Հայ-նորվեգական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-նորվեգական հարաբերություններ
Հայաստան և Նորվեգիա

Հայաստան

Նորվեգիա

Հայ-նորվեգական հարաբերություններ (նորվ.՝ Armensk-norske relasjoner), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Նորվեգիայի միջև:

Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին[1]: Հայաստանը և Նորվեգիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարի վերջին տասնամյակից` Խորհրդային Միության անկումից հետո: Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Օսլոյում չի գործում դեսպանատուն և Նորվեգիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Դանիայի դեսպանատունը:

ՀՀ քաղաքացիները Նորվեգիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Կոպենհագենում Նորվեգիայի դեսպանատուն:

Հայաստանում գործում է Նորվեգիայի պատվո հյուպատոսություն:

2012 թվականի մարտի 12-ին Հրաչյա Աղաջանյանը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)։

2007 թվականի մայիսին Մադս Լանգաարդ Լունդը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս:

2001 թվականի ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:

Հայերը Նորվեգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Նորվեգիայում սկսել են բնակություն հաստատել 20-րդ դարում՝ 1970-ական թվականներից: Նորվեգիայում հաստատված առաջին հայերը եղել են գաղթականներ, ովքեր 1990-ական թվականներին գաղթել են Սիրիայից, Իրանից և Լիբանանից: Նրանց թվում կային նաև գաղթականներ Հայաստանից:

Ներկայումս Նորվեգիայի թագավորության տարածքում ապրում է շուրջ 1000 հայ: Նորվեգիայի հայկական համայնքը կենտրոնացված է հիմնականում երկրի մայրաքաղաք Օսլոյում, սակայն այս երկրում հայերը բնակվում են ինչպես նաև այլ ծայրամասային քաղաքներում: Մյուս խոշոր հայաբնակ քաղաքներն են Նարվիկը և Բերգենը:

Նորվեգահայերը զբաղվում են արհեստներով, առևտրով, ինչպես նաև սպասարկման ոլորտի բնագավառներով: Նորվեգիայում ապրում են մեծ քանակությամբ հայ մանր առևտրականներ:

Օսլոյում գործում է հայ-նորվեգական միությունը, որը կոչված է պաշտպանելու նորվեգահայերի շահերը: Այն նաև ներկայացնում է Նորվեգիայի հայ համայնքը իշխանությունների առաջ: Ներկայումս հայ-նորվեգական միության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ֆրեդ Իսլանդարյանը:

Չնայած այն հանգամանքի, որ Նորվեգիայի տարածքում ապրում է 1000-ից ավելի հայ, այնուամենայնիվ, Նորվեգիայի ոչ մի քաղաքում մինչ օրս չի գործում հայկական եկեղեցի: Հայ համայնքի հոգևոր կարիքները հոգում է հայրապետական պատվիրակությունը, որի կենտրոնը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Նորվեգիայում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց:

Այնտեղ դասավանդվում է հայոց լեզու և հայոց պատմություն[2]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]