Jump to content

Բաստետ (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական Բաստ աստված
Եգիպտական Բաստ աստված

Բաստ կամ Բաստետ` Հին եգիպտական աստվածուհի ` ուրախության, զվարճանքի և սիրո կանացի գեղեցկության, պտղաբերության և ընտանեկան օջախի, որը պատկերվել է կատվի տեսքով կամ էլ կին` կատվի գլխով։ Վաղ դինաստյաների շրջանում ներկայացվել է ընտանեկան կատվից մինչև առյուծի տեսքով։

Նրա հայրը Արեգակն է, մայրը՝ Հաթոր Լուսինը։ Նուտ, երկնքի աստվածուհին նրա քույրն էր, իսկ նրա եղբայրը՝ Խոնսուն է, որը վանում է չար ուժերին։

Բաստ աստվածության կենտրոնը, որի բուռն ծաղկումը վերագրվում է XXII դինաստիային (Բուբաստիդներ) Ք.ա. X—VIII դարեր՝ քաղաք Բուբաստիս։ Բաստետ աստվածուհու ավագ քուրմը կրել է Ուր-սունու — «Մեծագույն բժշկող»[1]:112:

Բեստի ատրիբուտը՝ սիստր երաժշտական գործիքն է։ Հաճախ աստվածուհուն պատկերել են կատվի գլխով կնոջ տեսքով, ձեռքին պահած սիստրը, նրա ոտքերի տակ չորս կատուներ։ Այսպես մարմնավորովում էր եգիպտական աստվածուհու պտղաբերությունը։ Բեստի որդին Մախեսն է։ Հին թագավորության վերջին շրջանում, որոշ դեպքերում Բեստը նույնացվել է Սեխմեթի և Տեֆնուտի հետ, իսկ Նոր թագավորությունում Մուտի և Հաթոր հետ։ Բեստետ (հունարեն Բուբաստիս) հույների կողմից նույնացվել է Արտեմիս հետ[2][3] (ավելի վաղ — Աֆրոդիտեի)[4]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստ՝ անվան արտասանության ձևը հիմնականում օգտագործում է եգիպտագետների մեծամասնության կողմից։ Հին եգիպտական բառը՝ «bȝstt» ('ȝ' — ալեֆ) կազմված է «bȝst-» -ից և կանացի «-t» վերջավորությունից։ Հին եգիպտացիները ձայնավորները չէին գրում, դրա համար էլ բառը հինչում է «Բաստ» կամ «Բաստետ»[5]։ Հնարավոր է, որ անունը առաջացել է Բես արական սեռի աստծո անվան համանմանությունից։

Բեստետը տարբեր երրորդություններում
Բաստետ-կատու
Բաստետ-կատու
Կատվի գլխով կանացի կերպարով Բաստետ
Մարդակերպ
Առյուծանման աստվածուհի Բաստետ-Ուաջիտ
Բաստետ Ուաջիտ
Բաստետ-առյուծ
Բաստետ-առյուծ

Եգիպտացիները պտղաբերության աստվածուհուն բարձրացրեցին և տվեցին համազգային աստածուհու կոչում։ Տերերը նույնիսկ հոնքերը սափրում էին ի պատիվ մահացած կատվի, բայց պատահաբար կատուներին վրաերթի ենթարկած մարդկանց վրա ամբոխը քարեր էր նետում։ Նույնիսկ փարավոնները Բեստետի տաճարում զոհաբերություններ էին մատուցում[6]։ Նրա պաշտամունքը սկսվել է XXII դինաստիայի (Ք.ա. X դար) շրջանում, չնայած հայտնի է նաև ավել վաղ շրջանի աստվածուհու տաճարի հիշատակումները (սկսած Ամենեմեխեթ I Ք.ա. XX դար), ինչպես նաև հետազոտողները չեն բացառում, որ հենց Բաստետի սերունդները առաջացել են քաղաքում Ք.ա II հազարամյակում, Հերոդոտոսը վկայում է Բեստի պատվին կայացվող ամենամյա միջոցառումների մասին, որոնք ուղեկցվում էին պարերով[7]։

Սակայն Հերոդոտոսի ներկայացրած 700 հազար տոնողների թիվը չափազանցված է, հավանաբար, տոնակատարությունը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն քաղաքի բնակիչների համար, այլ նաև Հին Եգիպտոսի տարբեր շրջանների ուխտագնացների համար[8]։

Բուբաստիս քաղաքում կար մեռյալների քաղաք, որտեղ մումիացնում էին կատուներին` նվիրված Բաստին (հայտնաբերվել է 1887-1889 թվականներին եգիպտագետ Է. Նավիլլեմի կողմից)[9]։ Բացի այդ եգիպտագետները փաստել են, որ այտես եղել են կատուների դիակիզման համար վառարաններ[10]։

Ավանդաբար կապվում է արեգակի հետ, պտղաբերություն և բարօրություն կանանց համար։ Բաստը ունի երկու մարմնավորում՝ կին կատվի գլխով (բարի էություն) և առյուծի (ագրեսիվ)։ Համարվում է, [փա՞ստ] որ երկրորդ ձևով, Բաստը վեր է ածվել Սեմխեթի`առյուծի, որը մի անգամ քիչ էր մնում ոչնչացներ մարդկությունը։ Նրան կարողացան զսպել միայն խորամանությամբ` գարեջուր լցնելով հողի վրա, ներկված բնական կարմիր գույնով։ Առյուծը դա ընդունել է մարդկային արյան տեղ, խմել հագեցել և քնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Древний Египет. Энциклопедия. — «Арт-Родник», 2008.
  2. «Бубастида, богиня». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «У египтян Аполлон называется Ором, Деметра — Исидой, а Артемида — Бубастис.» Геродот, 2. 137.
  4. Рак И. В. «Египетская мифология» // Именной и предметный справочник-указатель. — Издание 2-ое, переработанное и дополненное. — СПб.: «Журнал „Нева“», Летний сад, 2000. — 3000 экз.
  5. Raymond Faulkner, Concise Dictionary of Middle Egyptian, David Brown Book Co.
  6. «Хотя и другие египетские города расположены высоко, однако, по-моему, самые значительные насыпи находятся у города Бубастиса. В этом городе стоит знаменитый храм [богини] Бубастис. Есть, правда, и другие ещё более обширные и великолепные святилища, но ни одно из них так не радует взор, как этот храм.» Геродот, 2. 156
  7. «Всенародные празднества египтяне справляют не один раз в году, а весьма часто. Чаще же всего и с наибольшей охотой египтяне собираются в городе Бубастисе на праздник в честь Артемиды и затем в Бусирисе в честь Исиды. Ведь в этом городе находится самый большой храм Исиды. Расположен же этот город в середине египетской Дельты (Исида — это египетское имя Деметры). Третье празднество бывает в городе Саисе в честь Афины, четвёртое — в Гелиополе в честь Гелиоса, пятое — в городе Буто в честь Латоны, шестое — в Папремисе в честь Ареса.» Геродот, 2.59
  8. Коростовцев М. А. Религия древнего Египта. — «Наука», 1976.
  9. Naville E. Bubastis (1887—1889).
  10. «MDAIK II» (Ежегодник Германского археологического института в Каире № II).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստետ (դիցաբանություն)» հոդվածին։