Հայ-չինական հարաբերություններ
![]() | |
![]() Հայաստան |
![]() Չինաստան |
Հայ-չինական հարաբերություններ (չինարեն՝ 中國-亞美尼亞關係), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։

Հայ-չինական հարաբերությունների մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու և 6–րդ դարում՝ Անանիա Շիրակացու աշխատություններում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 27-ին։
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով[1]։
1992 թվականից Երևանում գործում է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ 1996 թվականի օգոստոսի 10-ից Հայաստանի դեսպանություն է գործում նաև Պեկինում։
Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցեր են կատարել դեպի Չինաստան համապատասխանաբար 1996 և 2004 թվականներին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում եղել է 2010 թվականին՝ «Շանհայ Էքսպո 2010»-ի բացման արարողության ժամանակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|