օպերատիվ դադար, որը տևեց մինչև հոկտեմբերի 13-ը։ Դա թույլ տվեց Իսրայելին վերցնել նախաձեռնությունը իր ձեռքերը և արևելյան ճակատում կասեցնել սիրիական զորքերի առաջընթացը։

ՄԱԿ-ի 338-րդ բանաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուռն քննարկումներ սկսվեցին ՄԱԿ-ում։ Չնայած որ Եգիպտոսը խզել էր ավանդական կապերը ԽՍՀՄ-ի հետ, այդուհանդերձ վերջինս ՄԱԿ-ում հանդես եկավ արաբական կողմի պաշտպանությամբ, իսկ ԱՄՆ-ը, ի հեճուկս Եգիպտոսի հետ թվացյալ մտերմության, ստեղծեց օդային կամուրջ, որով Իսրայելին տրամադրում էր մեծաքանակ ռազմական օգնություն և բացի այդ ՄԱԿ-ում ԱՄՆ-ն հանդես եկավ Իսրայելի պաշտպանությամբ, պահանջելով կրակի դադարեցում և զորքերի դուրսբերում։ Դրան հակազդեցին ԽՍՀՄ-ի, արաբական երկրների ներկայացուցիչները։ Ակնհայտ էր, որ արաբական կողմի գլխավոր պահանջը գրավված տարածքների հետ վերադարձնելն էր, մինչդեռ Իսրայելը չէր ցանկանում, որ կրակի դադարեցումը ունենա որևէ նախապայման։

ԽՍՀՄ-ն խորհուրդ տվեց Սադաթին հասնել կրակի դադարեցմանը, քանի դեռ հնարավորություն կար թելադրելու սեփական խաղի կանոնները։ Սադաթը սակայն, որոշեց դադարից հետո շարունակել առաջխաղացումը։ Բայց դա արդեն անհնար էր դարձել։ Հոկտեմբերի 14-ի եգիպտական զորքերի անհաջող գրոհներից հետո նա հայտարարեց կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին։

Սահմանները Յոմ կիպուրի պատերազմից հետո

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ԽՍՀՄ և ԱՄՆ նախաձեռնությամբ ընդունեց 338-րդ բանաձևը, որը պահանջում էր կրակի դադարեցում և բանակցային գործընթացի սկիզբ։ Այդուհանդերձ երեք օր անց ռազմական գործողությունները վերսկսվեցին, այդ կապակցությամբ ՄԱԿ-ում ընդունվեց ևս երկու բանաձև որոնք ամբողջությամբ կրկնում էին 338-րդ բանաձևը։

Պատերազմը թվում է թե շատ բան չփոխեց Մերձավոր Արևելքում։ Սակայն իրականում այն ունեցավ աներևակայելի ազդեցություն ինչպես տարածաշրջանում այնպես էլ ողջ աշխարհում։ Այսպես՝

  1. 1967 թ.ից սկսած առաջին անգամ հիմք դրվեց օկուպացած տարածքների ազատագրման գաղափարին։
  2. Վերացավ պարտվածի կոմպլեքսը արաբական երկրների մոտ, իսկ Իսրայելը և Արևմուտքը սկսեցին դիտարկել արաբական երկրները որպես հաղթանակի ունակ երկրներ։
  3. Հենց պատերազմի ժամանակ դրսևորվեց Սադաթի պատրաստակամությունը բանակցությունների սեղանի շուրջ նստել Իսրայելի հետ։
  4. Պատերազմը ամրապնդեց Սադաթի ուժը և ազդեցությունը Եգիպտոսում։
  5. Արաբական երկրները գտան Արևմուտքի վրա ազդելու գլխավոր զենքը՝ Նավթը և պատերազմի ընթացքում դրսևորեցին միասնականություն։

1973 թվականի հոկտեմբերի 17-ին Քուվեյթում կայացավ նավթաարդյունահանող արաբական երկրների ներկայացուցիչների ժողով, որտեղ համատեղ որոշվեց էմբարգո դնել նավթը որոշ երկրներ՝ ԱՄՆ, Նիդերլանդներ, ՀԱՀ և Պորտուգալիա արտահանելու վրա։ Հետագայում, երբ էմբարգոն հանվեց, նավթի գները շարունակում էին բարձր մնալ։

Հետագայում ՄԱԿ-ը բազմաթիվ փորձեր կատարեց վերականգնելու բանակցային գործընթացը։ Սակայն բազմաթիվ գործոններ խոչընդոտում էին դրան, և առաջին հերթին դա ԽՍՀՄ-ԱՄՆ հակասություններն էին, որոնք դրսևորվում էին այս հարցում ևս։ ԽՍՀՄ-ը գտնում էր, որ արաբական երկրները բանակցային սեղանի շուրջ պետք է ներկայանան միասնական ճակատով, մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ յուրաքանչյուր երկրի հետ առանձին պետք է տարվեն բանակցություններ։ Արդյունքում ԱՄՆ-ն հասվ իր ուզածին, և 1978 թվականի սեպտեմբերի 6-17Քեմպ-Դևիդում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Եգիպտոսի Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։ Հանդիպման արդյունքում կնքվեց կարևորագույն երկու փաստաթուղթ, որոնք շրջադարձային հետևանքներ թողեցին արաբական աշխարհում և արաբա-իսրայելական բանակցային գործընթացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herzog (1975). The War of Atonement. Little, Brown and Company. . Foreword.
  2. Insight Team of the London Sunday Times, p. 450.
  3. Luttwak; Horowitz (1983). The Israeli Army. Cambridge, MA: Abt Books. 
  4. Rabinovich (2004). The Yom Kippur War. Schocken Books. էջ 498. 
  5. Kumaraswamy, PR (մարտի 30, 2000). Revisiting The Yom Kippur War. էջեր 1–2. ISBN 978-0-7146-5007-4. 
  6. Johnson; Tierney. Failing To Win, Perception of Victory and Defeat in International Politics. էջ 177. 
  7. Liebman Charles (July 1993)։ «The Myth of Defeat: The Memory of the Yom Kippur war in Israeli Society» (PDF)։ Middle Eastern Studies (London: Frank Cass) 29 (3): 411 (չաշխատող հղում)
  8. Моше Аренс. (24/10/2013)։ «Чем была важна победа Израиля в Войне Судного дня?»։ Haaretz / inosmi.ru։ Վերցված է 2014-05-21 
  9. տե՛ս[1][2][3][4][5][6][7][8]
  10. Война Судного дня, история, кадры фото и кинохроники
  11. Советско-израильская война
  12. Саад эль-Шазли «Форсирование Суэцкого канала». - М. : Библос-консалтинг, 2008. С.228-243

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]