Հայ-վրացական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-վրացական հարաբերություններ
Վրաստան և Հայաստան

Վրաստան

Հայաստան

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել։ 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից։ Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը։ 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը։ Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել։

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը[1]։ Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները[2]։ Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները։ 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը։ ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա։

Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»[1]։ Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել։ Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը։ Թերթում տպագրվում են հասարակական-քաղաքական բնույթի իրադարձություններ։ «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար։ Հայաստանում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է։ Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ։ Համայնքն այդքան էլ զարգացած չէ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание ученой степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 213. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Archived 2016-04-16 at the Wayback Machine.
  2. Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание ученой степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 214—215. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Archived 2016-04-16 at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Н. Вермишев Матерiалы для истории грузино-армянскихъ отношенiй. — Санкт-Петербург, 1904.