Բենբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եգիպտական առասպելաբանության, մասնավորապես Հելիոպոլիտանյան ավանդույթներում, Բենբենը համարվում էր այն թումբը, որը վեր էր խոյացել ստորին ջրերից (Նու) և որի վրա գտնվում էր Աթում աստվածը։ Բուրգերի ձեռագրերում Աթումը համարվում էր "թումբ"։ Այն փոխակերպվել էր բուրգի, որը գտնվում էր Աննույում, որտեղ մեջ ապրում էր Աթումը։ Մյուս քաղաքները հյուսել են թմբի վերաբերյալ իրենց առասպելները։ Մեմֆիսում Թաթենեն աստվածը, երկրի աստվածը և ամենի հիմքում ընկածը, ամեն լավ բանը այս թմբի անձնավորումն էր։

Բենբեն քար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբի անունով կոչված Բենբեն Քարը սուրբ քար էր, որը գտնվում էր Հելիոպոլիսի Ռայի տաճարում։ Այստեղ են ընկել արեգակի առաջին ճառագայթները։ Այն համարվել է ավելի ուշ ստեղծված կոթողների նախատիպը, իսկ մեծ բուրգերի քարերը նախագծվել են համաձայն Բենբեն քարի։ Նրանց գագաթները հավանաբար ոսկեզօծ են եղել։ Փյունիկը, Բեննույի թռչունը, ապրել է Բենբենի կամ սուրբ ուռենու վրա։ Համաձայն Բերրի Քեմփի՝ Բենբենի, փյունիկի և արևի միջև եղած կապը կարող է հիմնված լինել ալիտերացիայի վրա. ծագող արևը իր ճառագայթներն է գցել Բենբենի վրա, որտեղ ապրում էր փյունիկը։