Հայ-խորվաթական հարաբերություններ
![]() | |
![]() Խորվաթիա |
![]() Հայաստան |
Հայ-խորվաթական հարաբերություններ (խորվ.՝ Armenski-hrvatski odnosi), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Խորվաթիայի Հանրապետությունների միջև։
Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականին[1]։ Հայաստանը և Խորվաթիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Խորվաթիան նաև Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միության։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Խորվաթիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության անկումից հետո։ Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Զագրեբում չի գործում դեսպանատուն և Խորվաթիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Հունաստանի դեսպանատունը։
Հայաստանի քաղաքացիները Խորվաթիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Հայաստանում Հունաստանի կամ Աթենքում Խորվաթիայի դեսպանատուն։
Հայաստանում գործում է Խորվաթիայի պատվո հյուպատոսություն։
2010 թվականի նոյեմբերի 9-ին Ռուբեն Կարապետյանը նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Վերջինս համարվում է շրջիկ դեսպան և նրա նստավայրը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
2011 թվականի փետրվարին Վեդրան Բուրատովիչը նշանակվել է Խորվաթիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։
2011 թվականի հուլիսին Արտաշես Կազախեցյանը նշանակվել է Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս։
2014 թվականին նոյեմբերի 14-ին Խորվաթիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը[2]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խորվաթիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Խորվաթիայի դեսպանություն - Աթենք, Հունաստան»։ Վերցված է 2016-09-10
|