Հայ-քրդական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրդական և հայկական ազգային հագուստներ, 1862 թվական
Էթնիկ խմբերի բաշխումը Բալկանյան թերակղզում և Փոքր Ասիայում 1923 թվականին, Ուիլյամ Ռ. Շեպարդի «Պատմական ատլասը», Նյու Յորք (քարտեզը չի արտացոլում 1923թ. բնակչության տեղափոխման արդյունքները Հունաստանի և Թուրքիայի միջև)

Հայ-քրդական հարաբերություններ, ընդգրկում են հայերի և քրդերի միջև եղած պատմական հարաբերությունները։

Քրդերը Հին Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կորդուքը, որը մասամբ համապատասխանում է ժամանակակից Քուրդիստանի տարածքին, երկու անգամ եղել է Մեծ Հայքի կազմում[1]։ Առաջին շրջանը եղել է առաջին դարում՝ որպես Հայաստանի վասալային թագավորություն։ Ապա Կորդուքը, ապա 4 դար շարունակ եղել է հռոմեական իշխանության տակ։ 4-րդ դարի վերջին՝ 384 թվականին, այն երկրորդ անգամ դարձել է Մեծ Հայքի մաս և այդպես մնացել մինչև 428 թվական։ Այդ ժամանակ դրա տարածքը շատ ավելի փոքր էր, քան այն տարածքը, որի հիմա կոչվում է Քուրդիստան։ Այն իր մեջ ներառում էր հիմնականում Վանա լճի հարավը և Դիարբեքիրի շրջակայքը։

Հայկական աղբյուրներում այդ տարածքը կոչվում է Կորդուք։ Այդ անվանումը մտել է հունական վավերագիր, ինչից հետո Քսենոֆոնը օգտագործել է այդ անվան հելլենականացված տարբերակները՝ Կարդուչոյի (հունարեն՝ Kαρδoύχoι)։ Ըստ Ստրաբոնի՝ Կորդուքի տերմինը վերաբերվում է Դիարբեքիրի և Մուշի միջև ընկած լեռներին։ Կարդուչոյի հունարեն տերմինը բխում է հունարեն «-կարդ» (καρδιά = սիրտ) և «-ուչոյի» (-ούχοι = ունեցողներ) բառերից։ Դա խորհրդանշում է սիրտ, որով նրանք կարող են դեմ առ դեմ հանդիպել իրենց թշնամիներին[2]։ Ըստ որոշ պատմական արձանագրությունների և ժամանակակից գիտնականների՝ չնայած անունների նմանությանը, Կորդուքի բնակիչները քրդեր չեն եղել[3]։

Բացի Կորդուքը, Մեծ Հայքի թագավորության կազմի մեջ է եղել նաև Մոկքը, որը գտնվում է ներկայիս Բախչեսարայի մոտ և որը այժմ ամբողջությամբ բնակեցված է քրդերով[4][5]։

Օսմանյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1829-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը, հայերի և քրդերի միջև թշնամություն չի եղել, իսկ մինչև 1877-1878 թվականները երկու լեռնային ազգերը բավականին լավ էին ապրում միմյանց հետ[6]։

