Նու կամ Նուն, եգիպտական առասպելաբանության մեջ համարվում է ստորգետնյա ջրերի անդունդի աստվածացումը։ Հին եգիպտացիները Նունը տեսնում էին, որպես պղպջակը շրջափակող անդունդ, որի մեջ պարփակված է կյանքը[1]։ Համաձայն հին եգիպտացիների՝ արարիչ թումբը դուրս է եկել Նունի ջրերից[2]։ Նունը այն ամենի աղբյուրն է, ինչը գոյություն ունի տարբերակված աշխարհում՝ ներառելով աստվածային և երկրային գոյությունների բոլոր ոլորտները։
Նունը սովորաբար պատկերվել է արական սեռի տեսքով, սակայն նաև ուներ իգական մասեր, որի շնորհիվ կարող էր պատկերվել և իգական, և արական սեռի տեսքով։ Նունետը իգական մասն է (Նու)։ Իսկ Նունը արական մասը։ Օգդոադյան հին հասկացողությամբ Նուի արական մասը ներկայացված է եղել գորտի տեսքով կամ մարդ, որը գորտի գլխով էր։ Հին Եգիպտական արվեստում Նունը ներկայացված է նաև որպես մորուքավոր տղամարդ, կապույտ-կանաչ մաշկով՝ խորհրդանշելով ջուրը։ Նունետը ներկայացված է եղել օձի տեսքով, կամ կնոջ տեսքով, որը օձի գլուխ ունի։
Միջնադարյան Թագավորության ժամանակ Նունը նկարագրվում էր «Աստվածների հայր» և նրան պատկերել են տաճարների պատերին մինչև հին եգիպտական կրոնական պատմության ավարտը[1]։ Ինչպես օգդոադյան մյուս աստվածները Նունը նույնպես չի ունեցել տաճարներ կամ պաշտամունքի կենտրոններ։ Դարպասների գրքի 12-րդ գլխում Նուն պատկերված է երկու ձեռքը օդում պարզած՝ պահելով «արեգակնային եռակայմ առագաստանավը»։ Առագաստանավում են գտնվում 8 աստվածները, որոնց մեջտեղում կանգնած է Կեպրի աստվածը։