Եգիպտական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին եգիպտական աստծու կիսանդրի

Եգիպտական դիցաբանությունը և կրոնը։ Եգիպտական առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկլերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի՝ վերածվելով արևելյան բռնապետության աստվածաբանական բարդ համակարգի։ Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։ Այսպես, Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը՝ կատվի, Տորը՝ բազեի և այլն։

Կենդանիների պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիրիս, Անուբիս և Հոր աստվածները

Համարվում է, որ սկզբնապես եգիպտացիները պաշտում էին կենդանիներին նրանց ուժի և հզորության համար, որը նրանց մոտ սարսափ ու վախ էր առաջացնում: Հետագայում ծագեց պատկերացում, որ որոշ կենդանիներ հանդիսանում են աստվածային սկզբի կրողը[1]:

Կենդանիների սրբացումը դինաստիական Եգիպտոսում տևել է դարեր՝ ծագելով նախապատմական տոտեմիզմից: Նոմերը և քաղաքները համեմատվում և կապված էին իրենց կենդանի-աստվածների հետ, ինչն արտացոլվել էր նրանց անվանումների մեջ, ինչպես նաև եգիպտական շատ հիերոգլիֆներ իրենցից ներկայացնում էին կենդանիներ, թռչուններ, սողուններ, ձկներ, միջատներ, որոնք հանդիսանում էին որևէ աստվածության նշան։

Հիերոգրաֆ
G39
E15
G14
I3
E21
G26
I10
E34
G5
Կենդանիներ բադ շուն արծվառյուծ[2] կոկորդիլոս «Սեթի գազան» իբիս կոբրա նապաստակ բազե
Աստվածություններ Գեբ Անուբիս Նուտ Սեբեկ Սեթ Թոթ Ուաջեթ Ունուտ Հոր

Ավանդազրույցները մեռյալների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիների մոտ լայնորեն տարածված է եղել մեռածների պաշտամունքը։ Նրանց կրոնական պատկերացմամբ յուրաքանչյուր մարդ մի քանի հոգի ունի։ Հավիտենական երանության կարող է հասնել միայն նա, ում մարմինը՝ հոգու ապաստարանը, պահպանվում է ընդմիշտ։ Այստեղից Էլ՝ դիակի մումիացման սովորույթը։

Աստվածների «բաշխումը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում յուրաքանչյուր նոմոս ունեցել է իր գլխավոր աստվածը։ Հետո առաջացել են աստվածային երրորդություններ (օրինակ, Թեբոսականը՝ արևի աստված Ամոնը, նրա կին՝ երկնքի աստվածուհի Նուտը և նրանց որդին՝ լուսնի աստված Հոնսուն)։ Երրորդության շուրջը կազմավորվում է աստվածների հիերարխիան։ Նոմոսների միավորումը երկու պետությունների (Վերին Եգիպտոսի և Ստորին Եգիպտոսի), ապա մի միասնական պետության մեջ (մեր թվարկությունից առաջ մոտ 3-րդ հազարամյակ) անհրաժեշտ դարձրեց համապատասխան պաշտամունքների ստեղծումը, կրոնի միասնականացումը։ Միասնական կրոնի մեջ գլխավոր տեղը գրավում են գերիշխող քաղաքի աստվածները։ Աստվածների հիերարխիան արտացոլում է արևելյան բռնապետական կարգերը։

Աշխարհի արարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական դիցաբանությունում չկա միասնական պատկերացում աշխարհի արարման մասին: Հին Եգիպտոսի գլխավոր կրոնական կենտրոնները՝ Հելիոպոլիսը, Հերմոպոլիսը և Մեմփիսը մշակել են կոսմոգոնիայի և աստվածների ծննդաբանության տարբեր տարբերակներ:

Հելիոպոլիսի աշխարհաստեղծման առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելիոպոլիսի քուրմերը՝ Արևի պաշտամունքի կենտրոնից, տիեզերքի կենտրոնում դրեցին Ռա արևի աստծուն և համարեցին նրան մնացած աստվածների հայր: Նա և իր սերունդները կազմում էին Հելիոպոլիսի Էննեադը: Հելիոլոլիսական լեգենդի համաձայն: Ատումը հայտնվել է նախնական ջրերից և նրա կամքով է, որ սկսել է աճել սրբազան Բենբեն քարը: Կանգնելով այդ քարի գագաթին Ատումը ծնեց օդի աստված Շուին և խոնավության աստվածուհի Տեֆնութին: Այս զույգը ծնեց իրենց երեխաներին՝ երկրի աստված Գեբին և երկնքի աստվածուհի Նուտին: Այդ առաջին սերնդի աստվածները էննեադում ներկայացնում են սետծման հիմքը: Գեբը և Նուտը լույս աշխարհ բերեցին Օսիրիսին, Իսիդային, Սեթին և Նեֆիտիսին:

Հերմոպոլիսի աշխարհաստեղծման առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմոպոլիսում կար լրիվ հակառակ տարբերակը: Այնտեղ կարծում էին, որ աշխարը առաջացել է ութ աստվածներից, այսպես կոչված օգդոադներից: Այդ ութնյակը կազմված էր չորս զույգ աստվածներից և աստվածուհիներից, ովքեր խորհրդանշում էին արարման տարրերը: Նունը և Նաունետը համապատասխանում են նախնական ջրերին, Հուն և Հաուետը՝ անվերջ տարածությանը, Կուկը և Կաուկետը՝ հավերժական մթին: Չորրորդ զույգը բազմիցս փոխվել է, սակայն սկսած Նոր կայսրությունից այդ զույգը Ամոնը և Ամունեթն են, ովքեր մարմնավորում են օդն ու անտեսանելիությունը: Հերմոպոլիսյան տարբերակում այդ աստվածները հանդիսանում էին արևի աստծո ծնողները, ով աշխարհ բերեց լույսը և հետագա զարգացումը:

Մեմփիսի աշխարհաստեղծման առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ տարբերակ կար Մեմփիսում, որտեղ առասպելի մեջտեղում դրված էր Պտահի ստեղծումը, ով հանդիսանում էր արհեստների, շինարարների և հենց քաղաքի հովանավոր աստվածը: Մեմփիական աստվածաբանությունը նման է Հելիոպոլիսի առասպելին, սակայն սովորեցնում է, որ Պտահը նախորդել է արևի աստծուն, ով ստեղծվել է նրա լեզվով և սրտով: Սա առաջին հայտնի աստվածաբանությունն է՝ հիմնված լոգոսի վրա, այսինքն ստեղծված խոսքով ու կամքով:

Այլ առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիրիսի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիսման՝ Հորը ձախից, Օսիրիս և Իսիդա

Էննեադի չորրորդ սերունդը միևնույն ժամանակ դարձել են եգիպտական առավել վառ առասպելների հերոսները: Սեթը, ատելով իր եղբորը՝ Օսիրիսին, մտածեց նրան սպանելու նենգ ծրագիր: Նա իմացավ Օսիրիսի մարմնի չափերի մասին և կանչեց խնջույքի, որտեղ հավաքվածներին ցուցադրեց մի սարկոֆագ և խոստացավ նվիրել դա նրան, ով կհամապատասխանի դրա չափերին: Բոլոր հյուրերը փորձեցին պառկել սարկոֆագի մեջ, բայց այն միայն Օսիրիսին համապատասխանեց: Հենց նա պառկեց, Սեթը փակեց կափարիչը, դրա մեջ արճիճ լցրեց, իսկ հետո ընկղմեց Նեղոս գետի մեջ:

Օսիրիսի կինը՝ Իսիդան, լինելով հղի, չկարողացավ կռվել Սեթի դեմ, և նա ամբողջ աշխարհի իշխանությունը վերցրեց իր վրա:

Իսիդան փնտրեց իր ամուսնու մարմինը: Երեխաները նրան պատմեցին Սեթի չարաՀործության մասին: Իսիդան գնաց սարկոֆագի հետքերով և հասավ Բիբլոս, որտեղ գտավ նրան ծառի բնի մեջ պատված, որից պատրաստված էր Բիբլոսի դղյակի սյուները: Իսիդան որպես սպասուհի Հործի անցավ դղյակում և գրավեց կայսրուհու վստահությունը: Այն բանից հետո, երբ Իսիդան բացեց իր գաղտնիքը կայսրուհուն, նա իր ամուսնուն համոզեց ազատ արձակել սարկոֆագը: Այն բանից հետո, երբ Իսիդան հանեց ամուսնաու մարմինը, տարավ նրան Եգիպտոս և վերադարձրեց կյանքի հզոր կախարդանքի միջոցով:

Սեթի համար Օսիրիսի համբարձման փաստն աննկատ չմնաց: Իր ամբողջ նոր ձեռք բերված հզորությամբ հարձակվեց Օսիրիսի վրա, սպանեց, դիակը մասնատեց և կտորները թափթփեց ամբողջ աշխարհով մեկ: Իսիդան հավաքեց դրանք, որպեսզի նորից վերադենդանացնի ամուսնուն, սակայն հասկացավ, որ կոկորդիլոսը կերել է այդ մասերից մեկը և փոխարինեց դա ծառից պատրաստված կտորով:

Օսիրիսը չվերակենդանացավ, սակայն դարձավ հանդերձյալ աշխարհի տիրակալը, իսկ Սեթը ամրացրեց իր իշխանությունը Եգիպտոսի և ամբողջ աշխարհի վրա:

Աստվածների պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորը, մեծանալով մարդկանց մեջ, իմացավ իր աստվածային ծագման մասին և իր ծնողների մասին: Նա ցանկացավ վրեժ լուծել Սեթից և պայքար սկսեց նրա դեմ: Նա ունեցավ շատ դաշնակիցներ, ինչպիսիք են Թոթը, Անուբիսը, դե իհարկե նրա մայր Իսիդան և նույնիսկ Սեթի նախկին կողակից Նեֆտիդան: Սակայն, երբ Իսիդան ազատ արձակեց Հորի պատանդին, նա այնպես զայրացավ, որ կտրեց մոր գլուխը: Բարեբախտաբար Թոթին հաջողվեց է կանխել նրա մահը, բայց մնացած բոլոր աստվածները երես թեքեցին Հորից:

Այդ պատերազմից ավելի շատ տուժեցին մարդիկ, քանի որ Հորի և Սեթի զորքերում էին: Հորը հարձակվեց Նուբիայի վրա, որը կառավարում էր Սեթը, և ըստ էության տարավ լիարժեք հաղթանակ նրա զորքի դեմ: Դրանից հետո Սեթը ինքը կռվի մտավ Հորի հետ: Այդ կռիվը չվնասեց ոչ ոքի, սակայն Նուբիան անցավ Հորի տիրապետության տակ:

Հորի աչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեթի հետ պատերազմի ընթացքում Հորը զրկվեց իր ձախ աչքից, սակայն Իսիդան բուժեց որդու վերքը (երբեմն փրկիչ են համարում Թոթին): Հորի լուսնային աչքը (այսինքն Ուաջեթը) դարձել է բուժման ու վտանգից պաշտպանվելու խորհրդանիշը և Հին կայսրության ժամանակներից օգտաՀործվել է որպես թալիսման: Մեր օրերում Հորի աչքը պատկերվում է քթի երկու կողմերում նավեր, որոնք նավարկում են Նեղոսի մեջ:

Երկրի միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռան, տեսնելով, որ երկիրը դատարկվում է, որովհետև ոչ ոք չի ցանկանում դադարեցնել պատերազմը, հրավիրեց մյուս աստվածներին ժողովի, որպեսզի որոշեն, թե ով է լինելու ամբողջ աշխարհի փարավոնը: Սակայն աստվածները բաժանվեցին կարծիքներով և վերջիվերջո դիմեցին Նեյթի (նրան նաև անվանում են Մաաթ)՝ իմաստության աստվածուհու օգնությանը: Նեյթն ընտրեց Հորին, բայց Սեթը չէր պատրաստվում այդպես հանգիստ հանձնվել և վերսկսում է պատերազմը: Այդ ժամանակ խառնվում է Օսիրիսը, որը տիրում էր հանդերձյալ աշխարհի վրա, և ստիպեց աստվածներին ընդունել Նեյթի խորհուրդը: Աշխարհը բաժանվեց երկու մասի. Հորին անցավ Եգիպտոսի սև հողը, իսկ Սեթին՝ կարմիր հողը թշնամական անապատում:

Մարդկության ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ժամանակ, երբ աստվածներն ապրել են մարդկանց մեջ, իսկ Ռան եղել է փարավոն աստվածների թագավորությունում և հանդերձյալ աշխարհում: Բայց ժամանակի հետ նա դարձալ զառամյալ ու թույլ, և ոչ միայն աստվածները ցանկացան օգտվել դրանից: Մարդիկ նույնպես նկատեցին Ռայի թուլությունը և միավորվեցին նրա դեմ: Բայց Ռան գիտեր դավադրության մասին և կանչեց աստվածներին, որպեսզի որոշեն, թե ինչպես ճնշեն ապստամբությունը: Հավաքը գաղտնի տեղի ունեցավ, որպեսզի մարդիկ չիմանան, որ իրենց մտածվածը բացահայտվել է: Որոշումը միաձայն էր ու Նուն աստծո խորհրդով Ռան պետք է մնար գահի վրա և մարդկանց ուղարկի իր աչքը Սեհմեթ աստվածուհու տեսքով, որպեսզի իշխեր նրանց վրա:

Այդ նպատակի համար ընտրվեց Հաթոր աստվածուհին և կերպարանափոխվելով Սեհմեթ չար էգ առյուծի՝ գնաց մարդկանց մոտ, որպեսզի սկսի արյուհահեղ կոտորածը: Բոլոր կենդանի արարածները, որոնք կային նրա ճանապարհին, Սեհմեթը սպանում էր: Բայց երբ Ռան տեսավ դա, նրա սիրտը վերալցվեց կարեկցանքով, և նա որոշեց դադարեցնել իր պատիժը: Սակայն այդքան էլ հեշտ չէր կանգնեցնել ազատ արձակված Սեհմեթի վայրի ուժը: Այդ ժամանակ Ռան որոշեց դիմել խորամանկության (որոշ աղբյուրներում նշվում է, որ դա հուշել է խորամանկ Թոթը). Սեհմեթի ճանապարհին կոտրվել էին հազարավոր գարեջրի կժեր, որոնց մեջ խառնված էր հեմատիտի փոշի, որպեսզի այդ դառնա կարմիր, ինչպես արյունը: Անզուսպ էգ առյուծը, տեսնելով լիճը, այն մարդկային արյուն է կարծում և սկսում ագահաբար խմել: Եվ նա այնքան է հարբել, որ չէր կարողանում տարբերել մարդկանց և վնասել նրանց:

Այս ամենը այնքան էր վշտացրել Ռային, որ նա որոշեց հեռանալ աշխարհից: Նա բարձացավ կով դարձած Մուտի մեջքին, որը տարավ Ռային երկինք: Այլ աստվածներ բռնվեցին նրա փորից և երկնքի ճանապարհին դարձան աստղեր: Դրանից հետո երկինքն ու երկիրը բաժանված են, ինչպես աստվածները մարդկանցից և մինչ այսօր պատմվում է այս պատմությունը: Այս առասպելը հայտնի է «Սրբազան կովի գրքից», որն առաջին անգամ լիարժեք գրվել է Նոր թագավորության ժամանակ, այդպիսի գիրք գտնվել է Սեթի I փարավոնի դամբարանում:

Աթոնի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթոնը, որը խորհրդանշում է արևը, հանդիսանում է Էխնաթոնի կրոնի համընդհանուր աստվածություն: Աթոնի կառավարման օրոք նրա պաշտամունքը այնքան ուժգնացավ, որ մի քանի եգիպտագետների առիթ տվեց մտածելու նրա միաստվածության մասին: Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտողները համակարծիք են այն հարցում, որ աթոնիզմը, խիստ ասած, չի եղել միաստվածություն, այլ ավելի շուտ եղել է մոնոլատրիզմ (ավելին՝ Էխնաթոն հոդվածում):

Աթոնի կարգավիճակը եգիպտական կրոնում ամրապնդվել է դեռևս Ամենհոտեպ III-ի օրոք, հատկապես փարավոնի ընտանիքի սահմաններում, իսկ Էխնաթոնի կառավարման ժամանակ Աթոնը փոխարինեց Ռային և դարձավ եգիպտական պանթեոնի «կյանք տվողը»:

Էխնաթոնի մահից հետո Եգիպտոսը վերադարձավ բազմաստվածության՝ որպես գլխավոր աստված ունենալով Ամոն-Ռային[3]:

Փարավոնի դերը կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կրոնը փարավոնին հայտարարում է աստծո մարմնացում, կենդանի աստված։ Հսկայական զոհաբերություններն ու զանազան արտոնություններ ուժեղացնում են քրմերին, ն նրանք սկսում են վիճարկել փարավոնի իշխանությունը։

Միաստվածություն ստեղծելու փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաստվածություն մտցնելու միջոցով քրմերի հզորությունը ջլատելու Ամենհոտեպ չորրորդիի (Էխնաթոնի, մեր թվարկությունից առաջ 15-րդ դարի վերջ վերջ, 15-րդ դարի սկիզբ) փորձը ձախողվել Է։ Մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում թեբոսական քրմերը գրավում են Եգիպտոսի գահը և հաստատում աստվածապետություն։

Հին Եգիպտական կրոնի արտացոլումը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում ստեղծվել է կրոնական և մոգական հարուստ գրականություն։ Հմայությունները, աղոթքները, մեկնությունները, աստվածների «կանչերը» ամփոփվել են ժողովածուներում։ Այդպես են առաջացել «Բուրգերի տեքստերը», «Սարկոֆագների տեքստերը», «Մեռյալների գիրքը» և կրոնական այլ ժողովածուներ։ Հին Եգիպտոսի աստվածաբանությունը լայն տարածում է գտել անտիկ աշխարհի կրոններում և զգալի ազդեցություն Հործել քրիստոնեական դոգմատիկայի, պատկերագրության, ծիսակատարության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эль Алави, Мохамед Эль Саиед Эль Саиед Образно-стилистическое своеобразие анималистической пластики Древнего Египта : Дис. … канд. искусствоведение : 17.00.04 Ленинград, 1984
  2. Առասպելական հրեշ՝ արծվի թևերով ու գլխով և առյուծի մարմնով:
  3. Эхнатон // Энциклопедия «Религия» / ред. Грицанова А. А., Синило Г. В., издательство «Книжный Дом», Минск, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 470 CC-BY-SA-icon-80x15.png

ԿատեՀորիա:Հին Եգիպտոսի դիցաբանություն ԿատեՀորիա:Կրոնը Հին Եգիպտոսում