Քրդական առաջին ազգայնական շարժումները և հայկական արձագանքը (1880-ականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1880 թվականին, քուրդ Շեյխ Ուբեյդուլահը սկսել է իր ապստամբությունը՝ փորձելով ստեղծել անկախ Քուրդիստանը։ Նա վախենում էր, որ հայերը Եվրոպայի աջակցությամբ կարող էին ազատագրվել և ստեղծել սեփական պետությունը, որը կարող էր ընդգրկել քրդաբնակ տարածքներ[7]։ Չնայած երկու մրցակցող ազգայնականությունների պատճառով հայերի հետ կային լարված հարաբերություններ, սակայն Շեյխ Ուբեյդուլահը հրամայել է իր մարդկանց չվնասել հայերին, երբ նրանք 1880 թվականի սեպտեմբերին սկսել են իրենց ներխուժումը Իրան։ Այդ ամենը կազմակերպելու համար նա հրապարակել է ֆաթվա, որով ապստամբներին խստորեն հրահանգվել է չվնասել ոչ մի հայի։ Դեռ ավելին, Շեյխը հասկանում էր, որ Բարձր դուռը իր ապստամբությունը ցանկանում է որպես պատվակ օգտագործել տարածաշրջանի հայ և նեստորական բնակչության բնաջնջման համար։ Այդ կապակցությամբ նա 1880 թվականին ելույթ է ունեցել Շեմդինլիում, որտեղ հայտարարել է․ «Եթե մինչև հիմա Բարձր դուռն ամեն կերպ աջակցում էր քրդերին, ապա դա արվում էր Անատոլիայում նրա քրիստոնեական տարրերին դիմակայելու ցանկությունից, և եթե հայերն այստեղ ոչնչացվեն, ապա քրդերը կկորցնեն իրենց նշանակությունը թուրքական կառավարության համար»։ Ալաշկերտի քուրդ Շեյխին ուղղված նամակում Ուբեյդուլահը նաև հայտարարել է, որ հայերն իրեն ավելի շատ են դուր գալիս, քան պարսիկներն ու թուրքերը։ Չնայած ապստամբության անհաջողությանը՝ այն համակրանք է առաջացրել հայերի շրջանում, իսկ Գրիգոր Արծրունին ասել է․ «Հայ, ասորի և քուրդ բնակչությունը վերջապես սկսում է հասկանալ, որ նրանք բոլորը Հայաստանի նույն շահերով բնիկներ են, որ Թուրքիայի ճնշումները հավասարապես անհանգստացնում են բոլորին»։ Դեռ ավելին, հայերի կողմից քրդական դպրոցներ են բացվել Մուշում, Բիթլիսում, Քղիում և Ալաշկերտում, որտեղ հայերը և քրդերն ապրում էին շերտընդմեջ։ Փորձեր են եղել նաև հայկական դպրոցներ բացել քրդաբնակ շրջաններում։ Այդ քայլի պատճառը հայ մտավորականության այն համոզմունքն էր, որ քրդերին պետք է համոզել և թույլ չտալ միավորվել Օսմանյան կայսրության հետ։ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նաև կոչ են արել համագործակցել քրդերի հետ[8]։

Համիդյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդիե ջոկատի զինվոր,մայոր.

1891 թվականին հայկական կոմիտեների ակտիվությունը դրդել է Բարձր դռանը ուժեղացնել քրդերի դիրքը՝ ստեղծելով անկանոն հեծելազորային կորպուս, որը լավ զինված էր և Աբդուլ Համիդ II-ի պատվին կոչվում էր Համիդիե։ Քրդական ցեղախմբերի որոշ առաջնորդներ ստացել են բարձր պաշտոններ։ Կրկնակի հարկման համակարգը նոր թշնամանք է առաջացրել թուրք առաջնորդների (աղաներ) և հայկական ու քրդական ագրարային համայնքի միջև, որոնք այդ քրդական հարկումը համարում էին շահագործում։ Երբ հայ ներկայացուցիչները հանդես են եկել թուրքական աղայի դեմ, դա թշնամանք է առաջացրել երկու ժողովուրդների միջև, որի արդյունքում տեղի են ունեցել 1893 թվականի Սասունի և Մուշի իրադարձությունները[9]։

20-րդ դարի սահմանագծին հայերի մեծ մասը գյուղացիներ էին, որոնց շահագործվում և ճնշվում էին թուրքական ֆեոդալական բեյերի կողմից։ Ըստ ռուս փոխհյուպատոսի՝ Թումանսկու՝ հայ գյուղացիներին վերաբերվում էին որպես ճորտ, որոնք նվիրված էին ինչ-որ թուրք ղեկավարի։ Նրանք վաճառվում էին որպես սեփականություն։ Եթե քուրդը սպանում էր որևէ ճորտի, ապա վերջինիս տերը վրեժխնդիր էր լինում՝ սպանելով մարդասպանին պատկանող որևէ ճորտի[10]։

