Իսիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիդա՝ մայրության և կանացիության Աստվածուհի
Isis.svg
Կնոջ տեսքով պատկերված Իսիդա աստվածուհին, որի գլխին գահի տեսքով զարդարանք է, իսկ ձեռքում անխ
Ընդհանուր տեղեկատվություն
Դիցաբանություն Հին Եգիպտոս
Խորհրդանշան Գահ, կովի եղջյուրներով արևի սկավառակ, ճնճղուկ, կոբրա, անգղ, մոլաթզենի, ուրուր
Անվան նշանակություն Նա, ով գահին է (հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis, Isidis)
Զբաղմունք Օգնում էր կանանց ծննդաբերության ժամանակ, պաշտպանում էր երեխաներին
Ծնողներ Գեբ և Նուտ
Եղբայրներ և քույրեր Սեթ, Նեֆտիդա
Ամուսին Օսիրիս
Սերունդ Հոր

Իսիդա (Իսիս, եգիպտերեն՝ js.t, հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis), հնագույն ժամանակների մեծագույն աստվածուհիներից մեկը, ով դարձել է կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Նա հանդիսանում էր Օսիրիսի քույրը և կինը, Հորի, համապատասխանաբար նաև եգիպտական փարավոնների մայրը, ովքեր համարվում էին բազեագլուխ աստծո երկրային մարմնավորումը։ Իսիդան հանդիսանում էր ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների հովանավորը, կարող էր անսալ նաև հարուստների, կանանց, ազնվականների և իշխանավորների աղոթքներին[1]։ Նա հայտնի է նաև որպես մեռյալների և երեխաների հովանավոր Աստվածուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R.E Witt, Isis in the Ancient World, p. 7, 1997, ISBN 978-0-8018-5642-6