Հայ-բելառուսական հարաբերություններ
![]() Հայաստան |
![]() Բելառուս |
Հայ-բելառուսական հարաբերություններ, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններ։ Երկրների միջև ստորագրվել է 82 փաստաթուղթ (54 համաձայնագիր, 20 արձանագրություն, 2 հուշագիր և 6 այլ փաստաթուղթ)[1]։
Ներկայումս Բելառուսում ՀՀ դեսպանն է Ռազմիկ Մկրտչի Խումարյանը[1][2], իսկ Հայաստանում Բելառուսի դեսպանն է Ալեքսանդր Վլադիմիրի Կոնյուկը[1][3]։
Հայաստանում Բելառուսի դեսպանությունը գտնվում է հետևյալ հասցեում։ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Մ․ Բաղռամյան փողոց, տուն 9/1[4]։ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը գտնվում է հետևյալ հասցեում։ Երկիր Մինսկ,Պարտիզանական շրջան, Բումաժկովի փողոց, տուն 50[5]։
Երկրների ընդհանուր բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() | |
---|---|---|
Տարածք (կմ²) | 29 743[6][7][8] | 207 600[9][10][11][12] |
Մայրաքաղաք | Երևան[6][7][8] | Մինսկ[11][12] |
Բնակչություն (մարդ) | 2 965 000[8] | 9 349 645[13] |
Պետական կառուցվածք | ունիտար պետություն | ունիտար պետություն |
ՀՆԱ և գնողունակության հավասարության ծավալ (մլրդ դոլ.) | 39,484[14] | 189,8[14] |
Զինված ուժերի թվաքանակը (մարդ) | 44 800[15] | 45 000[16]—45 350[17] |
Ռազմական բյուջե մլրդ դոլ.) | 0,621[15] | 0,616[17] |
Պողպատի հալեցում (մլն տ/թվական) | — | 2,2[18] |
Էլեկտրաէներգիայի արտադրություն (տերավատ ժամ/ թվական) | — | 38,7[19] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993
թվականի[1][20] հունիսի 11-12-ը[1]։ Նույն թվականին բացվել Է Բելառուսում Հայաստանի դեսպանատունը, իսկ 2001 թվականին՝ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը[1]։
Առևտրատնտեսական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի մարտին Երևանում տեղի ունեցավ առևտրատնտեսական համագործակցության հարցերով բելառուսա-հայկական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը[20]։
2014 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 40,068 մլն դոլար։ Բելառուսական արտահանումը կազմել է 31,0315 մլն դոլար, իսկ հայկական արտահանումը՝ 9,0365 մլն դոլար[1]։ 2020 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 82,3 մլն դոլար։ բելառուսական արտահանումը կազմել է 57,5 մլն դոլար, իսկ հայկական արտահանումը՝ 24,8 մլն դոլար[20]։
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Պավլովիչ Անդրեյչենկոն հայտարարել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 50 միլիոն դոլար, սակայն նշել է, որ «այդ թիվը չի համապատասխանում բելառուսա-հայկական հարաբերությունների ներուժին»[21]։
Հայաստան բելառուսական արտահանման հիմնական ապրանքներն են կաթը, սերուցք, կարագ, պանիր, կաթնաշոռ, տավարի միս, տրակտորներ, թամբի քարշակներ, մեքենաներ և սարքեր՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար, մեկուսացված լարեր, մալուխներ, դեղամիջոցներ, կահույք և դրա մասեր, մասեր[20], ինչպես նաև պահեստամասեր, լուցկիներ, պլաստմասեիրեր, ավտոմեքենաների անվադողեր, փայտե շինանյութեր, խողովակաշարեր, տրիկոտաժե իրեր, պոմպեր[1] և վերելակներ[21].