Վախենալով հայ-քրդական համագործակցությունից՝ Օսմանյան կայսրությունը ստիպված էր ենթարկվել քրդերին և նրանց օգտագործել որպես գործիք՝ կանխելու համար հայերի ինքնակառավարվելու ցանկացած փորձ։ Սակայն Համիդիեի հեծելազորի հարկադիր հավաքագրումը ստիպում է շատ քրդերի ապստամբել (հատկապես Արածանի գետի քրդերին), բայց որոշ ցեղեր, որոնցից էր նաև Մազրիկ ցեղը, որոշեցին անդամակցել հեծելազորին։ Ռուս հյուպատոս Իվանովն իր աշխատություններում բացատրել է, որ թուրքերը ճնշել են քրդերին, որոնք հեծելազորի մեջ չեն ցանկացել մտնել՝ ցեղային հաշվեհարդար հրահրելով կամ հարձակվելով նրանց վրա, երբ նրանք լեռներից ձմռանը իջնում էին ամառային լեռնային ճամբարներ[11]։

Սասունի ապստամբություն (1894)[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ՀՅԴ-ն իր մասնակցությունն ունեցավ Սասունի առաջին ապստամբությանը՝ զինամթերք մատակարարելով տեղացի բնակչությանը և Սասունի ժողովրդին օգնելով ինքնապաշտպանվել Համիդյան ջարդերից[12]։ Երբ հայերը 1894 թվականին սկսել են իրենց պայքարը ինքնավարության համար, հազարավոր հայեր սպանվել են օսմանյան զորքերի և քրդական ցեղերի կողմից[13]։ 1894 թվականի ամռանը հայ զինված գյուղացիները դիմադրություն են ցույց տվել քրդերի հարձակմանը։ Այնուհետև Համիդիե զորագնդերը և կանոնավոր զորքերը Բիթլիսից և Մուշ նահանգից, որոնց միացել է չորրորդ բանակային կորպուսը, ուղարկվել են Սասունի շուրջ գտնվող հայկական շրջաններ և օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 10-ը 23-օրյա գործողություն սկսել։ Զորքը ոչնչացրել է առնվազն 8000 հայ[14]։

Վանի պաշտպանություն (1896)[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի հունիսին Վանի նահանգում կազմակերպվել էր Վանի պաշտպանությունը, մինչդեռ Համիդիե գնդերը պատրաստվում էին գրոհել քաղաք։ Վանի բոլորը զենք բռնելուն ընդունակ հայերը զենք են վերցրել և խաղաղ բնակիչներին պաշտպանել հարձակումից ու հետագա կոտորածներից[15]։

Զելյանի ավազակապետ (1896)[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելյանի քուրդ ավազակապետը իր 3-4 հազարանոց քրդական բանակով սկսել է հարձակվել հայկական գյուղերի վրա։ Օսմանյան նահանգապետը սուլթանին զեկուցել է, որ Զեյլանի առաջնորդը ենթարկվել էր հայերի հարձակմանը։

Փոքր անկարգությունները մշտապես տեղի են ունեցել, և շուտով՝ 1894-1896 թվականներին, դրանց հաջորդել են հայերի զանգվածային սպանությունները այլ վայրերում, ընդ որում՝ այդ կոտորածներին ակտիվորեն մասնակցել են նաև քրդերը։ Նրանք ավերել են հինգ հայկական գյուղեր և Տալվորիկի շրջանը։ Սասունի իրադարձությունները սկիզբ դրեցին հայկական ցույցերի երկար շարքին և քրդերի կողմից նրանց ճնշմանը[2]։

Խանասորի արշավանք (1897)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանասորի արշավանքը կազմակերպվել է 1897 թվականի հուլիսի 25-ին ընդդեմ քրդական Մազրիկ ցեղի։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշել էր վրեժ լուծել այն բանի համար, որ Վանի պաշտպանության ժամանակ՝ 1896 թվականին, Օսմանյան կայսրության կողմից վարձված Մազրիկ ցեղը դարանակալել և ոչնչցարել էր հայ պաշտպանների ջոկատը։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդական հեծելազորը (Համիդիե) 1915 թվականի հունվարի 24-ին

