Տափաստանային հողմավոր բազե
Տափաստանային հողմավոր բազե | |
![]() Տափաստանային հողմավոր բազե (արու) | |
![]() Տափաստանային հողմավոր բազե (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
Ցեղ | Բազե (Falco) |
Տեսակ | Տափաստանային հողմավոր բազե (F. naumanni) |
Միջազգային անվանում | |
Falco naumanni | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Տափաստանային հողմավոր բազե (լատին․՝ Falco naumanni), բազեների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Տարածված է Բալկաններում, Հարավային Եվրոպայում, Ասիայում, Մոնղոլիայում և Չինաստանում։
Չափազանց նման է սովորական հողմավոր բազեին։ Արուի մեջքի մասը կարմրագորշավուն է, առանց բծերի, գլուխը` մոխրակապտավուն, կուրծքը և որովայնը դրոշմված են նոսր ու մանր բծերով, պոչի ծայրը երիզված է սև շերտով, մագիլները սպիտակ են, իսկ քաշը 185-238 գրամ է։
Բնադրվում է ժայռերի քիվերին, ժայռախորշերում, տների տանիքներին և պատերի ճեղքերում։ Դնում է 4-6 դեղնակարմրավուն մուգ պուտերով ձու։ Որպես հազվագյուտ տեսակ պահպանվում է օրենքով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Միջերկրածովյան երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, դեպի արևելք՝ մինչև Չինաստան։ Ձմեռում է Աֆրիկայում, Արաբիայում և Հնդկաստանում։ Բնադրավայրերը հայտնաբերված են Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրամբարի շրջակայքում, հավանաբար տեղ-տեղ բնադրում է Արաքսի հովտում և Հյուսիսային Հայաստանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են կիսանապատում, չոր լեռնային տափաստաններում` ընդհուպ մինչև բարձր լեռնային մարգագետիններ։ Չուի շրջանում նախընտրում են բաց լանդշաֆտները, դաշտերը, լեռնային տափաստանները և մարգագետինները։ Բնադրում են գաղութներով կամ առանձին զույգերով։ Բները, սովորաբար, տեղադրված են ժայռերին և շինությունների տանիքների տակ։ Ձվադրում են (3-8 ձու) ապրիլի կեսերին և մայիսին։ Էգը հիմնականում թխսում է 28 օր։ Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին կամ հուլիսի առաջին կեսին։ Սնվում են անողնաշարավոր կենդանիներով (սարդակերպեր, ուղղաթևավորներ, բզեզներ, ճպուռներ) և մանր ողնաշարավորներով (դաշտային մկներ, գետնափորներ, մողեսներ, երբեմն` ճնճղուկազգիներ)[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրման տեղային բնույթով Հայաստանում հազվագյուտ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը խիստ կրճատվել է ամբողջ արեալում։ Հայաստանում բնադրող զույգերի թիվը չի գերազանցում 25-30-ը։
Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը, բների քանդումը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և տեսակի կերատեսակների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|