Սովորական հողմավար բազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական հողմավար բազե
Սովորական հողմավար բազե
Սովորական հողմավար բազեի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Falco tinnunculus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Falco tinnunculus alexandri

Սովորական հողմավար բազե (լատին․՝ Falco tinnunculus), բազեների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80 սմ։ Պոչը երկար է, կլորավուն, նախածայրաշերտը՝ լայն, թևատակը՝ մուգ և խիտ պտերով։ Բեղաշերտը մուգ է, մագիլները՝ սև։ Արուի գլուխը և պոչը մոխրագույն են, մեջքը՝ կարմրադարչնագույն պտերով, էգը՝ շիկակարմրադարչնագույն՝ մուգ խայտերով։ Էգի և երիտասարդի մարմինը ներքևից խիտ պտերով ու խայտերով է, պոչի հիմքը՝ դարչնագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավառնում է՝ պոչը հովհարանման բացած, թռչում թևերի ոչ խորը թափահարումներով, հաճախ կանգ առնում օդում։ Նստում է լարերին, սյուներին, ժայռերին։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան տարածքներում, գետաձորերում, հաճախ՝ բնակավայրերին մոտ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, թռչուններով, մանր կաթնասուններով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ժայռերի քիվերին և խորշերում, ծառերի վրա, շենքերի տանիքներին, ագռավների կամ կաչաղակների հին բներում։ Ձվադրում է ապրիլի 1-ին կեսից հունիսի սկիզբը։ Դնում է 39 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 3-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 37 օր։ 32-33 օրական ձագերը դուրս են գալիս բնից։

Օգտակար է՝ ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին։ Կարելի է օգտագործել որպես կենսաբանական պայքարի բնական և էկոլոգիական անվտանգ միջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական հողմավար բազե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական հողմավար բազե» հոդվածին։