19-րդ դարի վերջին սկսված հայկական ազատագրական պայքարի ժամանակ հայ հայրենասերների գլխավոր թշնամիները օսմաններն էին՝ արևելյան Փոքր Ասիայի մուսուլմանները՝ հիմնականում քրդերն ու թուրքերը։ Հայկական հայրենասիրական շարժման ձևավորումը սկսվել է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմի ավարտին և ուժեղացել Օսմանյան կայսրության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի ներդրմամբ ու Էրզրումի տաճարի արշավանքով։ Հոդված 166-ը նախատեսված էր զենքի տիրապետման վերահսկողության համար, սակայն օգտագործվում էր հայերի դեմ՝ սահմանափակելով նրանց զենքի տիրապետումը։ Տեղի որոշ քուրդ ցեղեր զինված են եղել և հայերի վրա հարձակվելու հրաման են ունեցել։ Սակայն հարկ է նշել նաև, որ ոչ բոլոր քրդերն են մասնակցել հայերի սպանություններին, շատերը նույնիսկ օգնել են հայերին փախչել Օսմանյան կայսրությունից[16]։ Շատ քուրդ քաղաքական գործիչներ հայերին թաքցրել են Համադիեի կորպուսից և թուրք զինվորներից․ այդպիսի քրդերից էր Խնուսի քուրդ քաղաքապետը։ Այնուամենայնիվ, քրդերը մեծ դեր խաղացին Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ՝ օժանդակելով 1,5 միլիոն հայերի սպանությանը։

Թուրքիայի անկախության պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անտանտի տերություններն առաջարկել են իրենց անատոլիական հողերը բաժանել Սևրի պայմանագրով։ Բացի այդ, պայմանագրի ամբողջական կիրառումը կհանգեցներ Հայաստանի առաջին հանրապետության ընդլայնմանը՝ դրանում ներառելով Բիթլիսի, Վանի, Էրզրումի և Տրապիզոնի տարածաշրջանները, ինչպես նաև Եփրատ գետից արևելք և Հայաստանից հարավ ընկած շրջանում տեղական ինքնավարություն տրամադրելով քրդական բնակավայրերին։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովում քուրդ ներկայացուցիչ Շարիֆ փաշան 1919 թվականի դեկտեմբերի 20-ին համաձայնության է եկել Հայաստանի ներկայացուցիչների հետ, և երկու կողմերն էլ խորհրդաժողովում հանդես են եկել համատեղ հայտարարություններով[2]։

Սակայն թուրք հեղափոխականները Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ մերժեցին այդ պայմանագիրը և հռչակեցին այն որպես «անընդունելի»։ Նրանք պայքարում էին Թուրքիայի անկախության պատերազմում ամբողջ Անատոլիայի նկատմամբ լիակատար վերահսկողության համար։ Սևրի պայմանագիրը այնուհետև փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որը սահմանեց Թուրքիայի Հանրապետության (բացառությամբ Հաթայի մարզի) մոտավորապես ժամանակակից սահմանները։ Լոզանի պայմանագիրը ոչ միայն քանդեց անկախ քրդական պետության հույսերը, այլև քուրդ ժողովրդին չտվեց փոքրամասնության կարգավիճակ (և դրանից բխող իրավունքներ), որը տրամադրվել էր հույներին, հայերին և հրեաներին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդերն ու թուրքերը միավորվեցին պատերազմում հաղթած ոչ մուսուլման և տեղի քրիստոնյա հայերի դեմ․ այստեղ իսլամը միավորող գործոն դարձավ[17]։ Աթաթուրքի բարեփոխումների արդյունքում իսլամն առանձնացել է պետությունից, ինչի արդյունքում Աթաթուրքը ոչնչացրել է թուրք-քրդական միասնության հիմքերը[18]։

