Գեբ
Գեբ | |
---|---|
![]() Գեբ՝ երկրի աստված | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս, Հելիոպոլիսական էննեադ |
Սեռ | Տղամարդ |
Հայր | Շու |
Մայր | Տեֆնուտ |
Կողակից | Նուտ |
Զավակներ | Իսիդա, Օսիրիս, Նեֆտիդա, Հնում |
https://commons.wikimedia.org/wiki/Category:Geb Վիքիպահեստում |
| ||||
հիերոգլիֆներ Գեբ |
---|
Գեբ (հուն. Seb կամ Keb[1]), եգիպտական դիցաբանությունում երկրի աստված: Շու օդի աստծու և Տեֆնուտ աստվածուհու որդին: Նուտ աստվածուհու եղբայրն ու ամուսինը, Օսիրիսի, Իսիդայի, Սեթի и Նեֆտիդայի հայրը: Ոգով (բա) իրեն ձևացրել է, որպես Խնում: Համարվում էր, որ Գեբը բարի աստված է, նա պաշտպանում է ողջերին և մահացածներին երկրի վրա ապրող օձերից, նրա վրա աճում էին մարդկանց համար անհրաժեշտ բույսերը, նրանից էր դուրս գալիս ջուրը (Նեղոս): Կապված էր մեռյալների աշխարհի հետ, իսկ նրա տիտղոսը՝ «Իշխանաց իշխան», նրան իրավունք էր տալիս համարվել Եգիպտոսի կառավարող:
Պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար պատկերվում էր մարդու տեսքով Վերին կամ Ներքին Եգիպտոսի թագը գլխին: Երբեմն Գեբին պատկերում էին կանաչ դեմքով:
Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեբը պատկանում էր հելիոպոնտական էննեադին: «Բուրգերի տեքստերի» համաձայն Գեբը հանդես էր գալիս, որպես ստորգետնյա աշխարհի և Դուատ աստծո մարմնավորումը, ով մասնակցում է Օսիրիսի կողմից անց կացվող մահացածների դատին: Հին պատկերացմամբ նա գտնվում էր երկնքում, արևելքում, որտեղից դուրս է գալիս արևը: Միջին թագավորության ժամանակ Հին Եգիպտոսում ձևավորվեց կարծիք, որ Դուատը և ստորգետնյա աշխարհը գտնվում են արևմուտքում, որտեղ Արևը մայր է մտնում: Հորի և Սեթի մասին առասպելում Օսիրիսի գահի համար, Գեբը հանդես էր գալիս, որպես գլխավոր դատավոր: Գեբի տիտղոսն է՝ «իշխանաց իշխան», նա համարվում էր Եգիպտոսի կառավարիչ: Գեբի հետևորդը Օսիրիսն էր, ումից գահը անցավ Հորին, իսկ Հորի ժառանգներն ու ծառաները փարավոններն էին, փարավոնների իշխանությունը դիտարկվում է Գեբի բարձրությամբ: Գեբի անունը գրվում էր բադ հիերոգլիֆով, չնայած դա նրա սուրբ թռչունը չէր: Մի տեքստում նրա աղջիկ Իսիդան անվանվում էր «բադի ձու»:
Առասպելի համաձայն Գեբը կռվել էր իր կնոջ հետ այն պատճառով, որ նա ամեն օր ուտում էր իր երկրային - փայլեր երեխաներին, իսկ հետո նորից ծնում նրանց: Շուն բաժանեց նրանց և Նուտին բարձրացրեց վերև՝ երկինք, իսկ Գեբին թողեց իր հորիզոնական դիքում՝ երկրի վրա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Budge, E. A. Wallis (Ernest Alfred Wallis), Sir, 1857-1934. The gods of the Egyptians, or, Studies in Egyptian mythology. — [Kessinger Publishing]. — ISBN 0766129861
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |