Հայ-ավստրիական հարաբերություններ
![]() | |
![]() Հայաստան |
![]() Ավստրիա |
Հայ-ավստրիական հարաբերություններ (գերմ.՝ Armenien-Österreich Beziehungen), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ավստրիայի միջև։
Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 24-ին[1]։ Հայաստանը և Ավստրիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ավստրիան նաև Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միության։
Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ունի դեսպանություն, իսկ Ավստրիան՝ հյուպատոսություն Երևանում։
Հայերն Ավստրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 17-րդ դարում Ավստրիական կայսրության տարածքում ձևավորվում է հայկական գաղութ, որը Հայոց ցեղասպանությունից հետո վերածվում է ավստրիահայ սփյուռքի։
Ներկայումս Ավստրիայի տարածքում բնակվում է շուրջ 5 հազար հայ (ճնշող մեծամասնությունը՝ մայրաքաղաք Վիեննայում)։
Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թվականին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թվականից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թվականից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։
Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Երկկողմ հարաբերություններ - Ավստրիայում Հայաստանի դեսպանություն»։ austria.mfa.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-10
|