Արարատյան հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի դեմ քրդական ապստամբությունների շարքը 1920-ական թվականների ընթացքում 1927 թվականին ավարտվել է Արարատյան հանրապետության ժամանակավոր ստեղծմամբ, որը գտնվում է Աղրըի մարզում՝ Խորհրդային Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Սակայն առանց ճանաչման կամ օտարերկրյա աջակցության պետությունը պարտություն է կրել թուրքական կառավարությունից, որը վերականգնել է տարածաշրջանի նկատմամաբ ունեցած վերահսկողությունը։ Արարատյան շարժումը ղեկավարում էր քրդական «Խոյբոուն» քաղաքական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1927 թվականի օգոստոսին Լիբանանի Բիհամդուն քաղաքում։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև հայ դաշնակցականների առաջնորդ Վահան Փափազյանը՝ «որպես հայերի և քրդերի միջև միության խորհրդանիշ»[19]։

Քրդական բանվորական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում ամբողջ տարածաշրջանում տեղի են ունեցել նաև նոր քրդական ապստամբություններ։ Առավել դաժան են եղել 1978 թվականին հիմնադրված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) գործողությունները։ ՔԲԿ-ի և թուրքական կառավարության միջև պատերազմը, որը շարունակվել է 1980-ականներից մինչև 1990-ականները, քրդական կողմում հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ներքին տեղահանվածների։

Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև պատերազմի ժամանակ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը Հալեպի սիրիական ուղղափառ եպիսկոպոս Յոհանայի հետ 1994 թվականին օգտագործվել է երկու թուրքական «Թերքյուման» և «Սաբահ» թերթերի կողմից, որպես ապացույց, որ Թուրքիայի հայ համայնքը և եկեղեցին բացահայտ աջակցում են ՔԲԿ-ին և համագործակցում են նրա հետ։ 1994 թվականի մայիսին «Özgür Ülke» թերթը հրապարակել է լուսանկարի վերաբերյալ ավելի ճիշտ տեղեկատվություն և հայտարարել, որ այն արվել է 1993 թվականի մարտին Յոհաննայի և ՔԲԿ-ի միջև տեղի ունեցած բաց հանդիպման ժամանակ, որը լուսաբանվել է քրդական «Kurdha» լրատվական գործակալության և «Özgür Halk» ամսագրի կողմից։ Նրանք հայտարարել են, որ այդ լուսանկարները հայտնաբերել են թուրք ուժայինները, երբ խուզարկում էին «Özgür Gündem» գործակալության շենքերը։ Թուրքական լրատվամիջոցները նաև պնդում էին, որ Հայաստանն ընդունել է ՔԲԿ-ի մարզական ճամբարները, սակայն այդ պնդումները կեղծ էին[20]։

Թուրքիայի դեմ պայքարում որոշ քրդեր սկսեցին իրենց նույնացնել հայերի հետ, որոնց օսմանյան կառավարության խրախուսման արդյունքում իրենք ճնշում էին։ ՔԲԿ-ի ղեկավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել քրդերի մասնակցության համար[21]։ Բացի այդ, հայկական և քրդական խմբերը ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայի մասին սեմինարներ են անցկացրել[22]։

ՔԲԿ-ՀԱՀԳԲ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ կամ անգլ.՝ ASALA) ազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է «ստիպել թուրքական կառավարությանը հրապարակայնորեն ճանաչել 1915 թվականին 1,5 միլիոն հայերի զոհվելու իր պատասխանատվությունը, վճարել փոխհատուցումները և տարածքը զիջել հայկական հայրենիքին»[23]։ 1980 թվականի ապրիլի 8-ին ՔԲԿ-ն և ՀԱՀԳԲ-ն Սիդոնում մամուլի ասուլիս են անցկացրել, որտեղ հայտարարեցին իրենց համագործակցության մասին, որի արդյունքներ են դարձել 1980 թվականի նոյեմբերի 9-ի ստրասբուրգյան և 1980 թվականի նոյեմբերի 19-ի հռոմեական միջոցառումները[24]։

Քրդերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քուրդ բնակչությունը (մուգ կանաչ)

