Հայ-պորտուգալական հարաբերություններ
![]() | |
![]() Պորտուգալիա |
![]() Հայաստան |
Հայ-պորտուգալական հարաբերություններ (պորտ.՝ Relações externas armênio-português), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Պորտուգալիայի Հանրապետությունների միջև:
Հայաստանի Հանրապետության և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 25-ին[1]: Հայաստանը և Պորտուգալիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության փլուզումից հետո: Չնայած այս հանգամանքի՝ Երևանում չի գործում Պորտուգալիայի դեսպանատուն և Պորտուգալիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:
ՀՀ քաղաքացիները Պորտուգալիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Ռուսաստանում Պորտուգալիայի կամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Հայաստանի շահերը Պորտուգալիայում ներկայացնում է Ռուսաստանի դեսպանությունը: 2014 թվականի մայիսի 6-ին Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո դե Մատուշը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
2000 թվականի մայիսի 4-ին Միքայել Գյուլբենկյանը նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Պորտուգալիայում: Վերջինիս նստավայրը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնում[2]:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պորտուգալիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Պորտուգալիայի դեսպանություն - Մոսկվա, Ռուսաստան»։ Վերցված է 2016-09-10
|