Բելառուս հայկական արտահանման հիմնական ապրանքներն են թունդ ոգելից խմիչքները, ձուկը, պղնձի ջարդոնն ու թափոնները, ստիրոլի պոլիմերները, ֆեռոհամաձուլվածքները, հիգիենայի պարագաները[20], ինչպես նաև հանքային ջուր, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ[1] և ծաղիկները[21]։
Հայաստանում գործում է բելառուսական կապիտալի մասնակցությամբ չորս ձեռնարկություն[20]։
Համագործակցություն մշակույթի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի երկրների կողմից փոխանակվում են ցուցահանդեսներ և ստեղծագործական խմբերի ելույթներ, Բելառուսը և Հայաստանը մասնակցում են իրենց տարածքում անցկացվող միջազգային փառատոներին[20]։
2019թ. Մայիսի 16-20-ը Հայաստանում անցկացվեցին Բելառուսի մշակույթի օրերը[20]։
Դիվանագիտական այցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղություն | Ամսաթիվ | Այցելու | Նշումներ |
---|---|---|---|
![]() |
2000 թվականի հունիս | վարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյան | [1] |
![]() |
2000 թվականի հոկտեմբեր | վարչապետ Վլադիմիր Վասիլևիչ Երմոշին | |
![]() |
2001 թվականի մայիս | նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո | |
![]() |
2002 թվական մարտ | նախագահ Ռոբերտ Քոչարյան | |
![]() |
2003 թվականի հոկտեմբեր | արտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլայի Մարտինով | |
![]() |
2004 թվականի փետրվար | Ազգային ժողովի նախագահ Արթուր Վահանի Բաղդասարյան | |
![]() |
2005 թվականի ապրիլ | Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Նիկոլայի Կոնոպլյով | |
![]() |
2005 թվականի մայիս | վարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյան | |
![]() |
2006 թվական հոկտեմբեր | վարչապետ Սերգեյ Սերգեևիչ Սիդորսկի | |
![]() |
2008 թվականի նոյեմբեր | ԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան | |
![]() |
2009 թվականի մարտ | նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո | |
![]() |
2009 թվականի հոկտեմբեր | արտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլայի Մարտինով | |
![]() |
2011 թվականի մայիս | վարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյան | |
![]() |
2011 թվականի սեպտեմբեր | ԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան | |
![]() |
2013 թվականի մայիս | նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո | |
![]() |
2013 թվականի սեպտեմբեր | արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրի Մակեյ | |
![]() |
2014 թվականի ապրիլ | ԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան | |
![]() |
2014 թվականի մայիս | վարչապետ Հովիկ Արգամի Աբրահամյան |
Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամակցություն միջազգային կազմակերպություններին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Беларусь — двусторонние отношения»։ Министерство иностранных дел Республики Армения (ռուսերեն)։ 2021-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Посол»։ Посольство Республики Армения в Республике Беларусь (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Чрезвычайный и Полномочный Посол Республики Беларусь в Республике Армения»։ Посольство Республики Беларусь в Республике Армения (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-03-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Адрес и время работы»։ Посольство Республики Беларусь в Республике Армения (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-03-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Контакты/рабочие часы»։ Посольство Республики Армения в Республике Беларусь (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 6,0 6,1 «Общая информация о Республике Армения»։ Президент Республики Армения (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-03-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Баранчиков, Е. В. и др։ «Арме́ния»։ Большая российская энциклопедия (ռուսերեն)։ ОАО «БРЭ»։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-03-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 8,0 8,1 8,2 «Armenia: Facts & Stats»։ Encyclopædia Britannica (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ Энциклопедический географический словарь. — М.: РИПОЛ Классик, 2011. — С. 81.
- ↑ «Реестр земельных ресурсов Республики Беларусь по состоянию на 1 января 2020 г.»։ Государственный комитет по имуществу Республики Беларусь (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2019-07-15-ին։ Վերցված է 2023-03-24
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Баранчиков, Е. В. и др (2020)։ «Белору́ссия»։ Большая российская энциклопедия (ռուսերեն)։ ОАО «БРЭ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 12,0 12,1 «Belarus: Facts & Stats»։ Encyclopædia Britannica (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, посёлков городского типа / Национальный статистический комитет Республики Беларусь. — Минск, 2021.
- ↑ 14,0 14,1 «Report for Selected Countries and Subjects: October 2021»։ International Monetary Fund (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 15,0 15,1 Armenia(անգլ.) // The Military Balance / ed. J. Hackett ; The International Institute for Strategic Studies. — Abingdon: Routledge, 2021. — С. 179.
- ↑ «Какова численность белорусской армии и чем она вооружена. Факты, которые вы могли не знать»։ TUT.BY (ռուսերեն) (ООО «Тут Бай Медиа»)։ 2020-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին
- ↑ 17,0 17,1 Belarus(անգլ.) // The Military Balance / ed. J. Hackett ; The International Institute for Strategic Studies. — Abingdon: Routledge, 2021. — С. 183.
- ↑ «Monthly Crude Steel Production»։ World Steel Association (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին
- ↑ Electricity generation(անգլ.) // Statistical Review of World Energy / BP, plc. — 2021. — В. 70. — С. 63. Архивировано из первоисточника 15 Օգոստոսի 2021.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 «Беларусь и Армения»։ Министерство иностранных дел Республики Беларусь (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 21,0 21,1 21,2 «Тракторы в обмен на цветы и коньяк: Беларусь оживит торговлю с Арменией»։ Sputnik (ռուսերեն) (ФГУП «МИА „Россия сегодня“»)։ 2019-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 «Беларусь и международные организации»։ Министерство иностранных дел Республики Беларусь (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 23,0 23,1 Europe(անգլ.) // 183 Members / World Customs Organization. Архивировано из первоисточника 10 Ապրիլի 2018.
- ↑ 24,0 24,1 «Signatures of Partnership for Peace Framework Document»։ North Atlantic Treaty Organization (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-29-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Армения вступила в Евразийский союз»։ Kapital.kz[kk] (ռուսերեն)։ 2014-10-11։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ 26,0 26,1 «List of Member States»։ International Atomic Energy Agency (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Member States»։ Bureau International des Expositions (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Regions and countries»։ International Labour Organization (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Международная организация труда»։ Министерство иностранных дел Республики Беларусь (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Международные организации»։ Министерство иностранных дел Республики Армения (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Members and Observers to the Energy Charter Conference»։ Energy Charter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Where We Are»։ European Bank for Reconstruction and Development (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Члены»։ ИСО (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Members»։ World Organisation for Animal Health (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-30-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «National Parliaments»։ Inter-Parliamentary Union (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Partners»։ North Atlantic Treaty Organization (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-19-ին։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Member States»։ International Organization for Migration (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-22-ին։ Վերցված է 2022-01-22
|