1937 թվականի ստալինյան էթնիկ զտումների ժամանակ Հայաստանի քրդերը բռնի միգրացիայի զոհ են դարձել.[25]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներից մինչև 1980-ական թվականները քրդական մշակույթը Խորհրդային Հայաստանում ծաղկում էր, իսկ քրդերը վայելում էին զգալի պետական մշակութային աջակցություն։ Երևանում կար քրդական ռադիո[26]։ Ժամանակակից քրդական գրականության և մշակույթի առաջամարտիկները հիմնականում Թուրքիայից գաղթած եզդիներն էին։ Այդ շրջանի հայտնի քուրդ գրողներ էին Քազիմ Չելիլը, Էմին Եվդալը, քրդերը, Արաբ Շամիլովն ու Ջալիլե Ջալիլը։ Երևանում հրատարակվող քրդական հայտնի «Ռիա Թազա» թերթը հնագույն քրդական թերթերի շարքում է։ Այն Հայաստանի կոմունիստական կուսակցության քրդական սեկցիայի մարմինն էր։ Շատ հայ գրական ստեղծագործություններ թարգմանվել են քրդերեն։ Առաջին քրդական վեպը Շամիլովի կողմից գրվել է 1935 թվականին[2]։

Քրդական ներկայացուցչությունները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին գիտությունների հայկական ազգային ակադեմիան հիմնադրել է քրդական հետազոտությունների բաժինը քրդական մշակույթի բոլոր ասպեկտների փաստաթղթավորման և ուսումնասիրման, ինչպես նաև հայ-քրդական հարաբերությունների ուսումնասիրման համար[27]։ Առաջին քրդական թերթերից մեկը փաստացի ստեղծվել և հրատարակվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թերթը կոչվում էր «Ռյա Թազա» (թարգամանաբար՝ «նոր ճանապարհ»)։ Ավելի ուշ հիմնադրվել է ևս մեկ քրդական թերթ՝ «Բոթան» անունով, որը լույս է տեսել երկու շաբաթը մեկ[28]։

Հայկական «Դենգե Էրիվան» («Երևանի ձայնը») ռադիոկայանը քրդերենով հեռարձակվում էր օրական մեկ ժամ՝ ունենալով նաև հարավ-արևելյան Թուրքիայի էթնիկ քրդերի լսարան։

Հայաստանի եզդի փոքրամասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզդիները Հայաստանում 2011 թվականի դրությամբ

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանում կա մոտ 40 620 եզդի։ Ըստ 2007 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցի՝ «ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես եզդիական առաջնորդները չեն բողոքել, որ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները իրենց համայնքին խտրականության են ենթարկում»[29]։ Եզդի երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում ինչպես աղքատության, այնպես էլ նրանց մայրենի լեզվով խոսող ուսուցիչների բացակայության պատճառով[30]։ Սակայն պատմության մեջ առաջին եզդիական դպրոցը Հայաստանում բացվել է 1920 թվականին.[31]։ Ադրբեջանի հետ պատերազմի հետևանքով ծագած էթնիկ լարվածության պատճառով եզդիական համայնքը հրաժարվել է երկրից փախած առավելապես մուսուլման քրդերի հետ իր կապերից և փորձել է հաստատվել որպես ինքնուրույն էթնիկ խումբ։ Եզդիները մեծ հայրենասիրություն են ցուցաբերել՝ Արցախյան պատերազմի ժամանակ կռվելով հայերի հետ։ Նրանցից շատերը զոհվեցին ծառայության ժամանակ[31]։

