Jump to content

Բազեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազեներ (այլ կիրառումներ)
Բազե
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
Linnaeus, 1758

Բազեներ (լատին․՝ Falco, գրաբար` Բազէ), գիշատիչների կարգի ընտանիք։ Հայտնի է ցեղին պատկանող շուրջ 40 տեսակ.

Falco naumanni — Տափաստանային հողմավոր բազե

Falco tinnunculus — Սովորական հողմավոր բազե

Falco rupicolus — Ժայռային հողմավոր բազե

Falco newtoni — Մադագասկարյան հողմավոր բազե

Falco punctatus — Մավրիկիոսյան հողմավոր բազե

†Falco duboisi — Ռեյունիոնյան հողմավոր բազե (վերացել է մոտ 1700 թվականին)

Falco araeus — Սեյշելյան հողմավոր բազե

Falco moluccensis — Բծավոր մկնաբազե

Falco cenchroides — Մոխրամորուս կամ Ավստրալական մկնաբազե

Falco sparverius — Ճնճղուկանման կամ Ամերիկյան մկնաբազե

Falco rupicoloides — Մեծ հողմավոր բազե

Falco alopex — Աղվեսանման մկնաբազե

Falco ardosiaceus — Մոխրագույն հողմավոր բազե

Falco dickinsoni — Մոխրաճերմակ բազե

Falco zoniventris — Մադագասկարյան շերտավոր մկնաբազե

Falco chicquera — Կարմրահեր մանրաբազե

Falco vespertinus — Մանրաբազե

Falco amurensis — Ամուրյան մանրաբազե

Falco eleonorae — Էլեոնորայի բազե, ալետ կամ Էլեոնարայի արտույտաբազե

Falco concolor — Արծաթագույն արտույտաբազե

Falco femoralis — Կարմրահոն բազե կամ ապլոմադո

Falco columbarius — Աղավնաբազե

Falco rufigularis — Գիշերային բազե

Falco deiroleucus — Կարմրակուրծ բազե

Falco subbuteo — Արտույտաբազե

Falco cuvierii — Աֆրիկյան արտույտաբազե

Falco severus — Կարմրափոր արտույտաբազե

Falco longipennis — Ավստրալական արտույտաբազե

Falco novaeseelandiae — Նորզելանդական բազե

Falco berigora — Գորշ բազե

Falco hypoleucos — Մոխրագույն բազե

Falco subniger — Սև բազե

Falco biarmicus — Միջերկրածովյան բազե

Falco jugger — Շահեն կամ լագգար

Falco cherrug — Գիշաբազե կամ Բալոբան

Falco rusticolus — Ճախրուկ

Falco mexicanus — Մեքսիկական բազե

Falco peregrinus — Թափառաբազե կամ Սապսան

Falco fasciinucha — Կարճապոչ բազե

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազեները փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ Էգը և արուն միանման են գունավորված։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ Բույն չեն հյուսում, ձվերը (2–6 հատ, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում։ Թխսում է հիմնականում էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։

Հայաստանում կա բազեների 8 տեսակ` կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, թափառաբազե (սապսան), գիշաբազե(բալոբան), արտույտաբազե, սովորական հողմավար բազե և տափաստանային հողմավար բազե։

  • Սապսանը Հայաստանում բնադրող է, նստակյաց։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
  • Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։
  • Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
  • Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
  • Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։
  • Տափաստանային հողմավոր բազեն կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։
  • Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
  • Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։