Jump to content

Գիրգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գիրգա
մասրի՝ جرجا
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՀամայնքGirga? և Sohag Governorate?[1]
ԲԾՄ70±1 մետր, 70 մետր
Բնակչություն102 597 մարդ (նոյեմբերի 11, 2006)[2]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+20 93
Գիրգա (Եգիպտոս)##
Գիրգա (Եգիպտոս)

Գիրգա (մասրի՝ جرجا), քաղաք և շրջանի կենտրոն Եգիպտոսի Սոհագ նահանգապետությունում։ Գտնվում է նահանգապետության հարավային մասում՝ Սոհագից 35 կմ դեպի հարավ, Կենա քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Նեղոս գետի ձախ ափին։ Քաղաքի բնակչությունը կազմում է 120 413 մարդ (2005)[3]:

Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունը ծագել է Ռամզես II-ի քրոջ անունից, որին կոչում էին Գիրգիո։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ քաղաքի անունը ծագել է Ղպտի ուղղափառ եկեղեցու Մերի Գիրգիս (Սուրբ Գևորգ) տաճարի անունից։

Լեգենդը հայտնում է, որ Գիրգա քաղաքից ոչ հեռու գտնվում էր հնագույն Տինիս քաղաքը, որտեղ, ըստ Հին եգիպտական պատմաբան Մանեթոնի, մ.թ.ա. շուրջ 3100 թվականին տեղի է ունեցել Ստորին Եգիպտոսի միավորումը։ Օսմանյան կայսրության ժամանակ Գիրգան եղել է անկախ վիլայեթ, որը գոյություն է ունեցել մինչև XVIII դարի կեսերը, երբ բռնկվել է խոլերայի համաճարակը։ Համաճարակն ավերել է քաղաքը, իսկ մնացած բնակչությունը հեռացել է։ Քաղաքի նոր հիմնադիրը համարվում է Էս-Շայուտ շեյխը, ով քաղաքի տեղում հիմնադրել է կրոնական ուսումնարան և կառուցել է մզկիթ։ Քաղաքի բնակչությունը ավելի է աճել, երբ Ֆրանսիան ձեռնարկել է Եգիպտական արշավանքը։ Ֆրանսիացիները Գիրգան իրենց զորքի համար ընտրել են որպես բազա։ Ֆրանսիական զորքի հեռանալուց հետո՝ Մուհամեդ Ալիի կառավարման օրոք, Գիրգան դարձել է Եգիպտոսի յոթ վարչական շրջանների կենտրոններից մեկը։ 1960 թվականին Գիրգան մտել է Սահագ նահանգապետության մեջ։

Գիրգան ներկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրգան այսօր Նեղոս հովտի նշանակալի արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Այնտեղ գործում են շաքարի գործարան, ձեռնարկություն հրուշակեղենի արտադրության համար։ Գիրգայի տեսարժան վայրերից մեկն է Էս-Սինի մզկիթը։

Գիրգա վարչական շրջանի մակերեսը կազմում է 157,59 կմ², իսկ բնակչությունը՝ 424 554 մարդ (2001):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրգա» հոդվածին։