2019 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Ակնալիճ գյուղում բացվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roman Perspectives: Studies in Political and Cultural History, of the First to the Fifth centuries։ Swansea: The Classical Press of Wales։ 2010։ էջ 166 
  2. 2,0 2,1 2,2 2,3 "Kurds", E.J. Brill's First Encyclopaedia of Islam, 1913–1936, p. 1133, By M. Th Houtsma Published by BRILL, 90-04-08265-4, 978-90-04-08265-6
  3. Marciak, Mark, Sophene, Gordyene, and Adiabene: Three Regna Minora of Northern Mesopotamia Between East and West, 2017. [1] pp. 220-221
  4. «Di dîrokê de Miks û Mîrên Miksê»։ Nefel։ Վերցված է 26 April 2019 
  5. Sir Austen Henry Layard։ Discoveries in the ruins of Nineveh and Babylon։ էջեր 417–418 
  6. Edward Hertslet (1891)։ The Map of Europe by Treaty։ London: Butterworths [etc.]։ էջ 2686 
  7. Kamal Soleimani (2016)։ Islam and Competing Nationalisms in the Middle East, 1876-1926.։ Odense, Denmark: Palgrave Macmillan։ էջեր 158–160։ ISBN 978-1-137-60129-2 
  8. Vahan Baibourtian (2013)։ The Kurds, the Armenian question and the history of Armenian-Kurdish relations։ Ottawa։ էջեր 129–133 
  9. Peter Balakian, The Burning Tigris, "Killing fields".
  10. Astourian Stephan (1990)։ «The Armenian Genocide: An Interpretation»։ The History Teacher 23 (2): 111–160 [p. 122]։ JSTOR 494919։ doi:10.2307/494919 
  11. Vahan Baibourtian (2013)։ The Kurds, the Armenian question and the history of Armenian-Kurdish relations։ Ottawa։ էջեր 141–142 
  12. Kurdoghlian Mihran (1996)։ Hayots Badmoutioun (Armenian History) (հայերեն)։ Hradaragutiun Azkayin Oosoomnagan Khorhoortee, Athens Greece։ էջեր 42–48 
  13. Armenian massacres, Encyclopædia Britannica
  14. Melson Robert (1982)։ «A Theoretical Inquiry into the Armenian Massacres of 1894–1896»։ Comparative Studies in Society and History 24 (3): 481–509։ JSTOR 178512։ doi:10.1017/S0010417500010100 
  15. Ministère des affaires étrangères, op. cit., no. 212. M. P. Cambon, Ambassadeur de la Republique française à Constantinople, ŕ M. Hanotaux, Ministre des affaires étrangères, p. 239; et no. 215 p. 240.
  16. "They Can Live in the Desert but Nowhere Else": A History of the Armenian Genocide, p. 322, at Google Books
  17. Martin van Bruinessen, Religion in Kurdistan" http://www.hum.uu.nl/medewerkers/m.vanbruinessen/publications/Bruinessen_Religion_in_Kurdistan.pdf Archived 2013-11-09 at the Wayback Machine.
  18. Martin van Bruinessen, Religion in Kurdistan" http://www.hum.uu.nl/medewerkers/m.vanbruinessen/publications/Bruinessen_Religion_in_Kurdistan.pdf Archived 2013-11-09 at the Wayback Machine.
  19. G. Chaliand, A.R. Ghassemlou, M. Pallis, A People Without A Country, 256 pp., Zed Books, 1992, 1-85649-194-3, p.54
  20. Tessa Hofmann.Armenians in Turkey Today.
  21. Recognition of Armenian Genocide by Kurdistan
  22. Kurdish and Armenian Genocides Focus of London Seminar, Armenian Forum.
  23. «Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)»։ U.S. Department of State։ Վերցված է 2007-01-26 
  24. PKK Relations with Sub-National Terrorist Groups
  25. David McDowall, A Modern History of the Kurds, page 492.
  26. ""You, too, Armenia Archived May 13, 2006, at the Wayback Machine.," Kurdish Life (No. 10, Spring 1994).
  27. Kurdish studies department in Armenia
  28. Leonidas Themistocles Chrysanthopoulos, [2], Gomidas Institute.
  29. «Country Report on Human Rights Practices in Armenia»։ State.gov։ 2008-03-11։ Վերցված է 2015-09-19 
  30. U.S. Department of State Report
  31. 31,0 31,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-10-ին։ Վերցված է 2015-09-19 
  32. Radio Free Europe: Proud As A Peacock: Armenia's New Yazidi Temple Draws Attention And Awe