Հայ-ուկրաինական հարաբերություններ
Հայաստան |
Ուկրաինա |
Հայ-ուկրաինական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Հաստատվել են 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մինչև 1991 թվականը երկու երկրները դաշնակից հանրապետություններ էին ԽՍՀՄի կազմում։ Այսօր երկու պետությունները ԱՊՀ, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԵԱՀԿ անդամ են, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամներ։
Համեմատական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինա | Հայաստան | |
---|---|---|
Բնակչություն | 42 590 900 | 3 017 100 |
Տարածք | 603 549 կմ² | 29 743 կմ² |
Բնակչության խտություն | 73,92 մարդ/կմ² | 101,4 մարդ/կմ² |
Մայրաքաղաք | Կիև | Երևան |
Ամենամեծ քաղաքներ | Կիև, Խարկով, Օդեսա, Դնեպր | Երևան, Գյումրի, Վանաձոր |
Ներկայիս առաջնորդ | նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Վարչապետ Դենիս Շմիհալ |
նախագահ Վահագն Խաչատուրյան Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
Կառավարման համակարգ | Կիսանախագահական համակարգ | Նախագահական համակարգ |
Պետական լեզու | Ուկրաիներեն | Հայերեն |
Հիմնական կրոն | Քրիստոնեություն | Քրիստոնեություն |
ՀՆԱ | 371 մլրդ ԱՄՆ դոլար (8 665 $ մեկ շնչի հաշվով) | 24,28 մլրդ ԱՄՆ դոլար (8416,82 $ մեկ շնչի հաշվով) |
Անվանական ՀՆԱ | 134,8 մլրդ ամերիկյան դոլար (2 979 $ մեկ շնչի հաշվով) | 10,881 մլրդ ամերիկյան դոլար (3351,63 $ մեկ շնչի հաշվով) |
Արժույթ | Գրիվնա | Դրամ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը բացվել է 1993 թվականի հունվարին։ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է[1]։ Երևանում Ուկրաինայի դեսպանատունը գործում է 1996 թվականի սեպտեմբերից։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է Իվան Զագորոդնին[2]։ Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է 1996 թվականի մայիսի 14-ին ստորագրված Ուկրաինայի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։ 1997 թվականին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում։ 2001 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ուկրաինա։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային և պաշտոնական այցելությունները տեղի են ունեցել 2011 թվականի հուլիսին և 2012 թվականի հուլիսին։ Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման պաշտոնական այցով եղել է Հայաստանում 1996 թվականի մայիսին և 2002 թվականի հոկտեմբերին[3]։ 2014 թվականին Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմում հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ բանաձևին։ Ուկրաինական դեսպանի հետ խորհրդակցությունից հետո Հայաստանը չեզոք դիրքորոշում է ձեռք բերել Արևելյան Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ[4][5]։ Հարաբերությունների պայմանագրաիրավական հիմքը կազմված է 72 փաստաթղթերից, որոնք կարգավորում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում և` շրջանային մակարդակներով։
Տնտեսական համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինան Հայաստան է արտահանում միս, կաթնամթերք, բանջարեղեն, հացահատիկ։ Հայաստանն Ուկրաինա է արտահանում էլեկտրատեխնիկական արտադրանք, ալկոհոլային խմիչք, հանքային ջուր[3]։ 2015 թվականի ինը ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 94.2 միլիոն ամերիկյան դոլար, միևնույն ժամանակ` ապրանքների առևտրի ցուցանիշը կազմել է 76.4 միլիոն ամերիկյան դոլար[6]։
Ուկրաինացիները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, Հայաստանում ապրում է 1176 էթնիկ ուկրաինացի[7]։ Ուկրաինացիների մեծ մասն ապրում է Երևանում, Վանաձորում և Գյումրիում։ Երկրում գործում է «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան։ Կազմակերպությունն ունի ուկրաիներենով լույս տեսնող տպագիր օրգան։ Հայաստանում գործում են նաև մի շարք գեղարվեստական խմբեր[8]։
Հայերն Ուկրաինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը հնուց ապրել են ժամանակակից Ուկրաինայի տարածքում։ 1364 թվականին Լվովում եղել է հայերի թեմական կենտրոն, որին ենթարկվում էին Լիտվայի, Լեհաստանի և Մոլդովայի թեմերը։ Հայերը նշանակալի դեր ունեին առևտրում, դիվանագիտության, զինագործության և ոսկերչության մեջ։ 19-րդ դարում Լվովը դարձել է Արևմտյան Ուկրաինայի հայագիտական հետազոտությունների կենտրոն։ 1904 թվականին Լվովի համալսարանում բացվել է հայոց լեզվի ամբիոն, որը գոյություն է ունեցել մինչև Հայրենական մեծ պատերազմը[9]։
Դեսպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան
- Կիև (դեսպանատուն)
- Ուկրաինա
- Երևան (դեսպանատուն)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Посол». Посольство Армении в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Контактная информация». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ 3,0 3,1 «Двухсторонние отношения». Посольство Армении в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ «ООН не признала присоединение Крыма к России». Русская служба BBC. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Политическое сотрудничество между Украиной и Арменией». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Торгово-экономические отношения между Украиной и Арменией». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- ↑ «Украинцы в Армении». Посольство Украины в Армении. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Ирина Гаюк. «Иллюстрированная энциклопедия Армянской культуры в Украине». Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ-ուկրաինական հարաբերություններ» հոդվածին։ |
|