Մանեթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանեթոն
Ծնվել էմ.թ.ա. 3-րդ դար
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտությունքահանա, պատմաբան և հոգևորական
Զբաղեցրած պաշտոններՓարավոն

Մանեթոն (հին հուն․՝ Μανέθων; լատ.՝ Manetho), կամ Մանեթոն Սեբենիթոսցի, հելլենիստական դարաշրջանի Եգիպտոսի պատմիչ և քուրմ, ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում Սեբենիթոս քաղաքում։ Ի թիվս այլ աշխատությունների գրել է հունարեն լեզվով «Եգիպտոսի պատմություն» (Ἀιγυπτιακά, Aigyptiaka) երկը, որտեղ շարադրել է երկրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Երկում զետեղված են նաև հին Եգիպտոսի փարավոնների արքայացանկերը։ Մանեթոնի երկերը ամբողջությամբ մեզ չեն հասել, նրա «Եգիպտոսի պատմությունից» առատորեն օգտվել են մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում նաև Հովսեփոս Փլավիոսը և Եվսեբիոս Կեսարացին, որոնց միջոցով այն հայտնի է նաև հայ պատմիչներին, մասնավորապես՝ Մովսես Խորենացուն։