Կարմրաոտ բազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրաոտ բազե
Կարմրաոտ բազե
Falco vespertinus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բազեներ
Լատիներեն անվանում
Falco vespertinus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրաոտ բազե (լատ.՝ Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 29-31 սմ է, թևերի բացվածքը՝ 66-78 սմ, կենդանի զանգվածը՝ 130-170 գ։ Արուի ընդհանուր գունավորումը սևակապտա-մոխրագույն է, առաջնային փետուրները՝ ավելի բաց մոխրագույն, ոտքերից մինչև ներքնապոչը՝ կարմիր։ Էգի գագաթը և մարմինը ներքևից նարնջագույն են, ակնադիմակը և բեղերը՝ սև, մեջքը՝ կապտամոխրագույն՝ զոլավոր, աչքերի շուրջը և կտուցի հիմքը՝ կարմիր։ Երիտասարդը վերևից մուգ կապտամոխրագույն է, փետուրները՝ լայն, շիկակարմիր՝ դարչնագույն երիզով, գագաթը, ճակատը՝ բաց գույնի, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ շիկակարմրադարչնագույն խայտերով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող–չվող է, հազվագյուտ։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած կամ օդում կանգի պահին նետվում նրա վրա։ Բնակվում է բաց տարածքներում։ Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին կեսին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով և այլ մանր կենդանիներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է մայիսի վերջին՝ ծառերի փչակներում կամ փորվածքներում, ագռավների հին բներում։ Դնում է 37 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 28 օր։ Երիտասարդ թռչունները հայտնվում են օգոստոս-սեպտեմբերին։

Համարվում է որսորդ թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png