Միջերկրածովյան բազե
| Միջերկրածովյան բազե | |
Միջերկրածովյան բազե | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
| Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
| Ցեղ | Բազե (Falco) |
| Տեսակ | Միջերկրածովյան բազե (F. biarmicus) |
| Միջազգային անվանում | |
| Falco biarmicus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |

Միջերկրածովյան բազե (լատիներեն՝ Falco biarmicus), բազեների ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Հարավային Կովկաս։ Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ։
Բնադրում է ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, սովորաբար արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում, նաև՝ այլ գիշատիչների հին բներում։ Սպիտակ, կարմրագորշ պտերով 3-4 ձվերի երկարությունը 50 մմ է։ Ձվադրում է տարեկան մեկ անգամ՝ մարտի առաջին կեսին-ապրիլի սկզբին։ Զարգացումը տևում է մեկ ամիս։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Հիմնականում սնվում են թռչուններով[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգ կարգավիճակով։
Հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով կերային ռեսուրսները խիստ կրճատվել են։ Հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը։
Սպառնացող վտանգներից են գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա։ Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։ |
| ||||||||||